Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը

 |factor.am|

Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը |factor.am|

factor.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար օբյեկտների նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ամենազգայուն հարցերում, որ մենք պայմանավորվել ենք ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն։ Գիտեք, որ հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք համապատասխան զինատեսակների տեղակայման հետ կապված միջոցառումները։ Ամեն ինչ գնում է ըստ պլանի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում Սոչիում Պուտինի նստավայրում ճաշի ժամանակ։ Հավելենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի խնդրանքով Ռուսաստանն իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի այդ երկրի տարածքում։
18:39 - 09 հունիսի, 2023
Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո
 |armenpress.am|

Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», - ասել է Պուտինը: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ անվտանգության հարցերի շուրջ Լուկաշենկոյի հետ կզրուցի «դեմ առ դեմ»: «Ընդհանուր առմամբ, վիճակը կայուն է, ես նույնիսկ կասեի՝ լավ է: Մենք վստահորեն փոխգործակցում ենք այս ոլորտում», - նկատել է նա։ Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։
17:28 - 09 հունիսի, 2023
Պուտինը և Էրդողանը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը |tert.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նաև անդրադարձ է եղել նաև մի շարք միջազգային թեմաների։ Այս մասին հայտնել է «Կրեմլինը»։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Կիևի իշխանությունները, իրենց արևմտյան կուրատորների առաջարկով, դեռ վտանգավոր խաղադրույք են կատարում ռազմական գործողությունների սրման, ռազմական հանցագործությունների, բացահայտորեն ահաբեկչական մեթոդների կիրառման և ռուսական տարածքում դիվերսիա կազմակերպելու վրա»։ «Դրա վառ օրինակն է Խերսոնի շրջանի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացման բարբարոսական գործողությունը, որը հանգեցրեց լայնածավալ բնապահպանական ու հումանիտար աղետի»,- Պուտինի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
09:24 - 08 հունիսի, 2023
Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցության մասին բազմաթիվ երկրներ են հայտնել։ Այս մասին հայտնել է Անկարայում Hurriyet-ի ներկայացուցիչ Հանդե Ֆըրատը։  Ներկայացուցիչը, հիշեցնելով Թուրքիայի միջնորդի դերը ռուս-ուկրաինական պատերազմում, նշել է․ «[ՌԴ նախագահ] Պուտինը առանձին և հատուկ այցով կգտնվի Թուրքիայում։ Պուտինից հետո Թուրքիա կմեկնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների իրար հետևից կայանալիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքը և հացահատիկի գործարքը»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով 52 և ավել տոկոս ձայներով նախագահ վերընտրվեց գործոց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
13:02 - 31 մայիսի, 2023
Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան

Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ չի կարող ասել, թե այդ քննարկման արդյունքները գոհացնող են։ «Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է։ Ես հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցիքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը: Նա ասաց, որ շարունակելու են քննարկումները, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ: Փաշինյանը նշեց՝ Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը․ «Եվ մենք ասել ենք, որ ինչպես նախկինում պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ-ի ու նաև Ադրբեջանին է վերաբերում մեր ասածը։ Խոսքը 2020թ․  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է։ Եվ մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների բացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո։ Եվ մենք այս ընգծումն արել ենք։ Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա»։ ՀՀ վարչապետի խոսքով հայկական կողմը շահագրգռված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, և ըստ նրա՝ մեծ ճկունություն են ցուցաբերում՝ տարածաշրջանային երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման սկզբունքն է․ «Պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը։ Համոզված եմ՝ երբ դա տեղի ունենա, լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար»։ Նա հավելեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ, հարցը վաղուց լուծված կլիներ:
11:57 - 29 մայիսի, 2023
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով․ Պուտին
 |armenpress.am|

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ընդգծեմ, որ մեր առևտրաշրջանառությունը վտահ դրական դինամիկա է գրանցում։ Անցած տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով, հասել է 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա հունվար-մարտին ավելացել է ևս 1․5 միլիարդ դոլարով։ Եթե այս պրոցեսը շարունակի ընթանալ նույն տեմպերով, մենք ակնհայտորեն կգերազանցենք նախորդ տարվա ռեկորդը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ ևս մեկ անգամ  Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ քննարկել է այդ հարցը, հնարավորություն կունենան նաև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը քննարկել եռակողմ ֆորմատով հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Հարցերը շատ կարևոր են, զգայուն։ Վստահ եմ, եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, որոշումների հանգնենք այդ  հարցերի վերաբերյալ, դա անկասկած շահավետ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, սակայն ոչ միայն այդ երկու երկրի համար։ Դա շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար, որովհետև դրանով շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական ուղղությամբ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել նաև այն բանի համար, որ վերջինս համաձայնվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը։
22:46 - 25 մայիսի, 2023
Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|

Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Լեռնային Ղարաբաղը հումանիտար ճգնաժամի մեջ է։ ԼԵռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։ Կառավարության ղեկավարն ասաց, որ Լաչինի միջանցն արգելափակվել է ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։  Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է դրանով․ «Մենք պատրաստ ենք սկսել հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա»։ Գործադիր իշխանության ղեկավարն ասաց, որ Հայաստանի սահմանապահ և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել երկաթուղով տրանսպորտների տեղաշարժը։ «Եվ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի երկաթուղին բաց կլինի Հայաստանի երկաթուղային բեռների համար Նախիջևանի, Ադրբեջանի Հանրապետության միջով, օրինակ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն»։
22:34 - 25 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ |tert.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ |tert.am|

tert.am: Ինչ ես լսեցի նախագահ Ալիևի ելույթից, որ նա խոսեց այն մասին, թե պայմաններ են ստեղծվում կապված սահմանների ճանաչան համար՝ հաստատված համաձայնագրերին համապատասխան, դեռևս 1991 թվականի համաձայնագրին համապատասխան, այդ պայմանները հիմք են տալիս ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների հարցում։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ կարճ ժամանակ բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Պուտինը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պայմանավորվել այն ամենի մասին, ինչն ընկած է տնտեսական զարգաման ոլորտում ինչպես Ադրբեջանի , այնպես էլ Հայատանի համար և ամբողջ տարածաշրջանի համար։ «Դե, ինձ թվում է՝ մենք ժամանակ կունենանք եռակողմ ձևաչափով այդ ամենը քննարկել մանրամասն»,- ընդգծեց նա։
18:58 - 25 մայիսի, 2023
Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին
 |armenpress.am|

Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարկավոր է ձգտել նրան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հասնեն զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ, Պուտինը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի։ «Մենք համատեղ կձգտենք, որ մեր միության շրջանակներում հասնենք զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, այսօր մենք արձանագրել ենք, որ ՀՆԱ-ի աճն այնտեղ կազմել է 12 տոկոսից ավելի։ Սա շատ բարձր և լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ բոլոր 5 երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու նպատակով այցելում են Միության անդամ այլ երկիր, իրենց հարմարավետ զգան՝ ինչպես տանը։ Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։
17:33 - 25 մայիսի, 2023
Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրումից։ Նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է քննարկել ինտեգրացիոն համագործակցության կոնկրետ հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն առաջ է ընթանում իսկապես բավականին հաջող»,- ասել է Պուտինը։ Նա մեջբերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը հիմնական շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ նախորդ տարեվերջին այն կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։ «Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, շատ լուրջ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում միության անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը։ «Այսօր մենք նախ պետք է նեղ ձևաչափով կարծիքներ փոխանակենք զարգացման հիմնական ուղղությունների, մեխանիզմների մասին, որոնք մենք օգտագործում ենք այդ զարգացման համար, իսկ հետո կշարունակենք մեր հանդիպումը ընդլայնված կազմով»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպմանը տեսակապով մասնակցելու են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև անձամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
15:31 - 25 մայիսի, 2023