Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում
 |factor.am|
17:56 - 10 ապրիլի, 2023

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում |factor.am|

factor.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում ճեպազրույցի ժամանակ։

«Ես տեղեկացրել եմ իմ ղազախստանցի գործընկերոջը բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին։ Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնականում սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «դրան,սակայն, այլընտրանք չկա»։

«Մենք նայում ենք ապագային և հավատում ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի`շրջելով բազմամյա թշնամության էջը»,-ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել