Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագների» ղեկավար Պրիգոժինի կազմակերպած ապստամբության հետ։ ՌԴ նախագահը նշել է, որ «Վագների» մարտիկների ու հրամանատարների մեծ մասը հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը, որոնք դա ապացուցել են իրենց խիզախությամբ մարտի դաշտում (ռուս-ուկրաինական պատերազմում-խմբ.)։ Պուտինի խոսքով՝ նրանց փորձել են «մութ գործերի մեջ օգտագործել»՝ տրամադրելով իրենց զինակից եղբայրների դեմ։ ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ. «Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, որոնք չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ իրադարձությունների հենց սկզբից, իր անմիջական ցուցումով, քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար։ «Ապստամբության հենց սկզբից իշխանություններն ընդունել են բոլոր անհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած սպառնալիքը, պաշտպանելու Սահմանադրական կարգը, ռուսների կյանքն ու անվտանգությունը։ Ապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը: Պուտինի խոսքով՝ «այս ամենը այն է, ինչ ցանկանում էին Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիեւում ու նրանց արեւմտյան հովանավորները»։ «Նրանք ուզում էին, որ ռուս զինվորները սպանեն միմյանց, սպանեն զինվորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի ի վերջո Ռուսաստանը պարտվի, իսկ մեր հասարակությունը պառակտվի՝ խեղդվելով արյունալի քաղաքացիական բախումների մեջ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։  Պուտինի խոսքով՝ քաղաքացիական համերաշխությունը ցույց տվեց, որ «ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման»։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։
23:58 - 26 հունիսի, 2023
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Լուկաշենկոն հեռախոսով Պուտինին մանրամասներ է հայտնել «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։   Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
22:47 - 24 հունիսի, 2023
Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:    Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
22:37 - 24 հունիսի, 2023
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել հավախմբվել Պուտինի շուրջ |news.am|

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել հավախմբվել Պուտինի շուրջ |news.am|

news.am: Ռուսաստանի հայերի միությունը  կոչ է արել դադարեցնել ռուսական հասարակության պառակտման փորձերը եւ համախմբվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։ «Ռուսաստանի հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ պետք է անհապաղ դադարեցվի, անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս: Իսկ պատճառներն ու պատճառները, որոնք դրդել են, ըստ Պրիգոժինի, գնալ զինված ապստամբության, անաչառ կերպով պետք է  հետաքննվեն հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից։ Այն պայմաններում, երբ հաղթանակի բանալին նախագահի շուրջ համախմբվածությունն ու միասնությունն է, մենք անընդունելի եւ չափազանց վտանգավոր ենք համարում ի հայտ եկած տարաձայնությունները վերջնագրերի եւ Ռուսաստանի տարածքում անկարգություններ մտցնելու փորձը։ Այսօր յուրաքանչյուր ռուսի համար ճշմարտության պահն է։ Բոլորը պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը երկրի ու նրա ապագայի, մարտի դաշտում այս պահին մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի մարտիկների հանդեպ։ Մենք կոչ ենք անում հանրությանը չտրվել սադրիչ կոչերին, վստահել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին եւ համախմբվել նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ, ում անունը այսօր կապվում է ռուսական պետության եւ նրա բազմազգ ժողովրդի շահերը պաշտպանելու հույսերի հետ։ Մենք վստահ ենք, որ ռուսական հասարակությունն ունի բավականաչափ իմաստություն, կամք եւ ներքին ռեսուրսներ՝ ապահովելու, որ մեր երկիրը համարժեքորեն հաղթահարի այս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ եւ ավելի համախմբված»,- ասվում է միության հայտարարության մեջ։
17:58 - 24 հունիսի, 2023
Պատրիարք Կիրիլը միասնության կոչ է արել |azatutyun.am|

Պատրիարք Կիրիլը միասնության կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել միասնականությունը և աջակցել Պուտինի ջանքերին՝ անկարգությունները կանխելու համար։ «Ընդհանուր սպառնալիքի դեմ անհրաժեշտ է պահպանել համախոհությունը, հաղթահարել վիրավորանքը և անձնական ամբիցիաները: Որքան էլ դա դժվար լինի: Ես աջակցում եմ Ռուսաստանի պետության ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում խառնաշփոթը կանխելուն: Ինքս աղոթում եմ և կոչ եմ անում բոլոր եպիսկոպոսներին, հոգևորականներին, վանականներին և աշխարհականներին բարձրացնել իրենց հանդիսավոր աղոթքները, որպեսզի Տերը պահպանի անկարգության կոչերից վտանգված խաղաղությունն ու միասնությունը»,- ասվում է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հայտարարության մեջ։ Ինչպես ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը ևս իր խոսքում չի հիշատակել ապստամբության անմիջական ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը՝ տեղի ունեցողը որակելով բացառապես «մեր երկրում տարաձայնություն սերմանելու փորձ» և անկարգությունների սպառնալիք։
15:03 - 24 հունիսի, 2023
«Ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ»․ Պուտինը ուղերձ է հղել

«Ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ»․ Պուտինը ուղերձ է հղել

Պուտինը կոչով դիմել է ՌԴ քաղաքացիներին, զինված ուժերին, իրավապահ մարմիններին, հատուկ ծառայություններին, մարտիկներին ու հրամանատարներին, «որոնք հիմա կռվում են իրենց մարտական դիրքերում, հերոսաբար հետ են մղում հակառակորդի հարձակումները»։  Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ է հնչեցրել։  «Դիմում եմ նաեւ նրանց, որոնց խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, գցել են ծանր հանցագործության մեջ՝ զինված ապստամբության։ Ռուսաստանն այսօր ծանրագույն կռիվ է տալիս իր ապագայի համար, անդրադարձնում է նեոնացիստների եւ իրենց տերերի ագրեսիան։ Մեր դեմ են ուղղված արեւմուտքի գործնականում բոլոր ռազմական, տնտեսական, տեղեկատվական մեքենաները։ Մենք մարտնչում ենք մարդկանց կյանքի ու անվտանգության համար, մեր ինքնիշխանության եւ անկախության համար, իրավունքի համար՝ մնալ ու լինել Ռուսաստան՝ պետություն՝ հազարամյա պատմությամբ։ Սա ճակատամարտ է, որտեղ որոշվում է մեր ազգի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միասնություն, կոնսոլիդացիա եւ պատասխանատվություն, երբ մի կողմ պետք է թողնվեն ամեն ինչ, ինչ թուլացնում է մեզ։ Դրա համար գործողությունները, որոնք աղճատում են մեր միասնությունը, ըստ էության դասալքություն են սեփական ժողովրդի, մարտական ընկերների հանդեպ, դրանք թիկունքից հարված են մեր երկրին ու ազգին»,- ասել է նա։ «Այն, ինչին մենք բախվել ենք, հենց դավաճանություն է։ Ամբիցիաներն ու անձնական հետաքրքրությունները բերեցին դավաճանության, դավաճանություն սեփական երկրի, սեփական ազգի եւ այն գործի հանդեպ, որի համար ճակատ ճակատի մեր մյուս զորամասերի ու ստորաբաժանումների հետ կռվել ու զոհվել են նաեւ «Վագների» մարտիկներն ու հրամանատարները։ Հերոսները, որոնք ազատագրել են տարբեր տարածքներ»,- հայտարարել է Պուտինը՝ թվելով տարածքների անուններ։ ՌԴ նախագահի խոսքով նրանց անունն ու պատիվը նույնպես դավաճանել են նրանք, ովքեր փորձում են կազմակերպել զինված ապստամբություն, երկիրը մղել ամենաթողության ու եղբայրասպանության, վերջին հաշվով պարտության եւ կապիտուլյացիայի․ «Կրկնում եմ՝ յուրաքանչյուր ապստամբություն մահացու սպառնալիք է մեր պետականության, մեզ համար՝ որպես ազգ։ Դա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին․ նման սպառնալիքից հայրենիքի պաշտպանության համար մեր գործողությունները դաժան են լինելու»։ Վլադիմիր Պուտինն իր կոչում նաև ընդգծել է, որ նրանք, ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, ովքեր կազմակերպել են զինված ապստամբություն, կանգնել շանտաժի եւ տեռորիստական մեթոդների ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ։ «Զինված ուժերը եւ պետական մյուս մարմինները ստացել են անհրաժեշտ հրաման․ հակաահաբեկչական բնույթի հավելյալ միջոցառումներ են իրականացվում հիմա Մոսկվայում, այլ շրջաններում։ Որոշիչ գործողություններ են իրականացվելու Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման համար․ այնտեղ իրավիճակը բարդ է մնում։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքը։ Որպես ՌԴ նախագահ եւ գերագույն հրամանատար, որպես ՌԴ քաղաքացի կանեմ ամեն ինչ, որպեսզի պաշտպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը եւ անվտանգությունը, ազատությունը»,- հայտարարել է Պուտինը։ Նա նշել է՝ նրանք, ովքեր կազմակերպել ու պատրաստել են զինված ապստամբությունը, ովքեր զենք են բարձրացրել մարտական ընկերների վրա, դավաճանել են Ռուսաստանը, պատասխան են տալու դրա համար․ «Իսկ նրանց, ում փորձում են ներքաշել այդ հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել ճակատագրական եւ ողբերգական սխալ, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին։ Ես հավատում եմ, որ մենք կպահպանենք եւ կպաշտպանենք այն, ինչ թանկ է եւ սուրբ մեզ համար։ Եվ մեր հայրենիքի հետ մենք կհաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, կդառնանք ավելի ուժեղ»։ Նշենք, որ Պրիգոժինը հրապարկել է տեսանյութ, որտեղ պնդում է, թե իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։ ՌԴ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Պրիգոժինի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու հատկանիշներով։ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
11:57 - 24 հունիսի, 2023
Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

news.am: Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը. էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման․ այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ: Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի․ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության եւ մարդու առեւանգման համար իրենց պատիժը կրող Գուլիեւին եւ Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների եւ հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխքի չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է: Այսինքն, ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի եւ Գուլիեւի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու եւ Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադարի առաջարկը լիարժեք ընդունելի է: Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաեւ պետք է փոխանակվեիրն գերիները եւ զոհվածների աճյունները: Ես համաձայնեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հետեւյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով: ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպտակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա: Հոկտեմբերի 9-ին սկսվեց ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավատվեց լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետեւյալ հայտարարությամբ. «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի, եւ համապատասխան ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների, կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված հարցերի շուրջ. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից մարդասիրական նկատառումներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ: Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»: Այս հայտարարութունն ըդնունելի էր մեզ համար եւ բնականաբար, հայտարարության ընդունումից հետո ՊՆ-ին եւ Գլխավոր շտաբին եղել է հրաման պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում այդ ռեժիմը, այլեւ ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն նախկին ԼՂԻՄ տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին՝ գրոհելով Հադրութի ուղղությամբ: Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում՝ համաձայն մոսկովյան փաստաթղթի հրադադար հաստատելու եւ այն պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին, դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետեւեն իրադրությանը եւ կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանն անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց եւ ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:  Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետեւյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման եւ պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր: Մեր ներքին քննարկումների ժամանակ իմ եզրակացությունը եղել է հետեւյալը. մինչեւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնելու հրադադարին: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր եւ հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունը այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետեւ հրադադարի մոսկովյան բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում: Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետեւյալ ուղիղ եւ երկիմաստություններից զերծ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին եւ ՌԴ նախագահը կարծիք հայտեց, որ կարելի է փրոձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որեւէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:
11:22 - 20 հունիսի, 2023
Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել

Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել

Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն։ Նա նշեց, որ շատ արագ պարզ է դարձել, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը։  «Քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում ՀՀ տարածքում միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև, ըստ Փաշինյանի, պարզվել է՝ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ․ «Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց՝ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում, այսինքն՝ օրվա ընթացքում ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, տարբեր քննարկումներ, համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է՝ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Նշանակում էր՝ առավոտյան իմ ստորագրած տեքստ այյլևս ուշի մեջ չէ»։ ՀՀ վարչապետի խոսքով այն պահին, որ ՌԴ նախագահն ասել է՝ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքը հայտարարել է, որ բացառվում է՝ այդպիսի փաստաթուղթ ստորագրի, պաշտոնապես արձանագրվել է, որ փաստաթուղթ չենք ստորագրում։ «Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի էր բոլորին, որն իհարկե ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվեց փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։
11:01 - 20 հունիսի, 2023
Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները
 |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նախագահների հրավերով բանակցություններին կմիանան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։ Ակնկալվում է, որ Պուտինն ու ալ Նահյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային արդի խնդիրները։ Մինչ բանակցությունների մեկնարկը Պուտինն ու ալ Նահյանը հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում և այցելել ԱՄԷ-ի տաղավարներ։ ԱՄԷ-ն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական հյուրն է։ Վերջին անգամ առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, անցած աշնանը։
15:13 - 16 հունիսի, 2023
Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց
 |tert.am|

Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կառավարության մամուլի ասուլիսում նա նշել է, որ Բեռլինը երկար ժամանակ այդ մասին խոսում է իր ամենակարևոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է, ասել է Շոլցը: Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես առաջարկում են որոշները։ Շոլցն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով փոփոխվեն։ «Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ. նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև նրա ծրագիրն է Բելառուսի համար»,- վստահ է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք շատ կոնկրետ խոսակցություն ունենանք անվտանգության երաշխիքների մասին: Եվ այդ պատճառով կարևոր է հստակ լինել, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա դրա կարիքն ունի: Մենք չենք համաձայնի պարտադրված խաղաղությանը, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը», - ասել է Շոլցը: 
10:15 - 15 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին նշանակալից տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին: Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»: Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով։ Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ ՌԴ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:
14:10 - 12 հունիսի, 2023
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. Փաշինյանը՝ Պուտինին |1lurer.am|

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. Փաշինյանը՝ Պուտինին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո՛, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, ու, վստահ եմ, այսօր կքննարկենք: Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:
19:28 - 09 հունիսի, 2023