Հայաստան

Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
 |azatutyun.am|

Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև ինտենսիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով։ Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման շուրջ։ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, նախորդ ամսվա վերջին՝ Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին, հայտարարել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը, նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
14:22 - 09 հուլիսի, 2023
Արցախցիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից․ Գուրգեն Ներսիսյան

Արցախցիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից․ Գուրգեն Ներսիսյան

2022թ․ դեկտեմբերի 12-ից սկսած մինչեւ ս․թ․ հունիսի 15-ը Արցախ մտել էր չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները։ Բնականաբար, այդ ամենին զուգահեռ կրճատվել էին նաեւ մեր ներքին ռեսուրսները։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գորգեն Ներսիսյանը։ Նա ընդգծեց՝ հունիսի 15-ից հետո Արցախն ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող երկրի համար, երբ Արցախն ապրում էր Հայաստանի հետ անխզելի կապի միջոցով, նման պայմաններն աննկարագերլի ծանր են։ «Ավելի քան քսան օր է՝ արցախցիները, մեր երեխաները, տարեցները, հղիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունից, առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին։ Շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ։ ՀՀ-ից էլ․ էներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամնեը մի քանի ժամ են ստանում էլ․ էներգիա»,- մանրամասնեց պետնախարարը։ Նա նշեց, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է․ «Եվ ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական հետեւանք չի ունենալու մնացած հավաքական աշխարհի վրա»։ Ներսիսյանը նաև հավելեց, որ մեծ ուշադրություն են դարձրել եւ դարձնում ալյուրի պաշարներին․ «Բարեբախտաբար, էս առումով խնդիրներ չունենք։ Մենք նաեւ պահուստային ֆոնդ ունենք, որոնց մասին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, բայց նմանօրինակ իրավիճակներին նախապատրաստվել ենք, եւ այսօրվանից արդեն տարբեր սոցիալական խմբերի որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներ են տրամադրվում»։ Լուսանկարը՝ Մարութ Վանյանի / Ստեփանակերտ, 02․07․2023
10:57 - 06 հուլիսի, 2023
Նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե ՀՀ-ից, այլ Ադրբեջանից․ Արցախի պետնախարար

Նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե ՀՀ-ից, այլ Ադրբեջանից․ Արցախի պետնախարար

Դեռեւս 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանը շրջանառության դրեց մի թեզ, համաձայն որի՝ իբր Արցախում հանքեր են շահագործվում, որի հետեւանքով շրջակա միջավայրին վնաս է հասցվում։ ՌԴ խաղաղապահներին ներկայացվեց Կաշենի հանք այցելելու պահանջ, որը փոխանցվեց մեզ։ Հաշվի առնելով հարցի բնապահպանական կողմը՝ մենք հավաստիացրինք, որ նման որեւէ խնդիր չկա, եւ եթե բնապահպանական խնդիր լիներ, այն առաջինը կվնասեր մեզ, մեր ժողովրդին, իսկ մենք նման բան թույլ չենք տա։ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Դրանից հետո 2022թ․ դեկտեմբերի 3-ին ադրբեջանական էկոակտիվիստ ներկայացող մի խումբ անձինք Շուշի քաղաքի մոտակայքում փակեցին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը եւ ՌԴ խաղաղապահներին կրկին ներկայացրին Կաշենի հանք այցելոլու պահանջ։ Խաղաղապահները հարցը ներկայացրին մեզ, քննարկումներից հետո որոշվեց, որ ՌԴ խաղաղապահների եւ արցախյան կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ կարող է կազմակերպվել մեկանգամյա այց Կաշենի հանքավայր, մասնա վորապես պոչամբարի հատված, որը թույլ կտար բոլորին համոզվելու, որ այն որեւէ վտանգ չի ներկայացնում։ Թվում էր, որ դա պետք է բավարար լիներ եւ կարծես ընդհանուր հայտարարի էին եկել, բայց պարզվեց, որ դա բավարար չէ եւ երկարատեւ հետաոտություններ պետք է կատարվեն»,- ասաց նա։ Ներսիսյանը շարունակեց, որ այդ պահանջին հաջորդեց դեկտեմբերի 12-ը, երբ ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը․ «Մեզ համար ինչպես մինչ այդ, այդպես էլ դրանից հետո պարզ էր, որ Ադրբեջանի իրական նպատակը Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը փակելն էր։ Դեկտեմբերի 12-ից սկսվեց Արցախի մեկուսացման էկոարշավը։ Մենք բազմաթիվ փաստեր ենք հավաքագրել ու հիմնավորապես ներկայացրել, որ ճանապարհը փակած անձինք բնապահպանական հարցերի հետ առնչություն չունեն, ճանապարհը փակել են Ադրբեջանի պետական համակարգում աշխատող, պետբյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղաքացիները չեն կարող առանց պետական աջակցության հասնել Շուշի, մինչդեռ Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայացնում էր, որ բնապահպաններ են, մտահոգված են բնապահպանական վիճակով, այդ պատճառով փակել են ճանապարհը»։ Ներսիսյանն ընդգծեց, որ ճանապարհը փակելուց հետո իրենք նորից են վերահաստատել, որ խաղաղապահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կարող են կազմակերպել այց դեպի Կաշենի հանքավայր, բայց դրան զուգահեռ պետք են երաշխիքներ, որ ճանապարհը կբացվի, սակայն այդպես էլ նման երաշխիքներ չեն տրվել․ «Թեեւ այդ իրավիճակի հետ գազամատակարարումը կամ էներգամատակարարումը որեւէ առնչություն չունեին, այդուհանդերձ Ադրբեջանը դադարեցրեց ՀՀ-ից Արցախ գազի ու էլէներգիայի մատակարարումը, երկու դեպքում էլ ընդհատումը տեղի ունեցավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածում, որտեղ արցախյան կողմը հասանելիություն չուներ։  Մի քանի անգամ միջազգային հորդորներից հետո Ադրբեջանը վերականգնել էր գազի մատակարարումը, իսկ այն պահից, երբ Հաագայի դատարանը նշեց, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել գազի ու էլ․ էներգիայի մատակարարման դադարցումն Ադրբեջանի գործողությունների հետեւանք լինելը հավաստելու համար, Ադրբեջանը դրանից ոգեւորվեց եւ վերջնականապես զրկեց Արցախին գազից ու ՀՀ-ից ստացվող էլ․ էներգիայից»։ Ներսիսյանի խոսքով այդ ողջ ընթացքում իրենք բոլորին ներկայացնում էին, որ այս ամենն ընդամենը պատրվակ է, Ադրբեջանի իրական նպատակը Արցախի ժողովրդին մեկուսացնելն ու Հայաստանի հետ կապից զրկելն է։ Սակայն շուրջ բոլորը քար լռություն էր։ «Ադրբեջանն անմիջապես առաջ քաշեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին սքաներ սարքի տեղադրման հարցը՝ այս անգամ պատճառաբանելով, որ իբր ՀՀ-ից Արցախ զենք է տեղափոխվում, դա կանխելու համար պետք է սքաներ տեղադրել։ Թեեւ դա նախատեվսած չէր եռակողմ հայտարարությամբ, եւ Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը պետք է գտնվեր բացառապես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ երաշխիքը, որ կողմերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ արգելված որեւէ գործողություն, նույնպես պետք է լինեին ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, իրավիճակը հասավ մի կետի, երբ որպեսզի հավաստի լինեին մեր պնդումները եւ հավաստի ընդունվեին, որ Հայաստանից Արցախ զենք չի բերվում, նաեւ, էսպես ասած, հնարավոր ճանաչվեց ճանապարհը սքաներ սարքով վերահսկելը»,- նշեց Արցախի պետնախարարը՝ հավելելով, որ թվում էր՝ իրավիճակը մոտ է հանգուցալուծման, այլեւս խնդիրներ չկան, սակայն Ադրբեջանը հայտարարեց, որ սքաներ սարքը պետք է գործի ոչ թե խաղաղապահների, այլ ադրբեջանցիների կողմից [․․․]։ Ապա նա շարունակեց․ «Հետո տեղադրվեց անցակետ, սքաներ սարք, սկսվեցին ԿԽՄԿ-ի ու ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող բեռնափոխադրումների ստուգումներ, քաղաքացիական անձանց ստուգումներ, հետո հանեցին սքաներ սարքը։ Բնապահպանական խնդիրների պատրվակով սկսված եւ յուրաքանչյուր տասը օրը մեկ տրանսֆորմացիայի ենթարկվող քաղաքականությունն իրականում իր անհրաժեշտ արդյունքը չէր տալիս․ Արցախի ժողովուրդը չէր կոտրվում, օգնություն չէր մուրում եւ համբերատար հետեւում էր, թե երբ խելքի կգա միջազգային հանրությունը եւ, ի վերջո, աչքերը կբացի եւ կտեսնի այն իրականը, ինչ կատարվում է։  Բայց քանի որ դա վտանգավոր էր Ադրբեջանի համար, ծագեց հնարավորինս արագ Արցախի ժողովրդին բանակցային սեղանի շուրջ տեղափոխելու եւ իրենց պայմաններն արագ թելադրելու եւ պարտադրելու կարիք։ [․․․] Իսկը ժամանակն էր զիջումներ պարտադրելու, անմիջապես սկսեցին հանդիպումների հրավերներ, վերաինտեգրման մասին հայտարարություններ, Բաքու այցելելու մասին հրավեր, նախազգուշացումներ, սպառնալիքներ։ Այս ամենին զուգահեռ՝ շփման գծի ողջ երկայնքով անընդհատ ստանում էինք կրակոցներ, գյուղատնտեսական աշխատանքների խափանումներ, դաշտում աշխատող գյուղացիներին թիրախավորելու դեպքեր, ոստիկանության ծառայողների սպանության եւ սպանության փորձի դեպքեր, մեր ժողովրդի կյանքի իրավունքն ապահովող անձանց վիրավորելու եւ սպանության դեպքեր»։ Գուրգեն Ներսիսյանը նշեց՝ սա դեռ վերջը չէր․ «Անհրաժեշտ էր ամբողջական մեկուսացում։ Պետք էր զրկել Արցախի ժողովրդին սննդից, դեղորայքից, բուժում ստանալու հնարավորությունից, կենսագործունեության տարրական պայմաններից։ Այդ նպատակով հունիսի 15-ին դադարեցվեցին նաեւ Հայաստանից Արցախ բերվող հումանիտար բեռնափոխադրումները։ Հիմա էլ նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից։ Բարեբախտաբար տեւական ժամանակ անց ԿԽՄԿ-ին հաջողվել է վերականգնել հիվանդներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու եւ դեղորայք բերելու իր գործառույթը։ Այս ամենից հետո դեռեւս կան մարդիկ, որոնք կարծում են, որ գոյություն ունի Արցախի ժողովրդի երաշխավորված անվտանգություն, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորված պաշտպանություն»։ «Այս ամենը չտեսնելու տալով՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից ներկայացվող, ադրբեջանական գործողությունների մեր կողմից բարձրաձայնվող իրավական նպատակներն ու ծրագրերն անտեսելով ու իրադարձությունների մեր մեկնաբանությունների վրա աչք փակելով՝ միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւեակայելի ոճրին։ Միջազգային հանրությունն անգամ տեր չկանգնեց Հաագայի դատարանի որոշման կատարմանը, մի դատարանի, որի ընդունած որոշումը պետք է ընդունվեր որպես քաղաքակիրթ հավաքական աշխարհի միաձայն ու աներկբա որոշում, որի չկատարումը պետք է կարմիր լույսի պես վառվեր բոլոր երկրներում։ Բայց նույնիսկ այս ամենից հետո դեռեւս ուշ չէ․ խնդրում ենք գոնե հիմա լսել այս իրադարձությունների կիզակետում գտնվող մարդկանց։ Մեզանից ավելի որեւէ մեկը այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում, աջակցեք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը, բայց գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով»,- հայտարարեց պետնախարարը։
10:43 - 06 հուլիսի, 2023
Ալիևը Հայաստանից պահանջում է զինված ուժերն «ամբողջությամբ» դուրս բերել Արցախից |azatutyun.am|

Ալիևը Հայաստանից պահանջում է զինված ուժերն «ամբողջությամբ» դուրս բերել Արցախից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Ղարաբաղից: «Չնայած Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ», - ասել է Ալիևը՝ զգուշացնելով, որ ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն: Ադրբեջանի առաջնորդը դժգոհել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, այնինչ, ըստ Ալիևի, Երևանն այդ պարտավորությունը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ուստի պետք է իրականացնի այն։ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին, որին ներկա են նաև Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
11:55 - 05 հուլիսի, 2023
«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. ««Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը: «Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը: Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։ «Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը: Մենք ողջունում և «Հայաքվե»-ին ամեն կերպ աջակցելու կոչ ենք հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները: Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի, Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը»։
09:26 - 05 հուլիսի, 2023
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել է տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ընդգծվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների հետևողական ավելացման, Մեղրիի սահմանային անցակետի, Հայաստան-Վրաստան Բարեկամության կամուրջի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի ակտիվ շփումների փաստը: Աբբաս Բադախշան Զոհուրին ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և Կառավարությանն ակտիվ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագայում ևս հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
16:10 - 04 հուլիսի, 2023
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին. Օսկանյան
 |armeniasputnik.am|

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին. Օսկանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Խորհրդային շրջանում ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանը հիշեցրեց` այդ փաստն է, որ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման։ «Այն, որ սովետական շրջանում ԼՂ–ն եղել է ինքնավար մարզ, դա պետք է լինի այսօրվա բանակցությունների օրակարգում։ Ես համոզված եմ, որ դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական և իրավական ինչ–որ լուծումների գնալու բանակցությունների հարցում։ Այս հարցը օրակարգ բերելու խնդրում որևէ մեկը հակափաստարկ չի կարող ունենալ, սա միջազգային հանրությունը միանգամից ընդունել է և բերելու է բանակցային սեղան»,–ասաց Օսկանյանը։ Նրա խոսքով` Ադրբեջանը հնարավոր է` դիմադրի, բայց դրանով իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ «Այս հարցը երբ օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ ձգտի անկախության»,–նշեց նախկին արտգործնախարարը։ Բանակցային հարթակում Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մեկ այլ այլընտրանք, Օսկանյանի գնահատմամբ, միջազգային հանրության հետ լուրջ աշխատանքն է։ «Այո՛, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե դա ինչպես կհանգուցալուծվի, նրանց այդքան էլ չի հետաքրքրում. նրանք գնում են այն ճանապարհով, որը հեշտ է թվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը` Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին»,–ասաց Օսկանյանը։ Նրա գնահատմամբ` այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի։ Հաջորդ այլընտրանքը ԱԳ նախկին նախարարը համարում է բանակցողի փոփոխությունը։ Իշխանությունը պետք է իրավիճակը սթափ գնահատի և համարձակություն ունենա բանակցությունները փոխանցել այլոց։ Ինքը` Օսկանյանն էլ պատրաստ է պատասխանատվություն վերցնել և մի խումբ դիվանագետների հետ շատ կարճ ժամանակում` 2-3 ամսվա ընթացքում, իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել։ «Տրված լիազորությունները պետք է լինեն հարյուր տոկոսով, Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս ոչինչ չխոսի։ Քանի որ նրա խոսքը արդեն իսկ հայերի գլխին բերել է պատերազմ։ Այսօր Փաշինյանի խոսել շարունակելն ավելի բարդացնում է իրավիճակը։ Բանակցային խումբը պետք է փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը, որոնք ճանապարհ կբացեն արդար և կայուն խաղաղության ՀՀ–ի և Ադրբեջանի միջև, պետք է ընդլայնել բանակցային օրակարգը։ Այսօրվա օրակարգում միայն ադրբեջանական պահանջներ են, պետք է լինի հայկական պահանջ»,–հավելեց նա։
14:09 - 04 հուլիսի, 2023
Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն. ԱՄՆ դեսպան
 |news.am|

Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն. ԱՄՆ դեսպան |news.am|

news.am: Միացյալ Նահանգները կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որեւէ քաղաքացիական անձի: Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Անդրադառնալով դիտարկմանը, որ կայուն բանակցությունների համար գուցե անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի անվտանգային բալանսը, եւ այն հարցին, արդյո՞ք Միացյալ Նահանգները տեսնում է պոտենցիալ անվտանգային հարցում օգնելու, դեսպանը պատասխանել է. «Մենք ունենք անվտանգության ոլորտում հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք արդեն Հայաստանի դիմումի համաձայն անում ենք բաներ, որոնցով օգնում ենք Հայաստանին՝ անվտանգության ոլորտում. օրինակ՝ մենք արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը համաշխարհային խաղաղապահ ջանքերին: Մենք բազամաթիվ վարժանքներ եւ այլ աշխատանքներ ենք տարել Հայաստանի հետ, որոնց միջոցով օգնում ենք խաղաղապահ առաքելություններին՝ Հայաստանի մասնակցությունը: Հայաստանի դիմումի համաձայն՝ մենք նաեւ ռազմաբժշկական տեխնիկական միջոցներ ենք տրամադրել: Մենք նաեւ փոխանակման ծրագրեր ունենք հայկական բանակի մասնագետների հետ. նրանք գալիս են ԱՄՆ եւ տեսնում են, թե ինչպես ենք մենք գործում, այսպիսով՝ մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ ունենք հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք քննարկում ենք, թե Հայաստանին լրացուցիչ ինչ կարող է անհրաժեշտ լինել»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանից «միջանցք» պահանջելուն՝ Քրիստինա Քվինը ասել է. «Սպառնացող հռետորաբանությունը չի օգնում, օգտակար չէ խաղաղության գործընթացներում առաջ շարժվելու համար: Մենք խրախուսել ենք կողմերին, որ քննարկեն թե տրանսպորտային համակարգն ինչպես կարելի է բարելավել: Դրան աջակցելու համար Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տրանսպորտային ոլորտի ուսումնասիրություն է կատարել Հայաստանի համար, որով ներկայացված են տարբեր երթուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ ընդհանրապես: Ցանկանում ենք դրան աջակցել, եւ երկու կողմերը, վերջին հաշվով, իրենք պետք է քննարկեն, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու»: Դիտարկմանը, որ միջանցքի դեպքում առաջանում է նաեւ պետության սուվերենության հարցը, դեսպանը մեկնաբանել է. «Կարծում եմ՝ ընդհանրապես տարածաշրջանում ավելի լավ տրանսպորտային ուղիներ ունենալը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի պարագայում: Կօգնի, որ հայկական ապրանքները հասնեն այլ վայրեր, որպեսզի Հայաստան ապրանքներ բերվեն տարբեր վայրերից»:
09:58 - 04 հուլիսի, 2023
Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին |news.am|

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կառուցողական էին եւ արձանագրվել է առաջընթաց: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ-ն հանձնառու է՝ շարունակելու աջակցել այս բանակցություններին փորձ անելով հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տեւական եւ արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ընդգծել է դեսպանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, եւ վերջին սադրանքի հետեւանքով Արցախում սպանվեց 4 զինծառայող, Քրիստինա Քվինը արձագանքել է. «ԱՄՆ-ն հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջեւ վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք արել՝ իրենց բոլոր տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով: Ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին: Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության: Երկու կողմերն էլ ներգրավված են բանակցություններին, եկել են սեղանի շուրջ եւ անկեղծ ու բաց քննարկումներ են ունեցել կողմերի միջեւ առկա տարակարծությունների վերաբերյալ, եւ մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն: Մենք մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»: Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներին՝ դեսպանն ասել է. «Միացյալ Նահանգները վաղուց եւ հաստատակամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ, որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: Ես, վստահաբար, այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»: Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Քրիստինա Քվինն ասել է. «Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը: Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը»: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է եւ մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն եւ կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահովված կլինեն Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը: Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԱՄՆ այդ ամենն անում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելու նպատակով՝ դեսպանն արձագանքել է. «Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն»: Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ դեսպանն ասել է. «Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն դրանից անդին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»:
09:29 - 04 հուլիսի, 2023
Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն
 |armenpress.am|

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար: «Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը։ Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:
11:13 - 02 հուլիսի, 2023
Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի
 |armeniasputnik.am|

Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միանալ իր բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին խորհրդարանում տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդվում են տարբեր նախագծերի իրականացմամբ: Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ամեն օր էլ ավելի ամուր է դառնում:   Վրաստանի վարչապետը նաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ: Վրաստանի վարչապետընաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ: «Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի։ Եվ այդ միջնորդական առաքելությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին։ Նա վերահաստատել է Թբիլիսիի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը։    
22:18 - 30 հունիսի, 2023
ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին

ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների. «ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո: 2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»:
21:14 - 30 հունիսի, 2023
Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ջեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարել է Բլինքենը: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: Անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթներում այս գործընթացի շարունակությանը, ասել է պետքարտուղարը: «Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»: Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար: «Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը: Նախքան պետքարտուղարի ելույթն ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում բանակցությունները որակել է կառուցողական՝ հայտնելով, որ պետքարտուղարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ: Իսկ Երևանն ու Բաքուն բանակցություններից հետո ամփոփել են արդյունքները նույնանման հայտարարության տեսքով, ուր, մասնավորապես, նշված է. «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Այս առիթով լրագրողների հետ ճեպազրույցին պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ասել էր. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»: Փաթելն ընդգծել էր, սակայն, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
11:39 - 30 հունիսի, 2023