Նրա խոսքով՝ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդվում են տարբեր նախագծերի իրականացմամբ: Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ամեն օր էլ ավելի ամուր է դառնում:
Վրաստանի վարչապետը նաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ:
Վրաստանի վարչապետընաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ:
«Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի։ Եվ այդ միջնորդական առաքելությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա վերահաստատել է Թբիլիսիի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը։
comment.count (0)