Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

ՔՊ-ն առաջարկել է կոալիցիոն հուշագիր ստորագրել, ասել եմ՝ դա անհնար է. Մամիկոն Ասլանյան
 |tert.am|

ՔՊ-ն առաջարկել է կոալիցիոն հուշագիր ստորագրել, ասել եմ՝ դա անհնար է. Մամիկոն Ասլանյան |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ես էլ ասել եմ՝ դա անհնար է, կարող ենք աշխատանքային համագործակցության գնալ: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրեն կալանավորելուց առաջ որևէ համագործակցության առաջարկ եղել է: «Մասնավոր խոսակցությունները չեմ ուզում հանրայնացնել, բայց եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ասել եմ՝ այս խայտառակ ընտրություններից հետո դա անհնար է, կարող է լինել միայն աշխատանքային համագործակցություն»,- պատմեց նա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հենց Ասլանյանն է փորձել ՔՊ-ի հետ համագործակցել, իրենք մերժել են, նա ասաց. «Հաղթողը եթե ես եմ՝ ո՞վ պետք է մերժեր, ՔՊ-ն ի՞նչ էր արել, որ գար ինձ ասեր: Ես ՔՊ-ից որևէ մեկին չեմ էլ տեսել, չեմ էլ ճանաչում, ինձ համար իմ համաքաղաքացիներն են»: Ճշտող հարցին՝ կոալիցիա կազմելու առաջարկ ո՞վ է արել, Ասլանյանը նշեց. «Ես աշխատանքային համագործակցության մասին եմ խոսել: Ասել եմ՝ պատրաստ եմ աշխատանքային համագործակցության, բայց ոչ քաղաքական, իրենք ասել են քաղաքական, ես մերժել եմ»: Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. նա այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։  Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՔԿ-ի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: 
17:13 - 16 հուլիսի, 2024
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը  գրավի դիմաց ազատ արձակվեց

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց: Նա, պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք կրկին քաղաքապետ դառնալ, ասաց․ «Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ այսօր ասեմ՝ պաշտոնն ինձնից տարել են: Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ: Հիմա պետք է հասկանանք մեր գործիքակազմը՝ մեր հետագա գործունեությունն ինչո՞վ ենք ծավալում»: Նրա խոսքով՝ գործը քաղաքական հետապնդման պրոցես է։  Հիշեցնենք, որ փաստաբանը երեկ հայտնել էր, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։  Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՔԿ-ի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:   
15:50 - 16 հուլիսի, 2024
Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։ Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։ «Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- նշել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի բուժառուների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների նոր մշակույթ։ Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։ Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։ Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։
16:38 - 15 հուլիսի, 2024
Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ, ծանոթացել նրանց գործունեությանը

Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ, ծանոթացել նրանց գործունեությանը

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այնտեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։   Տաշիրում Գևորգ Պապոյանը եղել է նաև «Երեմյան Փրոջեքթսի»՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։   «Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական՝ 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։   Այնուհետև նախարարն այցելել է «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ նախարարին ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։   Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։ Մարզային այցի լուսանկարները՝ այստեղ:
17:51 - 05 հուլիսի, 2024
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։ Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։ Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։ Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։ Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։ Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։ - Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։ - Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։ Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝ 1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, 2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։ Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝ 1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, 2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։ Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։ Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։ Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։ Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
21:57 - 04 հուլիսի, 2024
Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք։ «Չենք պահանջում սեփականության իրավունքի վերաբերյալ պետական գրանցում, քանի որ տվյալ անձինք անշարժ գույքի իրավունք կարող են ձեռք բերած լինել օրենքով, դատարանի վճռով, գործարքով, որպես ժառանգություն կամ ցանկացած այլ օրինական եղանակով»,- ասաց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։ Եթե որևէ տուժած ֆիզիկական անձ ներկայացված կարգով չի հանդիսանա շահառու, ապա պատճառված վնասը մեղմելու համար նրան կարող է տրամադրվել սոցիալական աջակցություն։  Անդրադառնալով վնասի փոխհատուցման մանրամասներին՝ Ղազարյանն ընդգծեց, որ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում՝ վկայագրի միջոցով բնակարան կամ անհատական տուն ձեռքբերելու նպատակով։ Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ առանձնատան ոչնչացումը, փլուզումը կամ վթարային քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության դառնալու փաստը, որն անհնար է դարձնում մարդու բնակվելը և բնական կենսապահովումը։ Անշարժ գույքին պատճառված մյուս վնասների դեպքերում, եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում։ Վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից։ Փոխհատուցումը կտրամադրվի բնակելի գույքի մակերեսին համաչափ 1 քառակուսի մետր հաշվով՝ առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամի չափով։ Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ 80 քառակուսի մետր։ Առանձնատների դեպքում առաջին հարկում կարող են լինել օժանդակ մեծ մակերեսներ, որոնք գրանցված են որպես բնակելի։ Ավելի բարդ մեխանիզմների չդիմելու համար որոշվել է սահմանափակել հատուցման ենթակա մակերեսների չափը։  Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։  Բոլոր դեպքերում աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին։ Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով: Ընդ որում, քարտով վճարումը կհամարվի անկանխիկ։ Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել։  Նորոգման գումարը կտրամադրվի 4 հավասար մասերով։ Յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդ մասի անկանխիկ օգտագործման պահանջը։  Նույն սկզբունքով կհատկացվի առաջնային գույքի ձեռքբերման աջակցությունը, սակայն երկու մասով։ Նորոգման աշխատանքների առաջընթացը կհսկեն մարզպետարաններն ու համայնքները։ Բանկի կողմից յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կպահանջվի նրանց դրական եզրակացությունը։
12:16 - 04 հուլիսի, 2024
Քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր. ՆԳՆ ՓԾ

Քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր. ՆԳՆ ՓԾ

Հունիսի 20-ին՝ ժամը 17:30-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
20:54 - 20 հունիսի, 2024
Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին
 |armenpress.am|

Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում  մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։    Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝  2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները, և 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։ Ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման»,- ասվում է հաղորդագրության մեջ։   2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղում  գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնում է հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Ունենալով գլխավոր գրասենյակ Բրյուսելում և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցով, Եվրոպական միությունը օգնություն է տրամադրում առավել խոցելի մարդկանց՝ հումանիտար կարիքները հոգալու նպատակով։ Եվրոպական միությունը ստորագրել է 8 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցության պատվիրակման համաձայնագիրը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հետ՝ աջակցելու Ֆեդերացիայի աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամին (DREF): Հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են՝ արձագանքելու «փոքր մասշտաբի» աղետներին, որոնք չեն առաջացնում պաշտոնական միջազգային բողոքարկում: Աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամը ստեղծվել է 1979 թվականին և աջակցվում է դոնորների ներդրումներով: Ամեն անգամ, երբ ազգային Կարմիր Խաչի կամ Կարմիր մահիկի ընկերությունը կարիք ունեն անհապաղ ֆինանսական աջակցության՝ աղետին արձագանքելու համար, այն կարող է միջոցներ խնդրել DREF Հիմնադրամից։ Փոքր մասշտաբի աղետների դեպքում ԿԽՄԿ-ն դրամաշնորհներ է հատկացնում Հիմնադրամից, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: ԿԽՄԿ-ի և ECHO-ի միջև պատվիրակման համաձայնագիրը վերջինիս հնարավորություն է տալիս մինչև 8 միլիոն եվրո ընդհանուր գումարով համալրել DREF հիմնադրամի համաձայնեցված գործողությունների համար (որը համապատասխանում է իր մարդասիրական մանդատի շրջանակներում)։
18:35 - 18 հունիսի, 2024
Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը  հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից  առավել տուժած Սանահին կայարան թաղամաս  և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։  «Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել է աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։ Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը, բնակիչներին հորդորել է  նաև զգոնություն ցուցաբերել։ Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և  աջակցության լայնածավալ աշխատանքների համար», նշված է գրառման մեջ։
16:25 - 15 հունիսի, 2024
Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին
 |armenpress.am|

Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասների արագ գույքագրումն ու աջակցության տրամադրումը:  Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում: «Պարզ է, որ աշխատանքը ժամանակ է տանելու: Ուղղակի խնդիրը, որ ես առաջադրում եմ, հետևյալն է, որ մենք հնարավորինս արագ արձագանքենք: Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանի մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չէ ճեղք ստեղծել»,-ասաց Փաշինյանը: Նա ակնհայտ համարեց, որ դա այն գործընթացն է, որ մեկ գործողությամբ չեն լուծի, սակայն կարևորեց, որ մարդիկ անընդհատ տեսնեն գործողություն, որ չմտածեն, թե մոռացվել են: «Մեզ համար էլ է կարևոր, մարդկանց համար էլ է կարևոր, գործընթացի համար էլ է կարևոր, որ ժամանակ չկորցնենք: Բայց պարզ է, որ ցանկացած աշխատանք որոշակի ժամանակ է վերցնելու»,-ասաց վարչապետը՝ կարևորելով այնպիսի բանաձևերի ներդրումը, որոնք կապահովեն այդ արագությունը: Նա հավելեց՝ կան օբյեկտիվ տվյալներ, որոնք անփոփոխելի են: Առաջարկեց բնակարանների 1 քառ. մետրի համար ստանդարտ բանաձև ներդնել՝ ըստ հեղեղի ուժգնության գոտիների: «Չգնալ ամեն տուն, նայել, տեսնել, թե ջուրը բարձրացել է 60, թե 70 սմ: Այսինքն՝ արագ գոտիավորել»,-նշեց նա՝ կարևորելով այդ ուղերձը մարդկանց տալը, որ մարդիկ տեսնեն հորիզոնը, թե կառավարությունն ինչ աջակցություն է տալու: Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։
12:41 - 14 հունիսի, 2024
ՏԿԵ նախարարին զեկուցվել է աղետի գոտում երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը

ՏԿԵ նախարարին զեկուցվել է աղետի գոտում երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը

Այսօր անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Նախ ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Զեկուցվել է՝ երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը:   Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ: էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են: Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Եվս մեկ անգամ կարևորվել է գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը: Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է: Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրականացվում է իրավիճակի վերահսկողություն: Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ «Այնուհանդերձ տվել եմ մի շարք հանձնարարականներ․ առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով»,- ասել է նախարար Գնել Սանոսյանը:
17:09 - 07 հունիսի, 2024