ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2460 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:
11:03 - 02 սեպտեմբերի, 2020
Ալկոհոլային թունավորման 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է․ վերջինիս մահվան պատճառն այլ է

Ալկոհոլային թունավորման 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է․ վերջինիս մահվան պատճառն այլ է

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: 2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում  են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ: Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահվան պատճառն այլ է: Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու համար:
15:07 - 01 սեպտեմբերի, 2020
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
13:28 - 01 սեպտեմբերի, 2020
ՔԿ-ն հորդորում է չօգտագործել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից ձեռք բերված ալկոհոլային խմիչքը և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն

ՔԿ-ն հորդորում է չօգտագործել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից ձեռք բերված ալկոհոլային խմիչքը և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում (ըստ ըստ Առողջապահության նախարարության մահերի թիվն արդեն 11 է-խմբ․): Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:22 - 01 սեպտեմբերի, 2020
Թունավորման կասկածով հիվանդանոցներ ընդունված 11 անձ է մահացել․ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ․ ՀՀ ԱՆ

Թունավորման կասկածով հիվանդանոցներ ընդունված 11 անձ է մահացել․ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ․ ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները: Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել: Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում: Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
12:12 - 01 սեպտեմբերի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը: Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման): Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»:
13:58 - 31 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, մեկ օրում գրանցվել է 31 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, մեկ օրում գրանցվել է 31 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 490 թեստավորում։  Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
10:59 - 31 օգոստոսի, 2020
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 43750 է

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 43750 է

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Կատարվել է 1471 նոր թեստավորում, մահվան դեպքերի թիվն ացելացել է 5-ով։Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է:
11:18 - 30 օգոստոսի, 2020
Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել․ այս մասին ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են գտնվում։ «Դեռևս հստակ դիրքորոշում այդ հարցով Հայաստանը չունի»,- հավելեց խոսնակը։ Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է  0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։
16:01 - 28 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, մեկ օրում գրանցվել է 181 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, մեկ օրում գրանցվել է 181 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1746 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:
11:02 - 28 օգոստոսի, 2020
Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում․ ԱՆ

Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում․ ԱՆ

 ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում փետրվարի 3-ից առ օգոստոսի 27-ը կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում: Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 151 806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները: Ամբողջական բացվածքը՝ ստորև.   ՀՎԿԱԿ (Երևան, Լոռի, Շիրակ, Սյունիք, ներառյալ ՊՆ) 136777 ՊՐՈՄ-ՏԵՍՏ ՍՊԸ 18058 Նատալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն 13007 Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ 12842 Էկոսենս ՍՊԸ 8768 Գիսանե ՍՊԸ 7000 ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ 2187 Նորմեդ ՍՊԸ 1550 Սիրմեդ ՍՊԸ 205 Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն ՍՊԸ 68 Ա.Բ.Մեդ ՍՊԸ 45 Ընդհանուր 200507
18:39 - 27 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես ՀՀ-ի․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

Կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես ՀՀ-ի․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել: Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հարապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար, իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների՝ ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց պատաասխանները արդեն տրվել են»,- ասաց Թորոսյանը: Հարցին, թե ինչ-որ կոշտ խոսակցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետի հետ և, ընդհանրապես, կորոնավիրուսի վարակի շրջանակում իր աշխատանքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ վարչապետը, Թորոսյանը պատասխանեց, որ աշխատանքի գնահատականը լինում է սկսած հրապարակային նիստերից, վերջացրած առանձնազրույցներով, սակայն չի հիշում վերջին շրջանում, թե վարչապետի հետ երբ է հանդիպել: «Ասել եմ ու էլի եմ ասելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության: Բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,-ասաց Թորոսյանը
14:20 - 27 օգոստոսի, 2020