ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերինը: Չինաստանի ղեկավարը նշել է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում: Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:25 - 10 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դսպանատնից։Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով։«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - ասաց դեսպան Թրեյսին։Այս միջոցառմանը մասնակցելուց զատ, դեսպան Թրեյսին նաև հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։
10:39 - 08 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները մտահոգված է այն բանից հետո, երբ թալիբները ներկայացրել են Աֆղանստանի կառավարության կազմը, որը բաղկացած է 90-ականների և ԱՄՆ կոալիցիայի դեմ երկու տասնամյակ տարվող պատերազմի մասնակից ֆունդամենտալ վետերաններից։ «Հայտարարված ցուցակում բացառապես «Թալիբան» շարժման կամ նրանց մերձավորների անուններն են, և չկա որևէ կին»,- ասել է Սպիտակ Տունը՝ ընդգծելով, թեպետ սա ժամանակավոր կաբինետ է, սակայն ԱՄՆ-ը կդատի թալիբներին ոչ թե խոսքով, այլ՝ արված գործողություններով։ Օրինակ՝ վարչապետ Մուլլահ Մոհամմադ Հասսան Ախունդը ՄԱԿ-ի սանկցիաների տակ է։ Նա, որպես զինյալ խմբի ղեկավար, «Թալիբան»-ի նախկին կառավարման ընթացքում ծառայել է առանցքային պաշտոններում։ Թալիբների խոսնակը, մինչդեռ, ասել է, թե «գործող» կաբինետը ձևավորվել է աֆղան ժողովրդի կարիքներին համապատասխան։
09:57 - 08 սեպտեմբերի, 2021
Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը |hetq.am|

Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին առչվող կառավարական փաստաթղթերի վերանայման, գաղտնազերծման և հրապարակման վերաբերյալ։ Այդ հրամանով ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը պարտավորվում է առաջիկա վեց ամիսների ընթացքում հրապարակել համապատասխան փաստաթղթերը։  «Ահաբեկչությունների վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է գաղտնի մնա, եթե դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը գերազանցում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար հնարավոր վնասը»,- նշվում է փաստաթղթում։ Այսպիսով, ԱՄՆ 46-րդ նախագահն իրագործում է իր նախընտրական քարոզարշավի հերթական խոստումը։ Բայդենն այն ժամանակ հայտարարել էր, որ իր ընտրվելու պարագայում կհանձնարարի գլխավոր դատախազին «անձամբ ուսումնասիրել բոլոր գործերի հանգամանքները», որտեղ կառավարությունը հղում էր անում պետական գաղտնիքի պահպանմանը և հանդես կգա «երկու տասնամյակ առաջ տեղի ունեցածի հետ կապված տեղեկատվության բացահայտման օգտին»։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:22 - 04 սեպտեմբերի, 2021
Կիևն ու Վաշինգտոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը․ Բայդենն ու Զելենսկին համատեղ հայտարարություն են ընդունել |azatutyun.am|

Կիևն ու Վաշինգտոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը․ Բայդենն ու Զելենսկին համատեղ հայտարարություն են ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը և Վաշինգտոնը շարունակում են դեմ լինել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը՝ այն դիտարկելով որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգության համար: Այս մասին ասված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Երկու տարի պատրաստվող հանդիպմանը Զելենսկին և Բայդենը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականությունը և տնտեսական համագործակցությունը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի ագրեսիան, ներառյալ հակամարտությունները Դոնբասում և Ղրիմի բռնակցումը, խլել են ավելի քան 14 հազար ուկրաինացու կյանք, ապակայունացրել են Եվրոպան և Սևծովյան տարածաշրջանը: Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում հակամարտությանը և ասում է, որ Ղրիմի պատկանելիության հարցը փակված է: Բայդենի և Զելենսկու բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային 463 մլն դոլար կհատկացնի 2021 թվականին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ապակենտրոնացմանն աջակցող ծրագրերին, ինչպես նաև մոտ 60 մլն դոլար՝ անվտանգության ապահովման համար։ Ըստ հայտարարության, սա կօգնի Ուկրաինային «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»։
12:17 - 02 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|

Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը մտադիր վերականգնել արգելքները Միացյալ Նահանգներից ժամանողների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում նոր ախտահարումների թիվն ավելացել է: Ենթադրվում է, որ այսօր կընդունվի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի առումով Եվրամիության կազմած «ապահով երկրների» ցանկից դուրս հանելու որոշում: Դրա հետևանքով ԱՄՆ-ից Եվրամիություն ժամանող մարդիկ ստիպված կլինեն կարանտինի և կորոնավիրուսի ստուգումների ենթարկվել: Եվրամիության երկրների մեծ մասը հուլիսին բացել է սահմանները Միացյալ Նահանգներից ժամանողների համար, սակայն որոշ պետություններ պահանջում են կա՛մ ամբողջական պատվաստման վկայագիր, կա՛մ տեղեկանք կորոնավիրուսով վարակվելու և կազդուրվելու մասին: Եվրամիության ընդունելիք որոշումը նաև փոխադարձության սկզբունքի տրամաբանության մեջ է լինելու, քանի որ չնայած Եվրամիության պահանջներին, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի կապակցությամբ եվրոպացիների անարգել մուտքի հնարավորություն դեռ չի տալիս:
15:05 - 30 օգոստոսի, 2021
ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում Է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը: Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք Է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:30 - 30 օգոստոսի, 2021