Խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան
19:20 - 26 օգոստոսի, 2019

Խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մամուլի հրապարակումներից իմանալով Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի մասին, կապվել եմ գյուղի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի հետ ու տեղեկացել, որ բախում ակտիվիստների ու գյուղացիների միջև չի տեղի ունեցել: Քանի որ թեմայի շուրջ բռնկուն իրավիճակը գյուղում էլ ավելի է սրացած, գյուղի բնակիչներից երկուսը բախում են ունեցել, մեկը կողմ է եղել հանքին, մյուսը՝ դեմ, իրենց փորձել են բաժանել:

Խնդրում եմ, անկախ հարցի նկատմամբ ձեր դիրքորոշումից, քննարկել հարցը, ոչ թե հարցը բարձրացնողին: Կուզեի հիշեցնել, որ բռնությունը հարց լուծելու շատ վատ ձև է: Վատագույն դեպքում կարելի է համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ:

Մարդկանց, որոնք սխալ կոնտեքստով տարածում ու ագրեսիայի կոչեր են անում այս կապակցությամբ, խնդրում եմ չսրել առանց այդ էլ բարդ ու էմոցիոնալ իրավիճակը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել