Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայանը։ «Այդպես այս արտակարգ պայմաններում կկարողանանք միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների պայմաներում ունենք ներքին անհրաժեշտ դիմադրողունակություն։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս Ադրբեջանից և Թուրքիայից։ «Դրանք կարող են էապես նվազել, եթե մենք կարողանանք հաջողել այսօր Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների բանակցություններում»,- ասաց նա։ Բաբաջանյանը նաև նշեց, որ այլևս ավելորդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության մասին։ «Չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիակայությունում ինչ նոր հարթակներ կարող են ի հայտ գալ միջնաժամկետ հեռանկարում, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը, գուցե տարածաշրջանային այլ երկրներ իրենց մասնակցությամբ կկարողանան տևական խաղաղություն բերել տարածաշրջանում և լուծում բերել ԼՂ հիմնախնդրին ու ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրներին»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ չենք կարող ասել՝ Երևանն ունի հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում․ «Կուզեի, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիներ ուղենիշային, և մենք մնայինք այդ չեզոքության մեջ և չեզոք դիրքերից հետևեինք զարգացումներին»։
17:26 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բժշկական օգնության համար: Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։  «Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ հանդես գալ այդպիսի օգնության առաջարկներով։ Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:21 - 24 փետրվարի, 2022
Կիևն օգնություն է ակնկալում Անկարայից |azatutyun.am|

Կիևն օգնություն է ակնկալում Անկարայից |azatutyun.am|

azatutyun.am: «Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ օգնեք Ուկրաինային», - Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։ «Մենք կոչ ենք անում փակել օդային տարածքը և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Մեր պահանջները փոխանցել ենք թուրքական կողմին։ Միաժամանակ ցանկանում ենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ», - ասել է Բոդնարը։ 1936 թվականի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պատերազմի կամ սպառնալիքի դեպքում կարող է սահմանափակել նեղուցներով նավագնացությունը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անընդունելի է համարել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, բայց ավելի վաղ դեմ էր արտահայտվել պատժամիջոցներին՝ փորձելով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։
17:13 - 24 փետրվարի, 2022
Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

factor.am: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։ Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»: «Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։
16:55 - 24 փետրվարի, 2022
Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; background-color: #ffffff;">Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս: «Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:54 - 24 փետրվարի, 2022
Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները: «Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
16:37 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի զինված ուժերը Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ են հրթիռակոծել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական սահմանապահ ծառայության վարչությունից: «2022 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, Ազովի ծովի տարածքում ռուսական քաղաքացիական բեռնատար «SGV-FLOT» և «SERAPHIM SAROVSKIY» նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի: Կրակը վարվել է Մարիուպոլի կողմից», - հայտնել են գերատեսչությունից։ Հրթիռակոծության հետևանքով «SGV-FLOT» նավթատարը վնասվել է, տախտակամածին հրդեհ է բռնկվել, թիմի անդամներից մեկը ծանր վնասվածք է ստացել։  Հրդեհը հաջողվել է մարել, երկու նավերն էլ շարունակում են երթևեկությունը։ Վիրավոր նավաստուն տարհանման և օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ պահակային մոտորանավակներ։
16:24 - 24 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում |aravot.am|

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում |aravot.am|

aravot.am: ՆԱՏՕ-ն հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ դաշինքը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ: «Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար: Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ամրապնդում ենք նավատորմը: Մենք բարձրացրել են մեր ուժերի պատրաստականությունը՝ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի հանգամանքի»,- ասվում է հայտարարության մեջ: ՆԱՏՕ-ում նաև դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում սկսված գործողությունները խաթարում են միջազգային իրավունքը: «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին և նրա լեգիտիմ նախագահին, խորհրդարանը և կառավարությունը, որոնք ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով: Մենք միշտ կաջակցենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
16:16 - 24 փետրվարի, 2022
Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ռուս–ուկրաինական համակարտությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները աընդունելի են։ «Մենք այդ գործողությունները տեսնում ենք որպես միջազգային իրավունքի խախտում, տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ուղղված հարված։ Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, թաթար եղբայրների եւ բոլոր բնակիչների կյանքի անվտանգության համար մեր ձեռքից եկածը կանենք։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր  տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին։ Դա մի քիչ առաջ պարոն Զելենսկիի հետ հեռախոսազրույցում էլ շեշտեցի։ Մենք կրկնում ենք մեր կոչը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն Մինսկի  համաձայնագրի շրջանակներում։ Դա էլ պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում եմ իրեն ասել»,–հայտարարել է Էրդողանը։
16:09 - 24 փետրվարի, 2022