ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան
 |news.am|
13:08 - 05 սեպտեմբերի, 2023

ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան |news.am|

news.am: Մինչեւ ընտրությունների ընթացքը փորձ էր արվում գեներացնել  մի օրակարգ, որ երեւանի ավագանու ընտրությունները կենցաղային խնդիրների լուծմանը միտված  ընտրություններ են, որ դրանք քաղաքային խնդիրների շուրջ մրցակցություն է, այնինչ երեւանցիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանք չափից դուրս զգայուն են երկրում ընթացող գլոբալ խնդիրների, ներքին ու արտաքին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Քաղաքացիները փոփոխություն են ուզում, համաձայն չեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, կարծում են, որ գործող իշխանությունը տապալել ու ձախողել է է 5-ամյա իր տված խոստումները: Երեւան քաղաքում ՔՊ-ն չունի վստահություն, չունի մեծամասնություն, որեւէ շանս չունեն 50 + 1 տոկոս ստանալու, եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները: Ես չեմ հանդիպել մարդու, որը կհիմնավորի, որ իր կամքով քվեարկելու է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է»,-ասաց նա:

Անդրադառնալով իրենց շանսերին, Նորիկյանն ասաց. «Ես մեր շանսերը գնահատում եմ շատ լավ, մենք շատ լավ տեմպի մեջ ենք, դրական ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ, համակրանքը օր օրի մեծանում է: Եթե ազատ ընտրություններ լինեն, մենք հնարավորություն չունենանք շրջադարձային արդյունք արձանագրել»:

«Արդար Հայաստան»-ի ղեկավարը խոսեց նաեւ ֆեյքերի մասին՝ նշելով, որ եթե իրենց հաջողվի փոփոխություն արձանագրել Երեւանի ընտրություններում եւ որոշակի լծակներ ունենալ, ապա ստեղծված ֆեյքային որջերը իրենց պատասխանատուների հետ միասին  բացահայտվելու են եւ ոչնչացվելու են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել