Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|
15:00 - 01 օգոստոսի, 2022

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել