Կշարունակեմ աշխատել հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ. Դեյվիդ Վալադաո |1lurer.am|
15:01 - 04 սեպտեմբերի, 2021

Կշարունակեմ աշխատել հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ. Դեյվիդ Վալադաո |1lurer.am|

1lurer.am: 1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միաձայն քվեարկեց Ադրբեջանի ագրեսիայի դեմ և հանուն իր սեփական ճակատագիրը որոշելու ազատության պայքարի: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Արցախի ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ջանքեր եմ գործադրում Արցախին ԱՄՆ աջակցությունն ավելացնելու, Արցախ-ԱՄՆ հարաբերություններն ամրապնդելու և ականազերծմամբ կյանքեր փրկելու համար: Կանգնած եմ Արցախի ու Հայաստանի ժողովրդի կողքին՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Կշարունակեմ կոնգրեսականների հետ գործակցությունը՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու գործընթացն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Դեյվիդ Վալադաոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել