Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ աստիճանի է այդ վնասը․ Յուրա Իվանյան |factor.am|
08:49 - 26 օգոստոսի, 2019

Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ աստիճանի է այդ վնասը․ Յուրա Իվանյան |factor.am|

factor.am։ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Factor.am-ը մի քանի հարց ուղղեց։ ELARD-ի զեկույցում գրված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։

Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս է քննչական մարմինը պնդում, որ վտանգ չկա։ Յուրա Իվանյանը պատասխանեց․

«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որը պիտի կանխի առկա վնասներն ու վտանգները։ Մեղմման միջոցները, որ ներկայացվել են «Լիդիան» ընկերության կողմից, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան, միաժամանակ նշանակվել են լրացուցիչ միջոցառումներ։

Փորձագետները նշում են, որ եթե այդ համակարգը կիրառվի պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կիրառելի, ինչը նշանակում է՝ վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե այդ վնասը ինչ աստիճանի է»։ Քննչական խմբի ղեկավարից նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մասնագետների հետ է Քննչական կոմիտեն քննարկել «Լիդիան Արմենիայի» պատասխանների հավաստիությունը, ինչպես նաև այն պնդումները, որ արվել են վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ: Խնդրեցինք նշել անունները և թե ինչ գիտական կառույցներ են ներկայացնում:

Ու նաև՝ ինչո՞ւ է շահագրգիռ կողմ հանդիսացող «Լիդիան Արմենիան» ներգրավվել քննչական գործընթացի մեջ, ներկայացրել մեկնաբանություններ, առարկություններ, և ինչո՞ւ ոչ մի այլ կողմի այդ հնարավորությունը չի տրվել։ Յուրա Իվանյանը նշեց, որ ՔԿ-ն «Լիդիան Արմենիայի» պարզաբանումներն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ:

«Ինչ վերաբերում է «Լիդիանին» կողմ ներգրավելուն, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը, որովհետև եթե ընթանում է փորձաքննություն և կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը, այսինքն՝ մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի հետ, երբ պետությունը կողմին պետք է ապահովի, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկայացնել իր պարզաբանումները։ Վերջնական գնահատական տալիս է ՔԿ-ն։ Մյուս կողմը ովքե՞ր են։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել