Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|
10:07 - 22 փետրվարի, 2022

Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, խաթարում են դիվանագիտության հանդեպ Ռուսաստանի հավատարմությունը և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանագիրն արգելում է.

«Նոր ներդրումներ, այսպես կոչված, «ԴԺՀ» կամ «ԼԺՀ» (անհատական կամ իրավաբանական ) Միացյալ Նահանգներից եկած անձի կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Այսպես կոչված «ԴԺՀ»-ից կամ «ԼԺՀ»-ից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի ներմուծում Միացյալ Նահանգներ։

Ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ որ նա գտնվի»։

Բացի այդ, փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում գործող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել