«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Մայրաքաղաքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել տարատեսակ նախընտրական քարոզչանյութերի։ Ականատեսը այս անգամ ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեղինակներին։ Չնայած անզիջում պայքարին և գրեթե հավասար մրցակցությանը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս ընթացքում չսահմանված վայրերում քարոզչանյութերի փակցման առաջատարն է «Ապրելու Երկիր»  կուսակցությունը։ Երկրորդ «պատվավոր» տեղը գրավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շատ քիչ է զիջում «առաջատարին»։ Երրորդ տեղում «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն է, որն էականորեն պարտվում է նախորդ երկու մրցակիցներին։ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման պատասխանատուն համայնքի ղեկավարն է, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ:  Ականատեսը հետևողական է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման հարցում և դրանք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին»։
21:18 - 07 սեպտեմբերի, 2023
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ դատարանից պահանջում են անհապաղ վերացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնելու որոշումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։ ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա»: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ Լուսանկարում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը/«Ֆեյսբուք»
12:32 - 07 սեպտեմբերի, 2023
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել  ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։   Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։   Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին: Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։
21:44 - 06 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան
 |news.am|

ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան |news.am|

news.am: Մինչեւ ընտրությունների ընթացքը փորձ էր արվում գեներացնել  մի օրակարգ, որ երեւանի ավագանու ընտրությունները կենցաղային խնդիրների լուծմանը միտված  ընտրություններ են, որ դրանք քաղաքային խնդիրների շուրջ մրցակցություն է, այնինչ երեւանցիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանք չափից դուրս զգայուն են երկրում ընթացող գլոբալ խնդիրների, ներքին ու արտաքին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը: «Քաղաքացիները փոփոխություն են ուզում, համաձայն չեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, կարծում են, որ գործող իշխանությունը տապալել ու ձախողել է է 5-ամյա իր տված խոստումները: Երեւան քաղաքում ՔՊ-ն չունի վստահություն, չունի մեծամասնություն, որեւէ շանս չունեն 50 + 1 տոկոս ստանալու, եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները: Ես չեմ հանդիպել մարդու, որը կհիմնավորի, որ իր կամքով քվեարկելու է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է»,-ասաց նա: Անդրադառնալով իրենց շանսերին, Նորիկյանն ասաց. «Ես մեր շանսերը գնահատում եմ շատ լավ, մենք շատ լավ տեմպի մեջ ենք, դրական ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ, համակրանքը օր օրի մեծանում է: Եթե ազատ ընտրություններ լինեն, մենք հնարավորություն չունենանք շրջադարձային արդյունք արձանագրել»: «Արդար Հայաստան»-ի ղեկավարը խոսեց նաեւ ֆեյքերի մասին՝ նշելով, որ եթե իրենց հաջողվի փոփոխություն արձանագրել Երեւանի ընտրություններում եւ որոշակի լծակներ ունենալ, ապա ստեղծված ֆեյքային որջերը իրենց պատասխանատուների հետ միասին  բացահայտվելու են եւ ոչնչացվելու են: 
13:08 - 05 սեպտեմբերի, 2023
«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ, հին իշխանությունների հետ․ «Ես տեսել եմ՝ ասում են՝ բա եթե 50+ չհավաքե՞ք, դա ընդհանրապես չենք քննարկում մենք։ Չեմ ուզում ասել, որ վստահ ենք, բայց մենք ակնկալում ենք երևանցիներից այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։ Հարցին, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես մենք չենք տեսնում ինչ-որ մեկին գլխավոր մրցակից, բայց պայքարը բնականաբար իշխանությունը փոփոխելն է Երևան քաղաքում։ Իշխանությունը եթե այս պահին ՔՊ-ն է, ցավոք սրտի, մարդիկ ձայնը տվել են «Իմ քայլը» դաշինքին, բայց այսօր ուզուրպացրել են իրենք իշխանությունը, և իշխանությունը, չգիտես ինչպես, հայտնվել է ՔՊ-ի ձեռքերում։  Բնականաբար մեր պայքարը այդ կուսակցության հետ է, որովհետև մենք ուզում ենք փոխել իշխանությունը, որովհետև գտնում ենք, որ այս պահին բացարձակ էֆեկտիվ չի կառավարվում մեր մայրաքաղաքը»։
10:17 - 05 սեպտեմբերի, 2023
«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։ «Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․ «Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։ «Կանգնում եք, ձեր եղբոր արած վիրահատություններն եք թվարկում»,- արձագանքեց բնակչուհին։ «Լավ եմ անում, որովհետեւ եթե դուք անձնապես ինձ եք ասում ամոթ, ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ համար եք ասում»,- ասաց Ավինյանը։ «Ասում եմ, որովհետեւ դուք իշխանություն եք»,- արձագանքեց բնակչուհին։
20:31 - 04 սեպտեմբերի, 2023
«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտարկմանը, ըստ որի՝ «հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար»։ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք՝ պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։ Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։ Հարկ ենք համարում շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ քարոզարշավի առաջին օրվանից ցայսօր ամեն օր հրապարակել է իր քարոզարշավի անցկացման օրը, ժամը և վայրը՝ ամբողջ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ դարձնելով լրատվամիջոցների համար։ Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն երկրորդ անգամ է նախընտրական փուլում զրպարտական բնույթի նյութ տեղադրում և թիրախավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նախորդ անգամ առաքելության անդամները որպես վարչական լիազորությունների չարաշահում էին ներկայացրել մեր՝ արձակուրդում գտնվող ավագանու թեկնածուներից մեկի՝ քարոզչական բնույթի ֆեյսբուքյան հետնանկարի տեղադրումը։ Բոլոր հետաքրքրված լրագրողներին, ՀԿ և դիտորդական առաքելությունների անդամներին և, իհարկե, քաղաքացիներին հրավիրում ենք օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում իրականացվող մեր քարոզարշավներին՝ սեփական աչքերով տեսնելու թե՛ մեր քարոզարշավը, թե՛ մեր թիմակիցների մոտիվացիան, որը ի տարբերություն շատերի փողը չէ»։
17:46 - 04 սեպտեմբերի, 2023
Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը
 |factor.am|

Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը |factor.am|

factor.am: ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։
16:31 - 04 սեպտեմբերի, 2023
Հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց ՔՊ կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար․ «Ականատես»

Հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց ՔՊ կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրապարակում է արել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ․ «Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։ Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։ Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։ Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը։ Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։ Promo & More  ֆեյսբուքյան խումբը, որն ունի շուրջ 3000 մասնակից, ևս կիրառվում է որպես նմանատիպ հայտարարությունների հարթակ։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։ Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում պարզ դարձավ, որ նմանատիպ ծառայություն մատուցում են մի քանի կուսակցությունների համար (կազմակերպությունը խուսափեց անուններ նշելուց)։ Այս դեպքում ևս մասնակիցներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 -2000 դրամ։ Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»։
14:12 - 04 սեպտեմբերի, 2023
Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով

Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։  2023թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) նախաձեռնվել է քրեական վարույթ, կուսակցությունը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:15 - 29 օգոստոսի, 2023
Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան
 |azatutyun.am|

Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան |azatutyun.am|

azatutyun.am: Քարոզարշավի մեկնարկը «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սկսեց Նուբարաշեն համայնքից: Բնակիչներն Ավինյանին ներկայացրին տրանսպորտի, ոռոգման ջրի, աղբավայրից բուրող գարշահոտի, գազի և այլ խնդիրներ: Տիգրան Ավինյանը նախընտրական կարգախոսով պատասխանեց՝ «ասեք՝ անենք, ժողովուրդ ջան»: Շրջեց բակերով, ներկայացրեց իր արածն ու ընդգծեց չարածից տեղյակ են, կլուծեն: Արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը քարոզարշավի էր եկել քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի հետ: «Ազատության» հարցին՝ «սա արդեն անհավասար մրցապայքար չե՞ք դիտարկում, ի վերջո, որպես փոխքաղաքապետ ձեր արածը հիմա որպես քաղաքապետի իշխանական թեկնածու եք ներկայացնում ու ասում, որ կշարունակեք, այդ քննադատությունն անգամ դիտորդական երկու խումբ է արել», պատասխանեց. - «Վարչության այդ պետերը, որոնց տեսնում եք, նաև մեր ցուցակում են, ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում վատ եմ արել, այլ մեղադրում են, որ արել եմ: Այգիներ, պուրակներ, մանկապարտեզներ, 35 հեկտար անտառ է տնկվել, 2025-ի ավարտին չպետք է մնա մանկապարտեզ, որ դեռ վերանորոգված չէ: Բարեկարգվում են բակեր... դուք ասել եք, մենք արել ենք, «ասեք ու մենք դա կանենք, ժողովուրդ ջան: Յուրաքանչյուր գործ անելու համար մեզ պետք է կամք, ունենք դա: Ինչպես համայնքի ղեկավարներն իրենց համայնքի խնդիրների համար կռիվ են տալիս ինձ հետ, ես էլ՝ Երևանի»: «Ազատության» հաջորդ հարցին՝ ընդունո՞ւմ է, որ չկարողացան լուծել Երևանի փոշու հարցը, Ավինյանն արձագանքեց՝ «սեպտեմբերի 1-ից կգործի օրենքը, կտեսնեք»:  
19:15 - 23 օգոստոսի, 2023
ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված են Քաղաքապետարանի վարչության պետեր

ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված են Քաղաքապետարանի վարչության պետեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին գրանցված կուսակցությունների ընտրացուցակները։ 13 կուսակցություններից եւ 1 կուսակցությունների դաշինքից ամենաշատ  թեկնածուներն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրանց թիվը 181 է։ Կուսակցությունն ավելի վաղ հրապարակել էր նախընտրական ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները։ Ամբողջական ցանկն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նախընտրական ցուցակում են, ի թիվս այլոց, նաեւ Երեւանի քաղաքապետարանի 4 վարչությունների պետեր։ Մասնավորապես, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի 6-րդ թեկնածուն Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն է (անկուսակցական)։ 60-րդ թեկնածուն Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանն է (անկուսակցական)։ 157-րդ թեկնածուն Սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն է (անկուսակցական)։ Վերջին՝ 181-րդ համարի ներքո էլ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն է (ՔՊ կուսակցության անդամ)։ Ընտրացուցակում են նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալներ, վարչական շրջանների ղեկավարներ եւ տարբեր բաժնի պետեր, մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներ եւ տնօրեններ, ինչպես նաեւ դասախոսներ, ՊՆ, ԱԺ աշխատակիցներ եւ այլք։ Ամբողջական ցանկը՝ այստեղ։
14:36 - 22 օգոստոսի, 2023