Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է նկատվում․ ՌԴ ՊՆ
21:02 - 03 օգոստոսի, 2022

Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է նկատվում․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է նկատվում, Սարիբաբա բարձունքի տարածքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը:

 

Ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության` խաղաղապահների գլխավորությամբ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ իրավիճակը ստաբիլացնելու քայլեր են ձեռնարկվում:

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները երկու երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել