ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան թվիթերյան էջը։  Նա քննարկել է, թե ինչպես ենք ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:34 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը: ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ հանդիպում է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել է այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:10 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել


 |armenpress.am|

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում: «Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝  Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
09:12 - 24 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու համար Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ: Այդ մասին Պենտագոնը հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման մասին փետրվարի 22-ին հնչեցրած հայտարարությունից հետո: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայից F-35 ութ կործանիչ ինքնաթիռներ կտեղափոխեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ընթացող գործողությունների մի շարք շրջաններ»: Գերմանիայից Բալթյան երկրներ կտեղափոխեն Ան-64 20 մարտական ուղղաթիռներ, եւս 12-ը Հունաստանից կտեղափոխեն Լեհաստան: Այժմ Եվրոպայում մշտական կամ ժամանակավոր հիման վրա գտնվում են ԱՄՆ-ի ավելի քան 90 հազար զինծառայողներ: «Այդ լրացուցիչ զինծառայողներին կտեղափոխեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին հանգստացնելու, ՆԱՏՕ-ի անդամների դեմ հնարավոր ագրեսիան զսպելու եւ ընդունող պետությունների զինված ուժերին ուսուցանելու համար»,- ասել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:50 - 23 փետրվարի, 2022
Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը
 |factor.am|

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ  Հանրապետությունների  ճանաչման։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։ «Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ Հյուսիսային հոսք 2-ը  ավելի հեռուն չգնա: Նախորդ գիշեր մենք սերտ  խորհրդակցություններ ունեցանք  Գերմանիայի հետ և ողջունում ենք նրանց հայտարարությունը։ Այսօր կհետևեն մեր սեփական միջոցառումները»-գրել է  Փսակին։  Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի  սերտիֆիակցումը դադարեցնելու հրաման է տվել էկոնոմիկայի նախարարությանը։
20:07 - 22 փետրվարի, 2022
Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, խաթարում են դիվանագիտության հանդեպ Ռուսաստանի հավատարմությունը և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։ Հրամանագիրն արգելում է. «Նոր ներդրումներ, այսպես կոչված, «ԴԺՀ» կամ «ԼԺՀ» (անհատական կամ իրավաբանական ) Միացյալ Նահանգներից եկած անձի կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Այսպես կոչված «ԴԺՀ»-ից կամ «ԼԺՀ»-ից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի ներմուծում Միացյալ Նահանգներ։ Ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ որ նա գտնվի»։ Բացի այդ, փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում գործող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։
10:07 - 22 փետրվարի, 2022
Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Մենք սպասում էինք Ռուսաստանի կողմից նման քայլի և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը՝ արձագանքելով ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչմանը։  «Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի հրաման, որը կարգելի ամերիկացիների նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված Ուկրաինայի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում, դեպի այդ շրջաններ և այդ շրջաններից։ Այդ հրամանագիրը նաև լիազորություն կտա պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, որը կորոշի գործել Ուկրաինայի այդ շրջաններում։ Պետքարտուղարություններն ու Ֆիննախը շուտով լրացուցիչ մանրամասներ կունենան։ Հստակության համար. այս միջոցներն առանձին են և կլրացնեն տնտեսական խիստ միջոցներին, որոնք մենք պատրաստում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ համակարգելով՝ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
01:26 - 22 փետրվարի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է․ «Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ հարձակումների սպառնալիքներ են եղել առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների և հասարակական հավաքների այլ վայրերի վրա խոշոր քաղաքային շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի այն հատվածներում, որտեղ լարված է»։ Դեսպանությունը կոչ է անում հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատից, զգոն լինել այն վայրերում, որտեղ այցելում են զբոսաշրջիկները/արևմտյանները, վերանայել անձնական անվտանգության պլանները, ունենալ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ, ներառյալ ԱՄՆ անձնագիր ներկայիս ռուսական վիզայով, ունենալ տարհանման ծրագրեր, որոնք չեն հիմնվում ԱՄՆ կառավարության օգնության վրա:
12:44 - 21 փետրվարի, 2022