ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ

Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների երեկվա հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Հանդիպման հիմնական թեման եղել է իրավիճակն Ուկրաինայում։ Հայտարարության հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։ «Մենք ողջունում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից իրականացվող հետաքննությունները։ Մենք միասին կաշխատենք՝ աջակցելու ռազմական հանցագործությունների (նկատի ունեն՝ Ռուսաստանի- խմբ․) մասին ապացույցների հավաքագրմանը։ Մարիուպոլի և ուկրաինական այլ քաղաքների պաշարումը, ինչպես նաև ռուսական զինուժի կողմից հումանիտար օգնության մերժումն անընդունելի են։ Ռուսական ուժերը պետք է անհապաղ ապահովեն անվտանգ ուղիներ դեպի Ուկրաինայի այլ շրջաններ, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը կհասցվի Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ։ Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին խուսափելու հետագա էսկալացիայից և զերծ մնալու Ուկրաինայի դեմ իրենց ռազմական ուժերն օգտագործելուց։ Ավելին՝ մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին՝ օգնելով շարունակել ագրեսիան Ուկրաինայում։ Մենք զգոն ենք լինելու ցանկացած նման աջակցության հարցում։ Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և ձեռնպահ մնա ցանկացած գործունեությունից, որը վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտները, և թույլ տալ ուկրաինական իշխանությունների անխոչընդոտ հսկողությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք մուտքն ու համագործակցությունը: Մենք զգուշացնում ենք քիմիական, կենսաբանական և միջուկային զենքերի կամ հարակից նյութերի կիրառման ցանկացած սպառնալիքի մասին: Մենք հիշեցնում ենք Ռուսաստանի պարտավորությունները միջազգային պայմանագրերով, որոնք նա ստորագրել է, և որոնք պաշտպանում են մեզ բոլորիս։ Մենք քայլեր ենք ձեռնարկում ռուսական էներգիայից մեր կախվածությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, մենք կապահովենք անվտանգ այլընտրանքային և կայուն մատակարարումներ։ Մենք պարտավորվում ենք ակտիվորեն աջակցելու այն երկրներին, որոնք ցանկանում են աստիճանաբար վերացնել իրենց կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածխի ներկրումից: Մենք կոչ ենք անում նավթ և գազ արդյունահանող երկրներին գործելու պատասխանատու և ավելացնելու մատակարարումները միջազգային շուկաներ՝ նշելով, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առանցքային դեր ունի։ Հիշեցնենք՝ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից էներգետիկ կախվածության հարցին, ապա «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ «Reuters»-ն էլ, վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները, նշել էր, թե այդ կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ ԵՄ կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։ Իսկ ՌԴ-ին աջակցության մասով խոսակցություններ կան Չինաստանի շուրջ։ Մի քանի օր առաջ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել էր այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։  Աննա Սահակյան
12:32 - 25 մարտի, 2022
Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
09:44 - 25 մարտի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազի խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշենք, որ մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։ Արդեն երեկ՝ մարտի 24-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը. «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր»:
09:24 - 25 մարտի, 2022
ԱՄՆ նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Պատժամիջոցային ցանկում ներառվել են պաշտպանական-արդյունաբերական ոլորտի 48 ընկերություն, Ռուսաստանի Պետդուման, Պետդումայի 328 պատգամավոր և Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է նաև, որ պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ ոսկով ցանկացած գործարքի վրա։ «ԱՄՆ-ն իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին հարված են հասցնում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները և վայրագությունները ֆինանսավորելու և իրականացնելու Ռուսաստանի կարողությանը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։ Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը   Նորա Վանյան
19:51 - 24 մարտի, 2022
Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը կապված է Ուկրաինայում ԱՄՆ լաբորատորիաների հետ․ Ռուսաստանի ՊՆ

Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը կապված է Ուկրաինայում ԱՄՆ լաբորատորիաների հետ․ Ռուսաստանի ՊՆ

ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է «Ուկրաինայում Պենտագոնի ռազմակենսաբանական  ծրագրի ֆինանսավորմանը», ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ «Ստացված նյութերը թույլ են տալիս հաստատել ԱՄՆ պետական մարմինների համագործակցությունն ուկրաինական կենսաբանական օբյեկտների հետ։ Հատկանշական է ԱՄՆ ներկայիս ղեկավարությանը մոտ կառույցների մասնակցությունը նշված գործունեության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ Rosemont Seneca ներդրումային հիմնադրամի մասնակցությունը, որը գլխավորում է Հանթեր Բայդենը», - ասել է Կիրիլովը ճեպազրույցի ընթացքում։ Հիմնադրամը զգալի ֆինանսական ռեսուրսներ ունի՝ ոչ պակաս, քան 2,4 մլրդ դոլար, հավելել է նա։ «Ընդ որում, հիմնադրամը սերտորեն կապված է ամերիկյան ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, այդ թվում՝ Metabiota ընկերության հետ, որը Black and Veach-ի հետ միասին Պենտագոնի՝ ողջ աշխարհում առկա կենսաբանական լաբորատորիաների համար սարքավորումների հիմնական մատակարարն է», - ասել է Կիրիլովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կիրիլովը հայտնել է նաև, որ ծրագրի իրականացմանն, ԱՄՆ ռազմական գերատեսչությունից զատ, մասնակցում են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ջորջ Սորոսի հիմնադրամը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ «Գիտական համակարգումն իրականացնում են առաջատար հետազոտական կազմակերպություններն, այդ թվում՝ Լոս Ալամոսում գտնվող Ազգային լաբորատորիան, որը միջուկային զենք է մշակում Մանհեթենի նախագծի շրջանակում։ Այս ողջ գործունեությունն իրականացվում է Պենտագոնի լիակատար վերասկողության ներքո», - ընդգծել է Կիրիովը։ Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը   Նորա Վանյան
17:47 - 24 մարտի, 2022
Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը |armenpress.am|

Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ  Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված S-400 ՀՕՊ համակարգերը Ուկրաինային փոխանցելու գաղափարն իրատեսական չէ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Այս մասին Ալթունը գրել է՝ ի պատասխան մարտի 18-ին ամերիկյան Wall Street Journal թերթում այս թեմայով հրապարակված հոդվածի։ Մեկնաբանելով հոդվածը՝ Ալթունը նշել է, որ այս գաղափարը, թեև այսօր բավականին անիրատեսական է, սակայն հնարավորություն է տալիս քննարկելու այն խնդիրները, որոնց հետ Թուրքիան վերջին շրջանում առնչվում է Արևմուտքի հետ հարաբերություններում։ Նա հիշեցրել է, որ Անկարայի կողմից Ռուսաստանի Դաշնությունից С-400-ի ձեռքբերումը հարկադրված քայլ էր՝ ԱՄՆ-ի կողմից Patriot-ը վաճառելուց հրաժարվելու պատճառով։ «Վաշինգտոնն անտեսում է այն փաստը, որ նախքան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման որոշում կայացնելը, Թուրքիան բանակցել է ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել է վաճառել Patriot-ը»,-հավելել է նա:
15:17 - 24 մարտի, 2022
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանն ԱՄՆ մասնակցության նոր փաստեր ունի

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանն ԱՄՆ մասնակցության նոր փաստեր ունի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս փաստաթղթեր կներկայացնի, որոնք «ապացուցում են, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հատատվել է Պենտագոնի կողմից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մոտ ժամանակներս մենք կներկայացնենք այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք ցույց են տալիս, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը, որի մասին արդեն պատմել ենք, մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում։ Այս նախագծի հիմնական նպատակը եղել է առանձնապես վտանգավոր վարակների մոլեկուլյար անալիզը, որոնք էնդեմիկ են Ուկրաինայի համար։ Այս աշխատանքը նախատեսում էր պաթոգենի նմուշառում անասունների թաղման հին վայրերից՝ սիբիրյան խոցի նոր շտամ ստանալու համար», - ասել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ «Պենտագոնի այս գիտափորձերը չեն սահմանափակվել վտանգավոր վարակների մշակմամբ»։ Նա նշել է, որ ստացված փաստաթղթերի համաձայն՝ «ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ պայմանագիր ունեցող դեղագործական ընկերությունն Ուկրաինայի ՊՆ հետ մշակել է չգրանցված դեղամիջոցների փորձարկման իրականցում հենց ուկրաինացի զինծառայողների վրա»։   Նորա Վանյան
15:11 - 24 մարտի, 2022
Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

Լուսանկարը՝ Reuters-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդը մերժել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնելու հումանիտար օգնությունը, սակայն չէր հիշատակվում Մոսկվայի դերը ճգնաժամում, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել։ «Եթե Ռուսաստանին մտահոգեր հումանիտար իրավիճակը, նա չէր ռմբակոծի երեխաներին և կդադարեցներ պաշարման մարտավարությունը։ Բայց նա չի արել դա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը քվեարկությունից հետո։ Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրխավորման մեղադրանքը։ Բանաձևն ընդունելու համար Անվտանգության խորհրդին անհրաժեշտ է նվազագույնը ինը քվե և վետոյի բացակայություն Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ կողմից։ Նրանց, ովքեր ձեռնպահ են մնացել, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է «քաղաքական շարժառիթներով» առաջնորդվելու համար։ Մեկնաբանելով Չինաստանի դիրքորոշումը, որը բանաձևին կողմ էր քվեարկել, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունն ասել է, որ Պեկինն անհապաղ հրադադարի «մեծ հույս ունի», սակայն, ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերից զատ Անվտանգության խորհուրդը պետք է նաև «արձագանքի հումանիտար ճգնաժամին՝ դրական, պրագմատիկ և կառուցողական ձևով»։ Նշենք, որ անցյալ շաբաթ Մոսկվան չեղարկել էր հումանիտար օգնության մասին նախագծի քվեարկությունն Անվտանգության խորհրդում՝ արևմտյան երկրներին մեղադրելով այս քայլի դեմ «աննախադեպ ճնշում գործադրելու» համար։ ԱՄՆ-ն հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները։ «Ուկրաինայում ընթացող պատերազմի համար մեղավոր է միայն Ռուսաստանը։ Իր գործողությունների մասին ճշմարտությունը հերքելու Ռուսաստանի երեսպաշտ փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։   Նորա Վանյան
11:38 - 24 մարտի, 2022
Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Ինձ համար չափից ավելի է նույն սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ, որին ԱՄՆ-ն արդեն մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Մորիսոնը ճեպազրույցի ժամանակ: «Մենք այս առիթով մտահոգություններ ենք բարձրացրել։ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Սա բռնի և ագրեսիվ գործողություն է, որը խախտում է միջազգային իրավունքի գերակայությունը»,- նշել է Ավստրալիայի վարչապետը: Հիշեցնենք` Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն, ի աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։  Գլխավոր լուսանկարը՝ «Reuters»-ի
09:48 - 24 մարտի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:
16:42 - 23 մարտի, 2022
ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։
11:45 - 23 մարտի, 2022