armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել Է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին:
«Ո՛չ, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, ընդհանապես չկան»,-ասել Է նա՝ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ո՛չ պլան, ո՛չ մտադրություն չունի նատօյական զորքեր տեղակայել Ուկրաինայում»:
«Ինչի մասին Էինք մենք խոսում՝ հենց ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման մասին դաշինքի արեւելյան սահմանում, ՆԱՏՕ-ի տարածքում, եւ մենք ուժեղացնում ենք այն»,-հավելել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
comment.count (0)