Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան
08:40 - 26 օգոստոսի, 2019

Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան այն հանգամանքում, որ «Լիդիան» ընկերությունը նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին, պատասխանեց․

«Լիդիան ընկերությունը, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, կարող է ցանկացած ծրագրի մասնակցել, կատարել նվիրատվություններ։ Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին»։

Պարոն Իվանյանը, մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձավ Կարմիր գրքում ներառված բույսերը Ամուլսարի տարածքից տեղափոխելու  կառավարության որոշմանը։

«Որոշումն ընդունվել է Բուսական աշխարհի պահպանության մասին օրենքի համապատասխան դրույթներն ի կատար ածելու նպատակով»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել