Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում․ ԱՆ
18:39 - 27 օգոստոսի, 2020

Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում․ ԱՆ

 ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում փետրվարի 3-ից առ օգոստոսի 27-ը կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում:

Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 151 806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:

Ամբողջական բացվածքը՝ ստորև.

 

ՀՎԿԱԿ (Երևան, Լոռի, Շիրակ, Սյունիք, ներառյալ ՊՆ)

136777

ՊՐՈՄ-ՏԵՍՏ ՍՊԸ

18058

Նատալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն

13007

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

12842

Էկոսենս ՍՊԸ

8768

Գիսանե ՍՊԸ

7000

ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ

2187

Նորմեդ ՍՊԸ

1550

Սիրմեդ ՍՊԸ

205

Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն ՍՊԸ

68

Ա.Բ.Մեդ ՍՊԸ

45

Ընդհանուր

200507


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել