Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|
22:34 - 25 մայիսի, 2023

Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Լեռնային Ղարաբաղը հումանիտար ճգնաժամի մեջ է։ ԼԵռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ասաց, որ Լաչինի միջանցն արգելափակվել է ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ 

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է դրանով․ «Մենք պատրաստ ենք սկսել հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա»։

Գործադիր իշխանության ղեկավարն ասաց, որ Հայաստանի սահմանապահ և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել երկաթուղով տրանսպորտների տեղաշարժը։ «Եվ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի երկաթուղին բաց կլինի Հայաստանի երկաթուղային բեռների համար Նախիջևանի, Ադրբեջանի Հանրապետության միջով, օրինակ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել