ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Մենք սպասում էինք Ռուսաստանի կողմից նման քայլի և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը՝ արձագանքելով ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչմանը։  «Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի հրաման, որը կարգելի ամերիկացիների նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված Ուկրաինայի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում, դեպի այդ շրջաններ և այդ շրջաններից։ Այդ հրամանագիրը նաև լիազորություն կտա պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, որը կորոշի գործել Ուկրաինայի այդ շրջաններում։ Պետքարտուղարություններն ու Ֆիննախը շուտով լրացուցիչ մանրամասներ կունենան։ Հստակության համար. այս միջոցներն առանձին են և կլրացնեն տնտեսական խիստ միջոցներին, որոնք մենք պատրաստում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ համակարգելով՝ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
01:26 - 22 փետրվարի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է․ «Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ հարձակումների սպառնալիքներ են եղել առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների և հասարակական հավաքների այլ վայրերի վրա խոշոր քաղաքային շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի այն հատվածներում, որտեղ լարված է»։ Դեսպանությունը կոչ է անում հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատից, զգոն լինել այն վայրերում, որտեղ այցելում են զբոսաշրջիկները/արևմտյանները, վերանայել անձնական անվտանգության պլանները, ունենալ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ, ներառյալ ԱՄՆ անձնագիր ներկայիս ռուսական վիզայով, ունենալ տարհանման ծրագրեր, որոնք չեն հիմնվում ԱՄՆ կառավարության օգնության վրա:
12:44 - 21 փետրվարի, 2022
Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|

Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ Վաշինգտոնի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կխոսի Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամի վերաբերյալ նոր տվյալների մասին։ Այդ մասին նշվում է երկրի նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։ «Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորակազմի ավելացման մասին»,- նշվում է Սպիտակ տան ղեկավարի աշխատանքային օրակարգում։  Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների հետ, որի շրջանակներում ևս առանցքային թեման կլինի Ուկրաինան։ Այդ երկրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախորդ ելույթը կայացել էր երեքշաբթի՝ փետրվարի 15-ին Սպիտակ տանը։ Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին»,  հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
22:42 - 18 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է էական առաջընթաց»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին AFP-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ «Եթե Իրանը լուրջ է տրամադրված, մենք կարող ենք և պետք է առաջիկա օրերին գանք համաձայնության»,- հավելել է նա։  Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ցանկացած հապաղում վտանգի տակ կդնի գործարքին վերադառնալու հնարավորությունը։ Ավելի վաղ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Թեհրանը առաջիկա օրերին «կամ լուրջ ճգնաժամ կհրահրի, որը կարելի է շրջանցել, կամ էլ կընդունի համաձայնության պայմանները, որը հարգում է բոլոր կողմերի շահերը և, մասնավորապես, Իրանի»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը։  Այն մասին, որ կողմերը «առավել քան երբևէ մոտ են համաձայնության», փետրվարի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը։ Ընդ որում, նա հայտարարել է, որ գործարք չի լինի, «քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել»՝ գործընկերներին կոչ անելով բանակցություններում լինել իրատես և «դասեր քաղել վերջին չորս տարիներից»։ Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։ Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
21:59 - 18 փետրվարի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանին։ Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկյան պատասխանի արձագանքը։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Արձանագրում ենք, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին ռուսական կողմի պատրաստած պայմանագրի նախագծի հիմնական տարրերին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելուն, «Բուխարեստյան բանաձևի» «Ուկրաինայի և Վրաստաի ՆԱՏՕ անդամներ դառանլու» փաստը հետ կանչելուն, հրաժարվելուն այն պետությունների տարածքում ռազմակայանների ստեղծումից, որոնք նախկինում եղել են ԽՍՀՄ-ում և դաշինքի անդամ չեն, ներառյալ նրանց ենթակառուցվածքի օգտագործումը ցանկացած ռազմական գործունեություն վարելու նպատակով, ինչպես նաև ռազմական հնարավորությունների, այդ թվում ՝ հարվածային հնարավորությունների, և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների վերադարձի մասին 1997 թվականի դրության, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը: «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից մեր անվտանգության ապահովման ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների մասին պայմանավորվելու ամերիկյան կողմի պատրաստակամության բացակայության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, այդ թվում ՝ ռազմատեխնիկական միջոցառումների իրականացման ճանապարհով»,-հետևում է տեքստից: Փաստաթղթում ընդգծվում է, որ ոչ մի «ներխուժում Ուկրաինա» չկա և չի նախատեսվում: ««Իրավիճակի սրման համար Ռուսաստանի պատասխանատվության» մասին պնդումները չի կարելի գնահատել այլ կերպ, քան որպես ճնշում գործադրելու և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները արժեզրկելու փորձ»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նշում է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի վերաբերյալ ռուսական պարտավորությունները ներուկրաինական հակամարտության հետ ոչ մի կապ չունեն, ինչպես նաեւ հիշեցնում է, որ պետության կողմից տարածքային ամբողջականության կորուստը տեղի է ունեցել ներքին գործընթացների արդյունքում: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ իրադրության կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Կիևը կատարի Մինսկի համաձայնագրերը, իսկ Արևմուտքը դադարեցնի երկրին զենք մատակարարել և այնտեղից հետ կանչի իր բոլոր հրահանգիչներին: «Տագնապ Է հարուցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունն անմիջապես ռուսական սահմանների մոտ, մինչդեռ մեր «կարմիր գծերը» և անվտանգության ոլորտում արմատական շահերը, ինչպես նաև Ռուսաստանի սուվերեն իրավունքը նրանց պաշտպանության նկատմամբ նախկինի պես անտեսվում են», - նշել են գերատեսչությունից: Փաստաթղթում ընդգծվում է, որ ռուսական տարածքում զորքերը որոշ տարածաշրջաններից դուրս բերելու պահանջներն անընդունելի են և խաթարում են իրական պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարները: Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ անվտանգության շուրջ երկկողմ երկխոսության շրջանակներում Ռուսաստանից նամակ են ստացել: Կարծիքների փոխանակում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Անցյալ տարվա վերջին Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և Ուկրաինայի շուրջ սրման ֆոնին Մոսկվան Բրյուսելին եւ Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը: Կրեմլը պնդում է հետխորհրդային երկրների հետ դաշինքի ռազմական համագործակցության դադարեցումը, դրանց տարածքում ռազմակայանների ստեղծումից հրաժարվելը, ռուսական սահմանի մոտ հարվածային միջոցների տեղակայման սահմանափակումը, ամերիկյան միջուկային զենքի դուրսբերումը Եվրոպայից եւ ՆԱՏՕ-ի՝ արեւելք չընդլայնելը: Հունվարի 26-ին Ռուսաստանը գրավոր պատասխան է ստացել. արևմտյան գործընկերներն անտեսել են բոլոր հիմնական կետերը։ Մոսկվայում կարծում են, որ Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշումը հակասում է ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պաշտպանում են իրենց շահերը ի վնաս ուրիշների։ Երկուշաբթի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմի նոր ուղերձը ձևակերպված է և մոտ ժամանակներս այն կփոխանցեն հասցեատերերին:
16:54 - 18 փետրվարի, 2022
Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան որոշել է հարթակ առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի հայտարարությանը։ «Եթե Ֆինլանդիային խնդրեն վայր տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար, Ֆինլանդիան պատրաստ է»,- ասել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել Եվրոպայում։ Նա կարծում է, որ դա հիմք կդառնա համաշխարհային առանցքային տերությունների առաջնորդների գագաթնաժողովի համար, որի հիմնական խնդիրը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելն է։ Պետքարտուղարը նաև առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով «հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում»։
16:27 - 18 փետրվարի, 2022
Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ՌԲԿ Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն։ Նա դա կապել է դաշինքին Ուկրաինայի միանալու ձգձգման հետ։ «ՆԱՏՕ-ն, փաստացի, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրքորոշում կա։ Բայց այս ճանապարհին մեծ տարածություն կա՝ տարիներ և ամիսներ, հատկապես եթե կա սրացում։ Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ձեռք բերենք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ «դա ստեղծված իրավիճակի միակ այլընտրանքն է, երբ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»։ Շարունակությունը՝ factor.am-ում
22:06 - 17 փետրվարի, 2022
Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի |amerikayidzayn.com|

Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ Սենատի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պատրաստակամություն հայտնելով միասնաբար հանդես գալ՝ ի աջակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, որոնց սպառնում է Ռուսաստանը։ «Այս ծանր ժամանակներում մենք երկկուսակցական համերաշխության և վճռականության ուղերձ ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին և նույնքան հստակ նախազգուշացում Վլադիմիր Պուտինին և Կրեմլին»,- ասված է Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների 12 բարձրաստիճան սենատորների հայտարարության մեջ: Նրանք գրել են, որ Պուտինի հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է ծանր գին վճարի․ «Մենք պատրաստ ենք լիովին աջակցել Ռուսաստանի դեմ ուժեղ, վստահելի և արդյունավետ պատժամիջոցների անհապաղ կիրառմանը, ինչպես նաև դեպի Ռուսաստան արտահանման խիստ սահմանափակումներին և վերահսկողությանը: Մենք կոչ կանենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին ու գործընկերներին միանալ մեզ։ Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի, հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի և Սենատի մի քանի հանձնաժողովներում նախագահող դեմոկրատ և բարձրաստիճան սենատորների հայտարարությունը օրենքի ուժ չունի: Հավասարապես բաժանված Սենատը չկարողացավ համաձայնության գալ երկկողմանի օրինագծի շուրջ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում, եթե վերջինս ներխուժի հարեւան Ուկրաինա: Երեքշաբթի օրը Սենատի հանրապետականների մեծ մասը միակողմանի օրինագիծ ներկայացրեց Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս օրինագծի ընդունման հավանականությունը դեռևս պարզ չէ, քանի որ դեմոկրատներն այժմ վերահսկում են Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Օրինագիծը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պարտադիր պատժամիջոցների կիրառում։ Հանրապետականները նաև առաջարկում են ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշոր բանկերի նկատմամբ և երկրորդական պատժամիջոցներ՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի հետ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը քննադատել է հանրապետականների նախաձեռնությունը: «Հանրապետականների վերջին առաջարկը հիմնականում արտացոլում է այն, ինչ դեմոկրատներն արդեն համաձայնել են ընթացիկ բանակցություններում և հիմնվում է մեր սկզբնական բոլոր պատժամիջոցների «մայր օրինագծի» վրա»,- ասված է Մենենդեսի հայտարարության մեջ: Երկկուսակցական օրինագծի ընդունման երկու հիմնական խոչընդոտներն էին «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ անհամաձայնությունները և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցները: Երկու կուսակցությունների սենատորներն ասել են, որ ցանկանում են արագորեն օգնել Ուկրաինային՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելով, ինչը կլինի երկկուսակցական համագործակցության հազվադեպ դեպք պառակտված Կոնգրեսում: Հինգ դեմոկրատներից և հինգ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը մի քանի շաբաթ շարունակ բանակցել է օրինագիծն ընդունելու համար, սակայն օրենսդիրները, ի վերջո, չեն կարողացել համաձայնության գալ: 50 հանրապետական սենատորներից ավելի քան 30-ը պաշտպանում են NYET ակտը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Ջիմ Ռիշի գլխավորությամբ, ով ակտիվ էր երկկուսակցական ծրագրի շուրջ բանակցություններում: Նման օրինագիծ երեքշաբթի օրը հանրապետականների կողմից ներկայացվել է նաև Ներկայացուցիչների պալատ։
21:58 - 17 փետրվարի, 2022
Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային անվտանգության մարտահրավերները։ Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել Լլոյդ Օսթինին՝ Վրաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցում ԱՄՆ կառավարության ամուր դիրքորոշումն արտահայտելու համար։ Քննարկվել են նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության և զսպման ուժեղացման նպատակով ստորագրված Վրաստանի նախաձեռնությանը, որը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի Վրաստան կատարած այցի ընթացքում»,- նշված է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
20:17 - 17 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն F-35-եր է տեղակայել Գերմանիայում |factor.am|

ԱՄՆ-ն F-35-եր է տեղակայել Գերմանիայում |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը Գերմանիա է ուղարկել հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատարությունը։ Գործող 388-րդ և պահեստային 419-րդ ավիացիոն ստորաբաժանումների կործանիչները տեղափոխվել են Շպանգդալեմ ավիաբազա՝ օդաչուների ու սպասարկող անձնակազմի հետ միասին։ Նշվում է, որ F-35 A Lightning II-ը ամենաժամանակակից կործանիչներն են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, որոնք ունակ են իրականացնել տարատեսակ խնդիրներ ագրեսիայի զսպման ու դաշնակիցների պաշտպանության համար, եթե զսպումը չհաջողվի»։ «ԱՄՆ կործանիչների տեղակայումը Շպանգալեմի ավիաբազայում ուժեղացնում է ՆԱՏՕ-ի պաշտպանությունը և համատեղ գործելու մեր կարողությունը։ Մենք գործ ունենք դինամիկ միջավայրի հետ, և այս տեղակայումը մեծապես ուժեղացնում է ՆԱՏՕ-ն»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆ Հարիգանը: Շարունակությունը՝ factor.am-ում
18:43 - 17 փետրվարի, 2022
Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։ Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։
10:14 - 17 փետրվարի, 2022
Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված էՊենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»: Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»: Ինչպես ճշտել Է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում Է ունեցել Լամբրեխտի հետ: Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա - խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 17 փետրվարի, 2022