«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան
20:31 - 04 սեպտեմբերի, 2023

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։

«Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․

«Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։

«Կանգնում եք, ձեր եղբոր արած վիրահատություններն եք թվարկում»,- արձագանքեց բնակչուհին։ «Լավ եմ անում, որովհետեւ եթե դուք անձնապես ինձ եք ասում ամոթ, ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ համար եք ասում»,- ասաց Ավինյանը։ «Ասում եմ, որովհետեւ դուք իշխանություն եք»,- արձագանքեց բնակչուհին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել