Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո
09:24 - 25 մարտի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազի խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշենք, որ մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։

Արդեն երեկ՝ մարտի 24-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը. «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել