Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները
 |azatutyun.am|

Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը: «Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլից հայտնել են նաև, երկու երկրների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չի եղել։ Դիմտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է խումբ ստեղծել՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ համար, այդ թվում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նա նշել էլ, որ կազմի վերաբերյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Ռուսաստանի պաշտոնակցի հետ զրույցից հետո ընդգծել էր, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:
14:29 - 13 փետրվարի, 2025
Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է: Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին: Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»: Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»: Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։ Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»: «Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա: Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները: Թրամփը զրուցել է նաև Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները: «Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։ Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը: «Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը: Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:
09:39 - 13 փետրվարի, 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ
 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱԱՍ-ը։ «Կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելը։ Նշվում է, որ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք ակտուալ հարցերի, մասնավորապես, հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։
19:01 - 12 փետրվարի, 2025
Պուտինը չի պատրաստվում ադրբեջանական օդանավի կործանման մասին հայտարարություն անել |factor.am|

Պուտինը չի պատրաստվում ադրբեջանական օդանավի կործանման մասին հայտարարություն անել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ո՛չ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու]) պլաններ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, որոնցում Ռուսաստանին առաջարկվում է իր վրա վերցնել վթարի մեղքը։ Հավելենք, որ օրերս Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Միաժամանակ, Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգի հրթիռով։ Միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ «Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներով մեր գործընկերների հետ շփումներում։ Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ սպասվո՞ւմ են, արդյոք, Պուտինի և Ալիևի շփումներ այս թեմայով։ Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է ուղարկվել Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման  կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել էր, որ «Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշման համաձայն՝ ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։
16:11 - 07 փետրվարի, 2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին
 |azatutyun.am|

Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ «Ամենայն հավանականությամբ, իսկապես, ավելի լավ կլիներ, որ մենք, ելնելով այսօրվա իրողություններից, հանգիստ խոսեինք բոլոր այն ուղղությունների շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար: Մենք պատրաստ ենք», - ասել է Պուտինը «Ռոսիա 27» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Պուտինը Թրամփին անվանել է «ոչ միայն խելացի, այլև պրագմատիկ մարդ», ով, Կրեմլի ղեկավարի կարծիքով, պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չի ընդունի, որոնք կվնասեն ամերիկյան տնտեսությունը։ Նույն հարցազրույցում, որը հեռարձակվել է ուրբաթ օրը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը և Դոնալդ Թրամփը «միշտ ունեցել են բացառապես գործնական և միևնույն ժամանակ պրագմատիկ ու վստահելի հարաբերություններ»։ Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին ռուսաստանցի պաշտոնակցի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել:
21:15 - 24 հունվարի, 2025
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման թեման. Պեսկով |azatutyun.am|

Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման թեման. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության սառեցման թեման, լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս մեկնաբանել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշվում է. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ՝ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։ «Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել Է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը մինչ օրս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու ցանկության մասին: «ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ապացուցած կազմակերպություն է»,- հակադարձել է Պեսկովը: Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Ըստ հայկական կողմի՝զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ռուսական կողմն, իր հերթին, նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։ Կրեմլը նաև տեղեկացրել էր, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնել։  
14:17 - 23 հունվարի, 2025
Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին» |armenpress.am|

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին» |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ բարձր մաքսատուրքեր և լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջ չդնի Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։  Նա շեշտել է, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին, քանի որ սիրում է ռուս ժողովրդին և միշտ լավ հարաբերություններ է ունեցել նախագահ Պուտինի հետ։  «Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Համաշխարհային երկրորդ պատերազմում՝ այդ գործընթացում ունենալով գրեթե 60 000 000 զոհ», - գրել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ հակամարտությունն ավարտելու ուղղությամբ իր ջանքերով մեծ լավություն է անում Ռուսաստանին և նրա նախագահին։  «Ես պատրաստվում եմ շատ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունն անկում է ապրում, և նախագահ Պուտինին և վերջ դնել այս անհեթեթ պատերազմին։ Ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու։ Եթե մենք շուտով «գործարք» չկնքենք, ապա ես այլ տարբերակ չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգներին և այլ մասնակից երկրներին վաճառվող բոլոր ապրանքների նկատմամբ», - գրել է Թրամփը՝ կրկնելով, որ պատերազմը չէր սկսվի, եթե այդ ժամանակ ինքը լիներ նախագահ։ «Մենք դա կարող ենք անել հեշտ ճանապարհով կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է։ Ժամանակն է գործարք կնքելու։ Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի», - եզրափակել է Թրամփը։
12:23 - 23 հունվարի, 2025
Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել

 |factor.am|

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ Ուկրաինան՝ շուրջ 700 հազար։ Այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ հանդիպմանը, գրում է POLITICO-ն։ Թրամփը նաև նշել է, որ Պուտինը չի կարող բավարարվել Ուկրաինայի դեմ պատերազմի դանդաղ ընթացքով։ «Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ դա կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ հիմա արդեն երեք տարի է: Մենք թվեր ունենք, որ գրեթե մեկ միլիոն ռուս զինվոր է զոհվել։ Սպանվել է մոտ 700 հազար ուկրաինացի զինվոր։ Ռուսաստանն ավելի մեծ է, նրանք ավելի շատ զինվորներ են կորցրել, բայց դա երկիր ղեկավարելու տարբերակ չէ»,- ասել է Թրամփը: Ավելի վաղ էլ Թրամփը, պատասխանելով Ուկրաինայում ՌԴ պատերազմի մասին հարցին, նշել է ՌԴ-ում առկա տնտեսական բարդությունների մասին, որոնք կարող են դրդել Վլադիմիր Պուտինին բանակցությունների գնալ։
13:41 - 22 հունվարի, 2025
Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը

Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ՝ 2025թ․ հունվարի 17-ին, ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։ Պայմանագիրը բաղկացած է 47 կետից։ Ըստ երկու նախագահների՝ այս փաստաթուղթը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների համագործակցության համար, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։ Նշվում է, որ կողմերը որոշել են առաջնահերթություն տալ այս պայմանագրի ստորագրմանը, քանի որ նախորդ համաձայնագիրը այլև համապատասխան չէր տարբեր ուղղություններով երկու երկրների միջև հարաբերությունունների աճող դինամիկային։ Ըստ համաձայնագրի տեքստի՝ պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում երկու երկրների կողմից համապատասխան ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից 30 օր հետո 20 տարի ժամկետով՝ ավտոմատ 5 տարի երկարաձգմամբ։ Համաձայնագրի կետերից մեկը վերաբերում այն դեպքերին, երբ պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվի ագրեսիայի։ Այս դեպքում մյուս կողմը ագրեսորին չպետք է տրամադրի որևէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը, և պետք է ապահովի, որ ծագած տարաձայնությունները հարթվեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կիրառելի կանոնների հիման վրա: Կողմերը նաև չպետք է թույլատրեն իրենց տարածքների օգտագործումը ի պաշտպանություն անջատողական շարժումների և այլ գործողությունների, որոնք սպառնում են մյուս կողմի կայունությանը և տարածքային ամբողջականությանը։ Պայմանագրում նաև նշվում է համատեղ զորավարժությունների անցկացման մասին։ Կողմերը պայմանավորվել են նաև ավելի մատչելի դարձնել առևտրային, տնտեսական և արտադրական համագործակցութունը, այդ թվում՝ համատեղ ներդրումները, ենթակառուցվածքների ֆինանսավորումը՝ դյուրացնելով առևտրի ու բիզնեսի մեխանիզմները, բանկային ոլորտում համագործակցությունը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ու մտավոր գործունեության արդյունքների խթանումը ու փոխանցումը։ «Պայմանավորվող կողմերը, տեղյակ լինելով իրենց ներդրումային հնարավորությունների մասին, կարող են համատեղ ներդրումներ կատարել երրորդ պետությունների տնտեսության մեջ և այդ նպատակով պահպանել երկխոսությունը համապատասխան բազմակողմ մեխանիզմների շրջանակներում»,- նշվում է պայմանագրի կետերից մեկում։ Կետերից մեկը վերաբերում է կողմերից մեկի նկատմամբ երրորդ կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում մյուսի քայլերին։ Ըստ համաձայնագրի՝ կողմերը չպետք է միանան պատժամիջոցներին, պետք է հակազդեն դրանց կիրառմանը, այն համարեն ապօրինի և ոչ բարեկամական գործողություն, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար ու մեղմելու այդ պատժամիջոցների ազդեցությունը։ Պայմանագրով կընդլայնվի համագործակցությունը առողջապահական, գիտական, կրթական, մեդիայի, մշակույթի, արվեստի, սպորտի, շրջակա միջավահրի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում։
12:24 - 18 հունվարի, 2025
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»։ «ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ», - նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ-ում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշենք, որ հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
14:16 - 17 հունվարի, 2025
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայաստանի վարչապետը նիստը նախագահել էր հեռավար։ Նա ելույթով ամփոփել էր Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և ԵԱՏՄ նախագահությունը փոխանցել Բելառուսին։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։  
13:44 - 17 հունվարի, 2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է սպասվում, նաև գագաթնաժողով է նախապատրաստվում․ Ուոլց

 |factor.am|

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է սպասվում, նաև գագաթնաժողով է նախապատրաստվում․ Ուոլց |factor.am|

factor.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Այս մասին ABC News-ի հետ զրույցում ասել է կոնգրեսական Մայք Ուոլզը, որին Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Ուոլցն ասել է, որ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողով, որն արդեն ընթանում է: «Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։ Ուոլցն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար կարևոր է կայունացնել իրավիճակը ռազմաճակատում։ Կոնգրեսականի խոսքով՝ Միացյալ Նահանգները կցանկանար, որ հրադադար լիներ «ցանկացած պահի», որից հետո կարող է սկսվել բանակցությունների վրա աշխատանքը։ «Սա պետք է ավարտվի ինչ-որ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Ուոլցը: Բացի այդ, Ուոլցը նշել է, որ Թրամփը ընդունում է Ռուսաստանին իր օկուպացված տարածքներից ամբողջությամբ դուրս մղելու ծրագրերի «անիրատեսական բնույթը», այդ թվում՝ բռնակցված Ղրիմից։ Մոսկվան ևԿիևը դեռևս չեն մեկնաբանել Ուոլցի հայտարարությունները։
11:24 - 13 հունվարի, 2025