Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

 |factor.am|

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով |factor.am|

factor.am: Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կանչվել է երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով, գրում է Meduza-ն։ Հոկտեմբերի 4-ին Զախարովան ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն «վրդովված է» այն փաստից, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Վրուբլևսկին իր հայտարարություններից մեկուկես ամիս անց «շարունակում է մասնակցել դիվանագիտական ​​ընդունելություններին, որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավար», և մեղադրել է Ղազախստանին ավելի վաղ տրված խոստումը  չկատարելու մեջ, որ նա ամենակարճ ժամկետում կլքի Ղազախստանը։ Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր ուկրաինական դեսպանին վտարել։ Ռուսական կողմի դժգոհությունն առաջացրած մտքերը Վրուբլևսկին արտահայտել էր դեռևս օգոստոսին՝ բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում։ «Մենք փորձում ենք սպանել նրանցից որքան հնարավոր է շատ: Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան նրանք քիչ կսպանեն մեր երեխաներին»,- մասնավորապես, ասել էր դեսպանը։ Կարճ ժամանակ անց Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագետը արձակուրդում է, գերատեսչությունը նաև հայտնել էր, որ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար։ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիրյարովը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնյանությունը «չի համապատասխանում Ղազախստանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունների բնույթին, որպես հավասար ռազմավարական գործընկերների»: Նա, այդուհանդերձ, ակնարկել է, որ Վրուբլևսկին առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ «Ուկրաինայի ԱԳՆ-ից Աստանայում նոր դեսպան նշանակելու կապակցությամբ հարցում է ստացվել։ Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմի հետ մենք լիակատար փոխըմբռնում ունենք այս հարցում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
13:11 - 05 հոկտեմբերի, 2022
Տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով. Զախարովան՝ ադրբեջանցիների վայրագության մասին ․ |1lurer.am|

Տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով. Զախարովան՝ ադրբեջանցիների վայրագության մասին ․ |1lurer.am|

1lurer.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների հանդեպ վայրագությունների տեսագրություններին: Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը. «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության հարցին, որը կապված էր համացանցում հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունների հայտնվելու հետ: Հարց. «Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել համացանցում հայտնված՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունները»: Մարիա Զախարովա. «Նշված տեսագրությունները լի են ծայրահեղ դաժանության կադրերով, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խոր վերլուծություն: Եթե ​​փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։
18:40 - 03 հոկտեմբերի, 2022
Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր. Զախարովա
 |1lurer.am|

Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ոչ տարածաշրջանային որոշ դերակատարներ փորձում են անկայունություն բերել Հարավային Կովկաս, որը նոր է ստացել ճգնաժամից դուրս գալու հնարավորություն: Նրանք փորձում են խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը և Ուկրաինայում ստեղծված անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ինչն ապակառուցողական մոտեցում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտնած դիրքորոշումներին: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսլակացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով: Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր»,- ասել է դիվանագետը:
18:19 - 29 սեպտեմբերի, 2022
Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա
 |1lurer.am|

Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչող չհիմնավորված քննադատությունը ոչ մի օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ նման ապակառուցողական հայտարարություններն անիմաստ են: «Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ գնահատականներն ու առաջարկները: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստին»,- ասել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ՀԱՊԿ-ի պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը այցելել են հայ-ադրբեջանական սահման, գնահատել են տեղում իրավիճակը: Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելուց Երևանի հրաժարվելուն, ապա ըստ Զախարովայի՝ Հայաստանը գործում է՝ ելնելով երկրի Զինված ուժերի առաջնային խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը: «ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ արդյունավետ է: Հայաստանի նախագահությունը համընկավ կազմակերպության անվտանգության համար սպառնալիքների և մարտահրավերների ժամանակահատվածի հետ, որոնց մենք պետք է համատեղ դիմակայենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում. այն կամրագրի 20 տարում կառույցի գործունեության արդյունքները, կուրվագծվեն ապագայի հեռանկարները»,- հավելել է Զախարովան:
17:52 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելու եվրոպացիների նախաձեռնությունները կեղծ են. Զախարովա
 |factor.am|

Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելու եվրոպացիների նախաձեռնությունները կեղծ են. Զախարովա |factor.am|

factor.am: Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Համաձայնեցված միջազգային ձևաչափերի շրջանակում համապատասխան աշխատանքները կրում են բովանդակային բնույթ և առաջ են ընթանում։ Օգոստոսի 30-ին Մոսկվայում մեր կողմի խորհրդատվական աջակցությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան։ Նա նշել է, որ ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին հայ ու ադրբեջանցի գործընկերների կողմից ոչ մի տեղեկություն չեն ստացել։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով՝ դա կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են»,- հայտարարել է Զախարովան։
14:33 - 31 օգոստոսի, 2022
Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից: «Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշը:
12:09 - 13 օգոստոսի, 2022
Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա
 |azatutyun.am|

Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման և սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ունակ են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ողջ տարածաշրջանում»,- նշել է Զախարովան։ Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում նախապատրաստելու «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը»։ Զախարովայի խոսքերով՝ այս կամ այն միջոցառում անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ «Մենք մեր կողմից նույնպես կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:40 - 02 օգոստոսի, 2022
Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Ռուսաստանը շարունակելու է Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով մեր երկրի եզակի մասնագիտական ​​կարողություններն ու իրավասությունները կարող են էականորեն ամրապնդել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանու նույնպես»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պարբերական խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր կետեր գտնելու՝ հասնելու խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքներին։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ «այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշելու են Բաքուն ու Երևանը»։
17:24 - 02 օգոստոսի, 2022
Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: «Ես նոր տվյալներ չունեմ, թե երբ նրանք կկարողանան խոսել, բայց մենք շարունակում ենք դա քննարկել համապատասխան խողովակներով», - նշել է նա։ Միաժամանակ, Փրայսն ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։ Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։
11:52 - 29 հուլիսի, 2022
Ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի խոսնակին ու ամերիկացի լրագրողներին, թե ինչ է իրականում տեղի ունենում․ Զախարովան՝ ԱՄՆ հերքումների մասին
 |tert.am|

Ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի խոսնակին ու ամերիկացի լրագրողներին, թե ինչ է իրականում տեղի ունենում․ Զախարովան՝ ԱՄՆ հերքումների մասին |tert.am|

tert.am: Ամերիկյան իշխանությունները շարունակում են ժխտել, որ երկրում անկում է, և հրաժարվում են այդ տերմինից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սպիտակ տանը հերքում են ԱՄՆ-ում տնտեսական անկման փաստը։ Համառորեն իրենցն են պնդում, վիճում են իրենց իսկ լրագրողների հետ, գլուխներն են թափահարում, զայրանում են ու հրաժարվում են պատասխանել հստակեցնող հարցերին այն մասին, թե ինչ է «անկումը»։ Դե հիմա ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի քարտուղարին ու ամերիկացի լրագրողներին՝ ինչ է իրականում տեղի ունենում», - նշել է Զախարովան՝ շեշտելով, որ ժամանակին ԱՄՆ-ում տնտեսական դեպրեսիաներն ավարտվեցին այն ժամանակ, երբ երկրում պարզապես դադարեցին կիրառել այդ տերմինը։ «Ինչպես և «խուճապ» բառը տնտեսական ճգնաժամի համատեքստում։ Չկա բառ, չկա խնդիր»,- մեկնաբանել է նա՝ ընդգծելով, որ նույն կերպ են որոշել վարվել նաև այս դեպքում՝ չեղարկելով «անկում» բառը։
11:33 - 29 հուլիսի, 2022
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն

 |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին: Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ: «Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», - ասել է Զախարովան: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության կայքի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում արգելափակվել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո:
16:19 - 22 հունիսի, 2022
Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա
 |1lurer.am|

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել: Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
14:01 - 22 հունիսի, 2022