Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|
17:26 - 24 փետրվարի, 2022

Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայանը։

«Այդպես այս արտակարգ պայմաններում կկարողանանք միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների պայմաներում ունենք ներքին անհրաժեշտ դիմադրողունակություն։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն»,- նշեց նա։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս Ադրբեջանից և Թուրքիայից։ «Դրանք կարող են էապես նվազել, եթե մենք կարողանանք հաջողել այսօր Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների բանակցություններում»,- ասաց նա։ Բաբաջանյանը նաև նշեց, որ այլևս ավելորդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության մասին։

«Չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիակայությունում ինչ նոր հարթակներ կարող են ի հայտ գալ միջնաժամկետ հեռանկարում, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը, գուցե տարածաշրջանային այլ երկրներ իրենց մասնակցությամբ կկարողանան տևական խաղաղություն բերել տարածաշրջանում և լուծում բերել ԼՂ հիմնախնդրին ու ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրներին»,- նշեց նա։

Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ չենք կարող ասել՝ Երևանն ունի հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում․ «Կուզեի, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիներ ուղենիշային, և մենք մնայինք այդ չեզոքության մեջ և չեզոք դիրքերից հետևեինք զարգացումներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել