Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամուլսարի մասին.....
Մնացած կետերին(ինձ ուղղված նամակների հետ կապված) կանդրադառնամ ավելի ուշ։
Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Կալավանի օրինակ ասելիս հասկանում ենք համայնքի կայուն զարգացումը, որտեղ շրջակա միջավայրի պահպանությունն ամենակարևոր կետերից մեկն է։
Վարչապետի առաջարկը եղել է Կալավանի օրինակի տարածումն այլ բնակավայրերում։ Ըստ էության համայնքների կայուն զարգացման մասին է խոսքը։
Իմ նշանակման օրը վարչապետի հետ երկար զրուցել ենք համայնքերի զարգացման և երկրի ապագայի մասին...... այնտեղ և՛ երեխաներն էին առողջ և՛ երկիրն էր զարգացած։
Բոլորս էլ գիտենք, որ Ամուլսարի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, շահեր ու լարվածություն կա , բայց...... նավակ ճոճողները թքած ունեն հանքի շահագործման, շրջակա միջավայրի ու մեր ապագայի վրա ՝ ուղղակի խնդիրն ուզում են դարձնել "պանդորայի արկղ"։
Ես վստահ եմ, որ ժողովուրդը չի սխալվել ու ընտրել է արժանի առաջնորդ, ով շատ երկար է պայքարել անարդարության դեմ։
Նիկոլի տեսակը չի կարող լինել կոռումպացված ու ինքը չի կարող անձնական շահ ունենալ.....սա գիտեն բոլորը, այդ դեպքում ինչու՞ է այս թեման մուտացիայի ենթարկվում։
Իմ ընկերների մեծ մասը բնապահպաններ են ու նաև իրենց շնորհիվ է Կալավանը կայացել։ Ամուլսարի շուրջ ազնիվ մղումներով պայքար են սկսել, որպեսզի կառավարությունն ավելի ուշադիր լինի այս հարցում։Այստեղ ամեն ինչ շատ ճիշտ է ու նաև անհրաժեշտ։
Այդպես էլ կա՝ այն վարչապետի ուշադրության կենտրոնում է։
Ես դեռ լավ ծանոթ չեմ Ամուլսարի խնդրին, բայց վստահ եմ, որ ճիշտ որոշում է կայացվելու։
Այո՛ , ես վստահում եմ վարչապետին(այլապես չէի լինի իր կողքին)։ Իր կողմից կայացրած ցանկացած որոշում բխելու է ազգի շահերից։
Հ.գ. Այն բոլոր մարդիկ կամ ուժերը, որոնք զսպանակը շարունակում են դեպի իրենց կողմը ձգել, չեն գիտակցում, որ կարող է հակառակ կողմից պոկվել ու..........
Հ.գ.2. Ես դեռ պիտի Երևան հասնեմ՝ վաղն աշխատանքի եմ։
Ամեն ինչ լավ է լինելու..բարի գիշեր»։
comment.count (0)