Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Նախարարը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում |armenpress.am|

Նախարարը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան: Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման, դրա տնտեսական առավելությունների, բնապահպանական կանխատեսվող վտանգների, դրանց չեզոքացման ու այլ թեմաների շուրջ: Պարոն նախարար, շատ է խոսվում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգների մասին: Հասարակության այն մասը, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նշում են, որ այն կարող է վնաս հասցնել Սևանա լճին, Ջերմուկի ջրերի ավազանին: Ի վերջո, եթե առկա են այդ վնասակար ազդեցությունները, որքանով է նպատակահարմար հանքի շահագործումը: Կառավարության կողմից այս բոլոր ամիսների ընթացքում սկզբունքային կետ է նշվել, որ չպետք է ծրագիրն իր գործունեության ընթացքում ունենա այնպիսի բնապահպանական բացասական ազդեցություն, որը հասարակության տեսանկյունից անընդունելի սահմաններում է: Քննարկման եզրակացությունը հուշում է, որ այդպիսի ազդեցություն չկա: Մասնագետներն էլ հավաստիացնում են, որ այն կանխարգելիչ ազդեցությունները, որոնք կազմակերպության կողմից պետք է իրականացվեն ծրագրի շահագործման ընթացքում, բացառում են որևէ բացասական արտանետումները շրջակա միջավայր: Եթե, այնուամենայնիվ, հանքը չշահագործվի, որքանով դա ներդրումների առումով կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը: Եթե կայացվի անարդարացի որոշում, ապա կազդի հեղինակության վրա: Ամենակարևոր հարցն արդարության հարցն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ու հասարակությունն արդար են վերաբերում այն ներդրողներին, որոնք որոշումներ են կայացրել որոշակի իրավունքներ ունենալու պայմաններում: Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում բոլորին բացատրել ենք այն շարժառիթները, որոնց պատճառով սպասել ենք վերջնական եզրակացության, և դա այն մտահոգությունն էր, որ կարող է ծրագիրն ունի այնպիսի չհասկացված բնապահպանական ռիսկեր, որոնց առկայության դեպքում պետք կլիներ բացատրել բոլորին, որ այդպես շարունակել չի կարելի: Եզրակացությունն այն է, որ այդպիսի ռիսկեր չկան: Այսինքն` մինչև հիմա ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք կառավարել նաև միջազգային կարծիքն այն կարևոր հիմքով, որ մենք վերջում արդար որոշում ենք կայացնելու: Երբ փաստ արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Մենք պետք է լինենք, որ բարձր լինի այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
08:34 - 28 օգոստոսի, 2019
«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում

«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերումԻնչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է «տրամադրված» նյութերի «desk study»: Ավելին չեն համադրվել և համեմատվել ՇՄԱԳ-ի փաստաթղթում նկարագրված բնական աղետների ռիսկերը ԱԻՆ-ի համապատասխան տեղեկատվական հենքի հետ: Մասնավորապես ELARD ընկերությանը կողմից ներկայացված փաստաթղթի 3.4.5 բաժնում նշվում է, որ միայն սեյսմիկ վտանգի ռիսկն է բարձր, իսկ հեղեղման (ջրավազանների, գետերի, և ջրատարների մակարդակի բարձրացման հետևանքով տեղանքի ջրով ծածկվելը) ռիսկը չափազանց ցածր է: Բայց փոխարենը սելավների (հանրամատչելի բացատրություն - հիմնականում հորդառատ անձրևների պատճառով ձևավորված ցեխաջրերի սրընթաց շարժում) մասին որևէ նշում չկա, այն դեպքում, երբ ԱԻՆ-ի կողմից կիրառվող քարտեզագրական նյութերի համաձայն այդ տարածքում առկա է այդ վտանգը (նկար -1, կարմի գույնով շրջանակ): Մի գուցե բացթողու՞մ է, կամ իզոլացված կառավարման հետևանք։Վերլուծության արդյունքGIF-ով ներկայացված անիմացիայում. 1-ին պատկերը խնդրո առարկա տարածքի DEM-ն է, 2-րդը՝ սելավավտանգ տարածքի պոլիգոնը, 3-րդ՝ սելավավտանգ տարածքի պոլիգոնի համադրումը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման գլխավոր հատակագծի հետ, որտեղ որ երևում է, այն վերածածկման հատվածը, որում առկա է վերոնշյալ ռիսկը, խոսքը գնում է մասնավորապես կույտային տարալվացման հարթակի մասին և այլն…Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մոտ ապագայում կլիմայական կատակլիզմների արդյունքում տեղատարափ անձրևների հնարավորությունը այդ տարածքում չի բացառվում, ապա, կարծում եմ, որ հասկանում եք ինչ բացթողումներ են առկա այս ամբողջ գործընթացում…»  
08:49 - 27 օգոստոսի, 2019
ՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից

ՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից

Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։ Նամակում մասնավորապես ասված է.«ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այն նաև ապացուցում է, որ ժամանակին Լիդիանի կողմից պատվիրված՝ ՄՖԿ ստանդարտներին համապատասխանելու աուդիտային զեկույցները (օրինակ՝ Knight Piésold խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված) բացառապես միտված են ծրագրերը ֆինանսավորելի ներկայացնելուն, այլ ոչ թե գիտական ստուգում ու գնահատում անելուն։ ELARD/TRC գնահատումը լուրջ հետևանքներ ունի ներդրողների/վարկավորողների վրա։ Այն կարող է ենթադրել կորպորատիվ ու ներդրումային խարդախություն, ներդրողների/վարկավորողների միտումնավոր մոլորեցում, հանքարդյունաբերական ծրագրի իրական վտանգների և հետևաբար՝ իրական ծախսերի դիտավորյալ քողարկում։ Այս գնահատման մեջ առկա բազմաթիվ դրվագներից միայն մեկում, օրինակ, գնահատողները նշում են, որ հանքի փակման տևողությունն ու ծախսերը ստանդարտ 30 տարուց նվազեցվել են ներկայիս 5 տարվան, հետևաբար՝ նվազեցնելով հանքի փակման ծախսերը ավելի քան երկու անգամ։Մենք հասկանում ենք, որ որպես բիզնես և ֆինանսական սուբյեկտներ, դուք շահագրգռված եք շահույթ ստանալու մեջ, սակայն այս նամակի նպատակը ձեր հաճախորդ կորպորացիայի զեղծարար գործունեության մասին ձեզ տեղեկացնելն է, և զգուշացնելը, որ դուք նույնպես կիսում եք դրա հավանական հետևանքները։Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը»։
05:34 - 27 օգոստոսի, 2019
Խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան

Խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մամուլի հրապարակումներից իմանալով Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի մասին, կապվել եմ գյուղի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի հետ ու տեղեկացել, որ բախում ակտիվիստների ու գյուղացիների միջև չի տեղի ունեցել: Քանի որ թեմայի շուրջ բռնկուն իրավիճակը գյուղում էլ ավելի է սրացած, գյուղի բնակիչներից երկուսը բախում են ունեցել, մեկը կողմ է եղել հանքին, մյուսը՝ դեմ, իրենց փորձել են բաժանել: Խնդրում եմ, անկախ հարցի նկատմամբ ձեր դիրքորոշումից, քննարկել հարցը, ոչ թե հարցը բարձրացնողին: Կուզեի հիշեցնել, որ բռնությունը հարց լուծելու շատ վատ ձև է: Վատագույն դեպքում կարելի է համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ: Մարդկանց, որոնք սխալ կոնտեքստով տարածում ու ագրեսիայի կոչեր են անում այս կապակցությամբ, խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը»:
19:20 - 26 օգոստոսի, 2019
Հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է․ միջադեպի մասնակիցը ժխտում է տարածված տեղեկությունները

Հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է․ միջադեպի մասնակիցը ժխտում է տարածված տեղեկությունները

Մամուլում լուրեր էին տարածվել, թե Գնդեվազ գյուղում «Ամուլսարն առանց հանքի» ակցիայի մասնակիցները կտրել են իրենց դիտողություն անողի ականջը: Infocom-ը փորձեց միջադեպի մասնակիցներից Ժիրայրից, որի ականջն, ըստ տեղեկությունների, վնասվել էր, պարզել, թե ինչ է կատարվել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ միջադեպի վայր է հասել, երբ այն արդեն վերջանալիս է եղել, և միայն բաժանել է վիճողներին: Վեճը ծագելու պատճառներից նա մանրամասներ չգիտեր: Ժիրայրը ժխտեց այն փաստը, որ իր ականջը դիտավորյալ վնասել են: «Դիտավորյալ չեն հրել, հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է»,- նշեց նա և հավելեց, որ վնասվածքն առանձնապես ծանր չի եղել, ու ինքն իրեն արդեն լավ է զգում: Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ: Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
18:06 - 26 օգոստոսի, 2019
Մեզ այսպես թշնամացրած ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, նորից ընկերանան, բարեկամանան․ Ամուլսարի պահապաններ

Մեզ այսպես թշնամացրած ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, նորից ընկերանան, բարեկամանան․ Ամուլսարի պահապաններ

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել․ «Օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը մեր բնակավայրերում վերջին շրջանում սերմանված ատելության ցավալի հետևանքն է։ Երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե Ամուլսարի պահապանները անձնական շահերով առաջնորդվող, ինչ-որ մեկի կողմից հովանավորվող մարդիկ են` բնական է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատող մեր քույրերն ու եղբայրները ատելությամբ պիտի լցվեն մեր հանդեպ` կարծելով, թե մենք փող ենք աշխատում՝ իրենց հացը կտրելու հաշվին։ Մինչդեռ պայքարը հանուն բոլորիս ծնած ու սնած այս միջավայրի է, որի պտուղները դեռևս վայելելու ենք բոլորով։ «Լիդիան»-ը իր գործունեության հետ կապված առաջին իսկ դժգոհություններին հանդիպելով սանձազերծել է ահավոր ատելության քարոզչություն, նրա ֆեյսբուքյան էջը հեղեղված է պիտակավորումներով ու մեզ վարկաբեկող զրպարտչական տեղեկություններով։ Այդ նյութերի տարածման համար ընկերությունը մշտապես ծախսում է գովազդային գումարներ, պահում կեղծ էջեր, որոնք էլ ավելի բացահայտ ու էլ ավելի մեծ բյուջեով են տարածում ատելությունը։ Աշխատանքային միջավայրում ևս ընկերության ղեկավար կազմի աշխատողները ջանք չեն խնայել մեր հարևան քույրերին ու եղբայրներին մեր դեմ տրամադրելու, շանտաժ անելու հարցում։ Ատելության քարոզչությունը նրանց աշխատանքային ռազմավարությունն է, որի ազդեցության տակ, ցավոք, ընկնում են նաև հանրային իշխանության ներկայացուցիչները։ Այդ ատելությունը մի տեղ պիտի պայթեր։ Եվ դա պայթել է օգոստոսի 24-ին` Գնդեվազ գյուղում։ Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, որոնց հետևել է ծեծկռտուքը։ Ի երջանկություն բոլորիս վնասվածքները հնարավորինս անվտանգ են կյանքի ու հետագա առողջության համար։ Ի վերջո մեզ այսպես իրար դեմ թշնամացրած այդ ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, հաղթահարելու են այս լարվածությունն ու նորից ընկերանան, բարեկամանան։ Ուզում ենք , որ հստակ լինի` Ամուլսարի պահապանները 30-40 հոգանոց խմբի անդամները չեն, բնապահպանները չեն` այս պայքարը կլանել է Ամուլսարի լանջերին ապրող բոլոր մարդկանց, որոնց մենք ոչ առաջնորդում ենք, ոչ վերահսկում։ Հետևաբար իրենց հաղորդած տեղեկատվության ճշմարտացիությամբ մտահոգ լրատվամիջոցներին կոչ ենք անում հարցը որպես «բնապահպանների ու գնդեվազցիների միջև ծեծկտտուք» չլուսաբանել։ Ամուլսարը սար է մնալու և վերջ»։
16:12 - 26 օգոստոսի, 2019
Ամուլսարի հարցով որոշում լիներ, վարչապետը Ջերմուկի տներով չէր ընկնի․ Ալեն Սիմոնյան |24news.am|

Ամուլսարի հարցով որոշում լիներ, վարչապետը Ջերմուկի տներով չէր ընկնի․ Ալեն Սիմոնյան |24news.am|

24news.am։ «Իշխող կուսակցությունը ժամավաճառությամբ չի զբաղվում․ եթե Ամուլսարի հարցով որոշում լիներ, ապա այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, չէին լինի»,-  նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենց քննադատներն ասում են՝ որոշումն իրականում վաղուց կայացված է։«Այսինքն, մենք որոշել ենք, բայց վարչապետը ընկնում է Ջերմուկում տարբեր բնակարաններով ու հանձնարարությու՞ն է տալիս։ Խնդրում եմ իրենց չափանիշներով մեզ չդատել»,-հորդորեց նա։Դիտարկմանը, թե մեկ այլ քննադատություն էլ կա՝ վարչապետը գնացել էր Ջերմուկ մարդկանց համոզելու, թե հանքի շահագործումն անվնաս է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դա վարչապետի համոզմունքը չէ, այսօր գոյություն ունեցող տեղեկությունն է, այլ տեղեկություն այս պահին չունենք»։
10:05 - 26 օգոստոսի, 2019
Եթե շարունակական ուսումնասիրությունների արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, ըստ էության, հանքը դեռ չի շահագործվի․ Յուրա Իվանյան

Եթե շարունակական ուսումնասիրությունների արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, ըստ էության, հանքը դեռ չի շահագործվի․ Յուրա Իվանյան

Լրագողներից մեկը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ասուլիսի ընթացքում նրան հարց ուղղեց, թե բացի նրանից, որ ELARD-ի փորձագիտական խմբում ներառված են միջազգային մասնագետներ, արդյո՞ք ELARD-ը միջազգային կազմակերպություն է։ «Քննչական կոմիտեն ELARD-ի հետ կապված հրապարակումներում միշտ նշել է հետևյալը եզրույթը՝ միջազգային հավատարմագրված ընկերություն, այսինքն՝ ընկերությունը միջազգային է, և հավատարմագրվում է միջազգային որոշակի պահանջներին համապատասխան, և ELARD-ը այդ պահանջներին համապատասխանում է»,- պատասխանեց պարոն Իվանյանը։ Մեկ այլ հարցին, թե արդյո՞ք չեն կարող հետագայում ի հայտ գալ այնպիսի փաստեր, որ հանքը չշահագործվի, Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունում հետազոտությունների հիման վրա կատարված կանխատեսումներ են, սակայն ուսումնասիորւթյունները, նաև մոնիթորինգը պետք է կրեն շարունակական բնույթ։ Եվ եթե այդ շարունակական ուսումնասիրությունների արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, ըստ էության հանքը դեռ չի շահագործվի։ Մենք այս պահին միանշանակ արձանագրում ենք հետևյալը, որ մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան և եթե լրացուցիչ միջացառումների հետ կիրառվեն, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»:
09:17 - 26 օգոստոսի, 2019
Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ աստիճանի է այդ վնասը․ Յուրա Իվանյան |factor.am|

Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ աստիճանի է այդ վնասը․ Յուրա Իվանյան |factor.am|

factor.am։ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Factor.am-ը մի քանի հարց ուղղեց։ ELARD-ի զեկույցում գրված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս է քննչական մարմինը պնդում, որ վտանգ չկա։ Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որը պիտի կանխի առկա վնասներն ու վտանգները։ Մեղմման միջոցները, որ ներկայացվել են «Լիդիան» ընկերության կողմից, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան, միաժամանակ նշանակվել են լրացուցիչ միջոցառումներ։ Փորձագետները նշում են, որ եթե այդ համակարգը կիրառվի պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կիրառելի, ինչը նշանակում է՝ վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե այդ վնասը ինչ աստիճանի է»։ Քննչական խմբի ղեկավարից նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մասնագետների հետ է Քննչական կոմիտեն քննարկել «Լիդիան Արմենիայի» պատասխանների հավաստիությունը, ինչպես նաև այն պնդումները, որ արվել են վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ: Խնդրեցինք նշել անունները և թե ինչ գիտական կառույցներ են ներկայացնում: Ու նաև՝ ինչո՞ւ է շահագրգիռ կողմ հանդիսացող «Լիդիան Արմենիան» ներգրավվել քննչական գործընթացի մեջ, ներկայացրել մեկնաբանություններ, առարկություններ, և ինչո՞ւ ոչ մի այլ կողմի այդ հնարավորությունը չի տրվել։ Յուրա Իվանյանը նշեց, որ ՔԿ-ն «Լիդիան Արմենիայի» պարզաբանումներն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ: «Ինչ վերաբերում է «Լիդիանին» կողմ ներգրավելուն, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը, որովհետև եթե ընթանում է փորձաքննություն և կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը, այսինքն՝ մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի հետ, երբ պետությունը կողմին պետք է ապահովի, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկայացնել իր պարզաբանումները։ Վերջնական գնահատական տալիս է ՔԿ-ն։ Մյուս կողմը ովքե՞ր են։ Շարունակությունը՝ factor.am-ում
08:49 - 26 օգոստոսի, 2019
Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան

Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան այն հանգամանքում, որ «Լիդիան» ընկերությունը նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին, պատասխանեց․ «Լիդիան ընկերությունը, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, կարող է ցանկացած ծրագրի մասնակցել, կատարել նվիրատվություններ։ Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին»։ Պարոն Իվանյանը, մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձավ Կարմիր գրքում ներառված բույսերը Ամուլսարի տարածքից տեղափոխելու  կառավարության որոշմանը։ «Որոշումն ընդունվել է Բուսական աշխարհի պահպանության մասին օրենքի համապատասխան դրույթներն ի կատար ածելու նպատակով»,- նշեց նա։
08:40 - 26 օգոստոսի, 2019
«Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար |aysor.am|

«Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար |aysor.am|

aysor.am։ «Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ։ Հաշվի առնելով հարցի աննախադեպ կարևորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ այն կազմակերպությանը, որը շահերի բախում չէր ունենա և Հայաստանում մինչ այս որևէ գործունեություն իրականացրած չէր լինի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ «Համացանցում քննադատություններ են հնչում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և Ամուլսարի փորձաքննությունն էլ միջազգային չէ։ Սակայն փորձագետները ոչ միայն «Էլարդի», այլև «ԹիԱրՍի» ընկերության փորձագետներն են։ Վարույթ իրականացնող մարմինը ձեռնամուխ է եղել փորձագետներին տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները՝ և դեմ, և կողմ բոլոր ուսումնասիրությունները։ Պետական մարմիններից և գիտական կառույցներից պահանջվել և ստացվել են տարաբնույթ հետազոտություններ, որոնք օպերատիվ կերպով թարգմանվել են անգլերենով և տրամադրվել փորձագետներին։ Նրանց է տրամադրվել նաև շուրջ 30 իրավական ակտ՝ կառավարության որոշումներ, հրամաններ, հրահանգներ», - մանրամասնեց ՔԿ պաշտոնյան։ Նա միաժամանակ նկատեց, որ փորձաքննության ընթացքում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլև մնացած բոլոր բաղադրիչները՝ օդի որակ, երկրաբանություն, կենսաբազմազանություն։
08:11 - 26 օգոստոսի, 2019
Ամուլսարի շուրջ ազնիվ մղումներով պայքար են սկսել. վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան

Ամուլսարի շուրջ ազնիվ մղումներով պայքար են սկսել. վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամուլսարի մասին.....Մնացած կետերին(ինձ ուղղված նամակների հետ կապված) կանդրադառնամ ավելի ուշ։Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Կալավանի օրինակ ասելիս հասկանում ենք համայնքի կայուն զարգացումը, որտեղ շրջակա միջավայրի պահպանությունն ամենակարևոր կետերից մեկն է։ Վարչապետի առաջարկը եղել է Կալավանի օրինակի տարածումն այլ բնակավայրերում։ Ըստ էության համայնքների կայուն զարգացման մասին է խոսքը։ Իմ նշանակման օրը վարչապետի հետ երկար զրուցել ենք համայնքերի զարգացման և երկրի ապագայի մասին...... այնտեղ և՛ երեխաներն էին առողջ և՛ երկիրն էր զարգացած։ Բոլորս էլ գիտենք, որ Ամուլսարի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, շահեր ու լարվածություն կա , բայց...... նավակ ճոճողները թքած ունեն հանքի շահագործման, շրջակա միջավայրի ու մեր ապագայի վրա ՝ ուղղակի խնդիրն ուզում են դարձնել "պանդորայի արկղ"։Ես վստահ եմ, որ ժողովուրդը չի սխալվել ու ընտրել է արժանի առաջնորդ, ով շատ երկար է պայքարել անարդարության դեմ։Նիկոլի տեսակը չի կարող լինել կոռումպացված ու ինքը չի կարող անձնական շահ ունենալ.....սա գիտեն բոլորը, այդ դեպքում ինչու՞ է այս թեման մուտացիայի ենթարկվում։Իմ ընկերների մեծ մասը բնապահպաններ են ու նաև իրենց շնորհիվ է Կալավանը կայացել։ Ամուլսարի շուրջ ազնիվ մղումներով պայքար են սկսել, որպեսզի կառավարությունն ավելի ուշադիր լինի այս հարցում։Այստեղ ամեն ինչ շատ ճիշտ է ու նաև անհրաժեշտ։ Այդպես էլ կա՝ այն վարչապետի ուշադրության կենտրոնում է։Ես դեռ լավ ծանոթ չեմ Ամուլսարի խնդրին, բայց վստահ եմ, որ ճիշտ որոշում է կայացվելու։Այո՛ , ես վստահում եմ վարչապետին(այլապես չէի լինի իր կողքին)։ Իր կողմից կայացրած ցանկացած որոշում բխելու է ազգի շահերից։Հ.գ. Այն բոլոր մարդիկ կամ ուժերը, որոնք զսպանակը շարունակում են դեպի իրենց կողմը ձգել, չեն գիտակցում, որ կարող է հակառակ կողմից պոկվել ու..........Հ.գ.2. Ես դեռ պիտի Երևան հասնեմ՝ վաղն աշխատանքի եմ։Ամեն ինչ լավ է լինելու..բարի գիշեր»։
17:49 - 25 օգոստոսի, 2019
Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ

Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ

ՀԲՃ-ն հրապարակել է մանրամասներ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին։  «Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաև գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը): ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը (ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։ Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։ Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետևյալը․ «1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։ 2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։ Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից և անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները և ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։ ՈւրանԱյդ հետախուզական աշխատանքների շրջանակներում ընդամենը 2-3 տարվա ընթացքում իրականացվել է երկրաբանահետխուզական կոմպլեքս ուսումնասիրություններ ուրան-թորիումի քանակական գնահատմամբ և երևակման հեռանկարով։ Իրականացված հետախուզական աշխատանքների տվյալները 1955թ.-ի հաշվետվության վրա հիմնված ցույց են տալիս մինչև 500 և ավել գամմ (խրամահոր 3 (շտոլնյա)) ակտիվություն։ «Գոլդերի» և «Գեոթիմի» էքսպերտներին և աշխատակիցներին անհարժեշտ էր ուսումնասիրել և հաշվի առնել 1955թ.-ի կատարված աշխատանքների արդյունքները և կատարել վերլուծություն։ Լիդիան ընկերությանը անհրաժեշտ է կատարել գնահատում իրենց պլանավորված դատարկ ապարների լցակույտի տարածքի փոխհարաբերությունը 1955թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքների հետ՝ հաշվի առնելով կանխատեսվող հիդրոերկրաբանական ռեժիմների փոփոխությունները լցակույտի աշխատանքները իրականացնելուց հետո։ Քանի որ պետք է հաշվի առնել ուրան-թորիումի հանքայնացման և լցակույտի փոխհարաբերությունը։ Վերոնշյալ դրույթներից կարելի է եզրակացնել, որ Լիդիան ընկերությունը պետք է իրականացնի Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների նոր ՇՄԱԳ»։
11:22 - 24 օգոստոսի, 2019