Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Իլհամ Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին
 |armenpress.am|

Իլհամ Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ապրիլի 29-ին կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանում հիմնվելու է թուրքական ռազմական Baykar ընկերության Bayraktar կենտրոնը։ Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երբ ապրիլի սկզբին Baykar ընկերության տնօրեն Սելչուկ Բայրաքթարն այցելել էր Բաքու։  «Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանում Bayraktar կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Առաջիկայում Ադրբեջանում Bayraktar կենտրոն կհիմնվի։ Այնտեղ կրթական և արտադրական գործունեություն կծավալվի»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ այցի շրջանակում Սելչուկ Բայրաքթարն իրեն նվիրել է ընկերության նոր արտադրանքի՝ Kızıl Elma-ի (թարգմ․ - «կարմիր խնձոր») մակետը։ Այն ռեակտիվ, գերձայնային անօդաչու մարտական թռչող սարք է, որը կարողանում է թռիչքներ իրականացնել ցածր բարձրությունների վրա, ինչի շնորհիվ դժվար է հայտնաբերվում։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում Kızıl Elma-ն Ադրբեջանի երկնքում էլ կլինի»,- հայտարարել է Ալիևը։
16:05 - 29 ապրիլի, 2023
Ալիևը Կոլոնայի հետ հանդիպմանը նշել է, որ սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է

Ալիևը Կոլոնայի հետ հանդիպմանը նշել է, որ սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է

Իլհամ Ալիևը Ադրբեջանում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ։ Ալիևն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո մեր երկիրն ու Հայաստանը առաջարկել են խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և դրա համար ինքը Երևանին պաշտոնապես ներկայացրել է 5 սկզբունք։ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի իր պարտավորությունները։ Նա նշել է, թե «Հայաստանը թույլ չի տալիս միջանցք ստեղծել Նախիջևանի հետ, դուրս չի բերում իր զորքերը ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, և Լաչինի միջանցքն օգտագործում է ԼՂ զենք և այլ ռազմական արտադրանք տեղափոխելու համար»։  Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջան-Հայաստան սահմանին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի և տարածքային ամբողջականության ապահովման խնդիրն է։ Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ֆրանսիան խաղաղություն, տնտեսական և սոցիալական զարգացում է ցանկանում Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, և դա է միշտ եղել էՖրանսիայի նպատակը։
15:48 - 27 ապրիլի, 2023
Բռնապետը խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի»․ Արտակ Բեգլարյան

Բռնապետը խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի»․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը «Հարցեր և պատասխաններ բռնապետ Ալիևին» վերնագրով գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է Իլհամ Ալիևի ադրբեջանական հեռուստատեսությանը նախօրեին տված հարցազրույցում հնչեցված սպառնալիքներին ու վիրավորանքներին՝ ուղղված հայ ժողովրդին և Արցախի ու Հայաստանի Հանրապետություններին։ «Ալիևը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը՝ ավելի ու ավելի ստիպելով մեզ համառ կերպով պայքարելու, իսկ միջազգային հանրությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվության կատարման ուղղությամբ: Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։ Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր… Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. Ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը: Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև: Մեջբերում Ալիևից. «Ներկայում իրենց համար կեղծ անուններ հորինած անջատողականները (մեկն իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, մեկ ուրիշը՝ խորհրդարանի ղեկավար), այդ ծաղրածուների խումբը պետք է վերջապես հասկանա, որ մեր համբերության հետ խաղալ չի լինի։ Մենք նրանց տարբեր ճանապարհներով բազմիցս փորձել ենք բացատրել, որ նրանք կամ պետք է մեր խոսքով շարժվեն, կամ էլ այնտեղից դուրս գան։ Այնտեղ ապրող, փաստացի նրանց գերին, պատանդը դարձած հայերին էլ պետք է հանգիստ թողեն։ Վստահ եմ, որ ներկայում Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։ Միայն թե այդ տզրուկները, այդ գիշատիչ կենդանիները չեն թողում, որ այդ մարդիկ հանգիստ ապրեն, 30 տարի նրանց գերու պես են պահում»։ Պատասխան. Չիջնելով բռնապետ Ալիևի մակարդակին և հանրային խոսքում չօգտագործելով վիրավորական պիտակավորումներ՝ նրան խորհուրդ կտայի ուրիշների հասցեին պիտակավորումներ հնչեցնելուց առաջ նայել հայելու մեջ և ինքն իրեն հարց տալ, թե ով հանգիստ չի թողնում բոլոր հայերին, ով է ծծում ոչ միայն հայերի, այլև՝ սեփական ժողովրդի արյունը, ով է գերու և պատանդի պես պահում Արցախի ողջ ժողովրդին առնվազն 130 օր շարունակ, ով է տարիներ շարունակ ռազմագերիներին պահում որպես պատանդներ, ով է ժողովրդավարական իրական ընտրություններով ընտրված, իսկ ով՝ սեփական սահմանադրության նորմերը բազմակի խախտումներով ու բռնաճնշումներով իշխանություն ժառանգած ղեկավար, ով է մարդու իրավունքների ու ժողովրդավարության արյունոտ ու կոռուպցիոն ներկայացումներ խաղում սեփական ժողովրդի ու աշխարհի առջև… Իսկ Արցախի ժողովուրդը բազմակի անգամ ազատ հանրաքվեներով, ընտրություններով ու հանրահավաքներով ապացուցել է, որ միաձայն կերպով կողմ է անկախությանն ու ազատությանը և որևէ ապագա չի տեսնում ադրբեջանական լծի տակ: Մեր ընտրությունն ու կամքը անշրջելի են, որովհետև մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ առանց ուրիշի հայրենիքի վրա աչք դնելու: Մեջբերում Ալիևից. «Մեր կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել։ Մենք դա ապացուցել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Պետք լինի՝ մեկ անգամ էլ ցանկացած ձևով կապացուցենք»։ Մեկնաբանություն. Սա էլ ուժի կիրառման հերթական սպառնալիքն է, ավելին՝ նույնիսկ կասեի, որ մարդկության դեմ հանցագործության սպառնալիք է, քանի որ հատուկ նշում է «ցանկացած ձևի» մասին: Եվ այս մարդը խոսում է խաղաղության պատրաստակամության, մարդու իրավունքների ու այլ արժեքների մասին: Մեջբերում Ալիևից. «Սակայն նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»: Մեկնաբանություն. Սա էլ հստակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու ինքնիշխանության դեմ՝ ընդհուպ մինչև Երևանը գրավելու վերաբերյալ: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է հավատալ նման բռնապետին, որ ցանկանում է խաղաղություն և որևէ նկրտում չունի այլ պետությունների ու ժողովուրդների հանդեպ: Մեջբերում Ալիևից. «Առաջինը, այն բանի համար, որ նրանք Հայաստանում՝ թշնամի պետությունում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հավերժական թշնամի պետությունում այդ մեծ հաղթանակը ձեռք բերեցին, թուրքական դրոշը բարձրացրին»: Մեկնաբանություն. Եվ վերջում այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել: Այս տարիների հանցագործությունների, հայատյացության պետական քաղաքականության և սպառնալիքների համատեքստում դեռ ինքն է զոհի կերպարի մեջ մտնում: Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում: Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»։
12:47 - 20 ապրիլի, 2023
Ալիևն ու Օլսոնը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին |tert.am|

Ալիևն ու Օլսոնը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։ Ադրբեջանի նախագահի կայքում գրված է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Ալիևը նշել է, որ «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, և առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի»։ Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ քաղաքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկ ու այլ ոլորտներում համագործակցությունը։
10:00 - 20 ապրիլի, 2023
Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|

Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն վերստին պահանջում է Երևանից միանշանակ ընդունել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։ Մինչ այդ էլ՝ երկուշաբթի օրը, Ադրբեջանի նախագահն էր պնդել, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի և հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Իլհամ Ալիևի այս պահանջին և նույն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Պաշտոնական Բաքուն, երեկ ուշ երեկոյան հակադարձելով հայկական կողմին, մեղադրանքների իր չափաբաժինն է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ «տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը խոչընդոտելու», «խաղաղության պայմանագրի տեքստում միջազգային իրավունքի սկզբունքներին ուղղակիորեն հակասող հարցեր ներառելու փորձերի» համար։ Թե որոնք են այդ հարցերը, հայտարարությունում չի ասվում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ արդեն 43 օր է սպասում է իր առաջարկների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններին։ Ադրբեջանը միաժամանակ հավաստիացնում է, թե ի տարբերություն իր հարևանի՝ պատրաստ է խաղաղություն կնքել, բայց մինչ այդ պահանջում է, որպեսզի «հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Բաքուն կրկնել է հայտնի թեզը՝ վճռական է տրամադրված Ղարաբաղի հայերին ինտեգրելու գործում, մերժելով այդ գործընթացներին խառնվելու Երևանի փորձերը։
09:47 - 20 ապրիլի, 2023
Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիր չէ. Մարուքյան
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիր չէ. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարություններին:  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Նախ՝ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունները ներքին հարցով չեն զբաղվել։ Նկատի ունեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, և այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Երկրորդ՝ Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 70 տարուց ավելի, ներքին խնդիր չեն համարվում, քանի որ միջազգային հանրությունը դասեր քաղեց ավերիչ համաշխարհային պատերազմից, և որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ։ Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
18:34 - 19 ապրիլի, 2023
Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։ Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է արել՝ Հայաստանից պահանջելով հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», ինչպես նաև նշել, թե «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»։ Նա նաև խոսել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի մասին՝ ասելով, թե «անջատողականների գլխավոր դեմքերին շների պես դուրս են մղել Ղարաբաղից և ծնկի են բերել»։ Այս հայտարարությանը պատասխանել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից․ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:
15:24 - 19 ապրիլի, 2023
Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արված հայտարարություններին, որտեղ նա հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, ուր նաև Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մասնավորապես, նշել է. «Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»: Երեկ Իլհամ Ալիևը հանդես էր եկել նման հայտարարությամբ․ «Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին՝ անջատողականների գլխավոր դեմքերին, շների պես դուրս ենք մղել Ղարաբաղից և ծնկի ենք բերել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր հողերից։ Նրանցից ոչ մեկն այժմ չի կարող քիթը խոթել Խանքենդի (Սեփանակերտ՝ խմբ․) կամ որևէ այլ տեղ»։
13:17 - 19 ապրիլի, 2023
Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև
 |tert.am|

Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասելով «Ա»-ն, պետք է ասել նաև «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը հարցազրույցում։ Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։ «Որովհետև այլ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։
18:44 - 18 ապրիլի, 2023
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում
 |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում |factor.am|

factor.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում ճեպազրույցի ժամանակ։ «Ես տեղեկացրել եմ իմ ղազախստանցի գործընկերոջը բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին։ Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնականում սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «դրան,սակայն, այլընտրանք չկա»։ «Մենք նայում ենք ապագային և հավատում ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի`շրջելով բազմամյա թշնամության էջը»,-ասել է Ալիևը։
17:56 - 10 ապրիլի, 2023
Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը
 |armenpress.am|

Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Այսօր մեր առաջնահերթ խնդիրն է համաշխարհային շուկաներ էներգառեսուրսների մատակարարման հետագա դիվերսիֆիկացումը: Ինչպես գիտեք, մեր պայմանավորվածությունների շնորհիվ այս տարի Ադրբեջանի տարածքով առաքվել է ղազախական նավթի առաջին խմբաքանակը: Հաջորդ քայլը մատակարարումների ծավալների ավելացումն է և դրանց երկարաժամկետ, կայուն բնույթ տալը», - ասել է Տոկաևը լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նաև նշել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը: «Խոսքը լոգիստիկ ծառայությունների բարելավման, միասնական տրանսպորտային օպերատորների ստեղծման, տեխնիկական և սակագնային պայմանների արդիականացման, վարչական խոչընդոտների վերացման և փակ լոգիստիկ ցիկլ ստեղծելու մասին է», - կարծում է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հիշեցրել է, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև Կասպից ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային կապի գծի անցկացման ուղղությամբ։ «Հաշվի առնելով այս նախագծի ռազմավարական նշանակությունը՝ մենք հանձնարարել ենք ապահովել դրա ժամանակին մեկնարկը: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանցի գործընկերներին հրավիրվում են համատեղ նախագծեր իրականացնել հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում, ինչպես նաև օգտագործել ՏՏ ստարտափների ղազախական հարթակները», - ասել է Ղազախստանի ղեկավարը՝ շեշտելով նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում։
17:53 - 10 ապրիլի, 2023