ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում իրադրության սրմանը


 |armenpress.am|

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում իրադրության սրմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա: Պեսկովը տեղեկացրել է, որ ԼՂ-ում իրադրության լարման հետ կապված ՌԴ նախագահ Պուտինի գրաֆիկում չկա ծրագրված հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Այս պահին նախագահի գրաֆիկում չկա: Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է իրականացվել»,- ասել է նա: Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: 
15:11 - 04 օգոստոսի, 2022
Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ
 |azatutyun.am|

Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Stern հանդեսին տված հարցազրույցում հաստատել է, որ օրերս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 1998թ․-ից 2005 թվականներին կանցլերի պաշտոնը զբաղեցրած Շրյոդերի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում ստեղծված կացությունն ու ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա։ «Լավ լուրն այն է, որ Կրեմլը [Ուկրաինայում առկա] խնդիրների լուծումը ցանկանում է գտնել բանակցությունների միջոցով», - նշել է Շրյոդերը։ Խոսելով էներգետիկ թեմաների մասին՝ գերմանական կառավարության նախկին ղեկավարը պնդել է, որ իր երկիրը առաջիկա ձմռանը էներգետկ ճգնաժամից խուսափելու միայն մեկ տարբերակ ունի՝ շահագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ «Եթե չօգտագործեք «Հյուսիսային Հոսք 2»-ը, ապա ստիպված եք լինելու բախվել բարդությունների», - նշել է Շրյոդերը։
14:44 - 03 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն ձգտում է բոլորին ցույց տալ իր անպատժելիությունը․ Լավրովը՝ Թայվան Փելոսիի այցի մասին
 |1lurer.am|

ԱՄՆ-ն ձգտում է բոլորին ցույց տալ իր անպատժելիությունը․ Լավրովը՝ Թայվան Փելոսիի այցի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան արտացոլում է ԱՄՆ-ի ձգտումը՝ բոլորին ապացուցելու իր անպատժելիությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյանմայի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին: «Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ-ի այդ քայլն արտացոլում է այն նույն գիծը, որի մասին մենք խոսում ենք Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։ Դրա նպատակն իր անպատժելիությունն ու ամենաթողությունը ցույց տալն է»,- ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ ՌԴ արտգործնախարարությունը Թայվան Փելոսիի կատարած այցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Նշվում է, որ Մոսկվան այդ այցը դիտարկում է որպես «ակնհայտ սադրանք»։ Ըստ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման՝ Թայվանի նեղուցում կողմերի միջև հարաբերությունները Չինաստանի ներքին գործն են, իսկ կղզին երկրի անբաժան մասն է, ուստի Պեկինն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խաթարող գործողություններից։
12:37 - 03 օգոստոսի, 2022
Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա
 |azatutyun.am|

Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման և սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ունակ են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ողջ տարածաշրջանում»,- նշել է Զախարովան։ Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում նախապատրաստելու «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը»։ Զախարովայի խոսքերով՝ այս կամ այն միջոցառում անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ «Մենք մեր կողմից նույնպես կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:40 - 02 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։ Ըստ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Հեռախոսազրույցի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում: Այսօր՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:
17:38 - 02 օգոստոսի, 2022
Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Ռուսաստանը շարունակելու է Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով մեր երկրի եզակի մասնագիտական ​​կարողություններն ու իրավասությունները կարող են էականորեն ամրապնդել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանու նույնպես»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պարբերական խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր կետեր գտնելու՝ հասնելու խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքներին։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ «այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշելու են Բաքուն ու Երևանը»։
17:24 - 02 օգոստոսի, 2022
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը

 |armenpress.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-հայկական կապերի ներկա վիճակին ու հետագա սերտացման հեռանկարներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում: Գոհունակությամբ ընդգծվել է Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության բարձր մակարդակն ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Քննարկվել են առաջիկայում կայանալիք երկկողմ միջոցառումների ծրագրերը:  
16:01 - 02 օգոստոսի, 2022
Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այսօր երեկոյան 20:00-ի մոտակայքում հրապարակվել է հաղորդագրություն՝ օգոստոսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում․ «27 դիտակետերում ռուսական խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ՝ նշումով, թե ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները 74 ուխտավորների ուղեկցել են Ամարասի եւ Գանձասարի վանքեր։ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում չորս երթուղիներով իրականացվել է պարեկություն։ Ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի երկու ավտոշարասյան ուղեկցում, մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանք, մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ 2020թ․ նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2441,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26587 պայթուցիկ առարկա։ Ռուսական խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդմեջ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշենք, որ այսօր երեկոյան ժամը վեցին Արցախի նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ նախագահ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, ապա ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Այս հաղորդագրությունից հետո՝ երեկոյան ժամը ութի շրջանակներում Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս հաղորդագրության մեջ ԱՀ ՊՆ-ն այդ ժամին նշել է, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, իսկ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
23:24 - 01 օգոստոսի, 2022
Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Երևանում օգոստոսի 1-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում  գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների  միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
18:38 - 01 օգոստոսի, 2022
Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Օգոստոսի 1-ին, Երևանում,  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձը օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
17:53 - 01 օգոստոսի, 2022
Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։ Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
15:00 - 01 օգոստոսի, 2022