Լավաշը, մատնաքաշը և ժենգյալով հացը Tasteatlas-ի վարկանիշի 70 լավագույն նրբահացերի շարքում են
 |armenpress.am|
14:48 - 09 հուլիսի, 2023

Լավաշը, մատնաքաշը և ժենգյալով հացը Tasteatlas-ի վարկանիշի 70 լավագույն նրբահացերի շարքում են |armenpress.am|

armenpress.am: Ամբողջ աշխարհի տեղական խոհանոցի, ավանդական ռեստորանների և բնագիր բաղադրատոմսերի հանրաճանաչ Tasteatlas հանրագիտարանի նրբահացերի վարկանիշի 100 լավագույնների շարքում՝ 100 Best Rated Flatbreads in the World, տեղ են գտել երեք հայկական հացեր՝ ժենգյալով հացը (67-րդ) տեղ,  մատնաքաշը (62 տեղ) և լավաշը (9-րդ տեղ)։

Հանրագիտարանը մասնավորապես ժենգյալով հացի մասին նշել է, որ այն խոհարարական համադամ է, որը ծագում է Արցախից կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, ժենգյալով հացը հայկական ավանդական նրբահաց է, որի բաղադրության մեջ մտնում են տարատեսակ համեմունքներ և մինչև 20 տեսակի կանաչեղեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել