Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով
17:21 - 24 փետրվարի, 2022

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բժշկական օգնության համար: Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։ 

«Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ հանդես գալ այդպիսի օգնության առաջարկներով։

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել