Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|

Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2022 թվականի պետական քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանց թվում նա նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, օլիգարխների և կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումների շարունակությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ աս մասին Ուկրաինայի նախագահը գրել է «Новое время» ամսագրի համար հրապարակված հոդվածում։ Պատվաստումը Զելենսկին թվարկել է մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա պետությունը կկենտրոնանա գալիք տարում։ Դրանցից առաջինը պատվաստումն է։ Զելենսկին հիշեցրել է, որ «մարդկանց բացարձակ մեծամասնության համար պատվաստման միայն ամբողջական կուրսը նախապայման կդառնա կարանտինի մասին մոռանալու համար», և հավաստիացրել է, որ երկիրը կապահովվի պատվաստանյութերով, այդ թվում՝ վերապատվաստվելու համար: Դատական բարեփոխումները Ըստ Զելենսկու՝ հաջորդ տարի կպահանջի ևս մեկ ուղղություն ՝ երկրում ընթացող դատական բարեփոխումը: Ընդ որում, նա չի բացառել, որ դատական բարեփոխումների հարցով իշխանությունը կարող է հարցնել երկրի բնակիչների կարծիքը։ «Շատ կարեւոր է, որ հասարակությունն ասի իր խոսքը, եթե դրա համար էլ գա ժամանակը», – ասել է Զելենսկին: Պայքար օլիգարխների դեմ Օլիգարխների դեմ պայքարը շարունակելու խոստումը Զելենսկին նույնպես դասել է այս տարվա աշխատանքի առանցքային առաջնահերթություններին։ «2022 թվականի մայիսին կհայտնվի առավելագույնս հստակ կարմիր գիծ նրանց համար, ովքեր դեռ 90-ական թվականներից համարում են, որ պետությունը նրանց անձնական սեփականությունն է»,- խոստացել է նա:  
20:32 - 02 հունվարի, 2022
Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար |news.am|

Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար |news.am|

news.am: Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար: Օրենքը, որն արգելում է ռուսական նավերի մուտքն ուկրաինական ներքին ջրեր, ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 1-ին։ 2020թ. դեկտեմբերի 3-ին Գերագույն ռադայի ընդունած համապատասխան փաստաթուղթը տեղակայվել է խորհրդարանի կայքում։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ «ագրեսոր պետության» դրոշի ներքո նավարկող նավերն այսուհետ չեն կարող գետերի նավահանգիստների միջեւ ուղեւորներ եւ բեռներ տեղափոխել միջազգային նավարկություններով։ Նման միջոց է մտցվել երկրի ներքին ջրերում մերձափնյա բեռնափոխադրումների դեմ։ Բացի այդ`  փաստաթուղթն արգելում է Ուկրաինայի Պետական նավային ռեեստրում գրանցել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող նավերը։ Ուկրաինայում նեքրին նավարկելի ջրեր են համարվում Դնեստր, Դունայ, Դնեպր եւ այլ գետեր։
17:05 - 01 հունվարի, 2022
Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից․ Սերգեյ Լավրով |tert.am|

Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից․ Սերգեյ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Ուկրաինայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտվելուց։ Երկրի իշխանությունները չեն պատրաստվում քայլեր ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը լուծելու համար՝ Մինսկի անվիճելի միջոցառումների փաթեթի հիման վրա»,-ասել է Լավրովը: Նա նշել է, որ Կիևի ռազմատենչ նկրտումներին աջակցում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ՝ զենք մատակարարելով Ուկրաինային և այնտեղ ուղարկելով իրենց ռազմական մասնագետներին։ Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համակարգված կերպով Ուկրաինան վերածում են Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի, որտեղ կառուցում են իրենց բազաները և օգտագործում են նրա տարածքը զորավարժություններ անցկացնելու համար։
17:45 - 31 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի առանցքային հարցերը եղել են «Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավական երաշխիքների տրամադրման վերաբերյալ սպասվող բանակցությունները»: «ՌԴ նախագահն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է դառնան ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և սպառնալիք ներկայացնող սպառազինության տեղակայումը ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախագահները պատրաստակամություն են հայտնել «նշված հարցերի ուղղությամբ լուրջ և բովանդակալից երկխոսություն ծավալել», շուտափույթ հասնել հստակ արդյունքների: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զինատեսակներ տեղակայելու մտադրություն չունի: Հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Պուտինը նշել է, որ դա «լրջագույն սխալ կլինի, որը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզմանը»։ Վերահաստատվել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին (Վիեննայում): Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին նույնպես հանդես է եկել հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարությամբ: «Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է Սակին։ Նրա խոսքով՝ Բայդենն աջակցություն է հայտնել հունվարին Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին: ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «սպասվող երկխոսություններում էական առաջընթաց կարող է լինել միայն ապաէսկալացման, այլ ոչ թե էսկալացիայի պայմաններում»:
11:43 - 31 դեկտեմբերի, 2021
Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|

Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը Թբիլիսիին կոչ է արել բանտ չվերադարձնել Վրաստանի նախկին նախագահ, նաև Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից, որտեղ նա վերականգնվում է հացադուլից հետո։ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից ազատազրկման վայր տեղափոխելու երեկվա փորձերը, Ուկրաինայի արտգործնախարարության պնդմամբ, «սխալ են արվել»։ «Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին փաստաբանները տեղեկացված չեն եղել։ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել։ Նա հետագա վերականգնման կարիք ունի»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում։ Գերատեսչությունը Վրաստանի իշխանություններին հորդորում է «հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացուն և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են նրա կյանքին ու առողջությանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Վրաստանում ուկրաինացի դիվանագետները շարունակում են իրավիճակը հատուկ հսկողության տակ պահել, մշտական երկխոսություն են վարում վրացական իշխանությունների և Սաակաշվիլիի փաստաբանների հետ: Չորեքշաբթի օրը Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը կայցելի Սաակաշվիլիին, ասվում է հայտարարության մեջ։
13:35 - 29 դեկտեմբերի, 2021
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:50 - 26 դեկտեմբերի, 2021
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական գործողությունների Դոնբասում |armenpress.am|

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական գործողությունների Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունների երկրի արևելքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայի կողմից Դոնբասում «ռազմական գործողության» նախապատրաստման մասին, չի համապատասխանում իրականությանը։ «Նորմանդական ձևաչափը» ցույց է տալիս, որ Ուկրաինան կողմ է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով զինված հակամարտությունը լուծելուն»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Նիկալենկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և հարնապետության պատվիրակությունը՝ Դոմբասում կարգավորման կոնտակտային խմբում, կատարել են հսկայական աշխատանք՝ երեկոյան հրադադարի հասնելու համար: ԱԳՆ-ն նաև կոչ է արել Ռուսաստանին կենտրոնանալ հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայի արևելքում միջազգային զինված հակամարտության դադարեցման վրա։ «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանազատման գծի երկու կողմերում գտնվող մարդիկ արժանի են խաղաղության և հանգստության, հատկապես ամանորյա տոների նախաշեմին»,- ասել է Նիկոլենկոն։
20:58 - 23 դեկտեմբերի, 2021
Պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց առջև կանգնած են ռուս բանակցողները անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։«Մենք պետք է վերջ դնենք ՆԱՏՕ-ի, նատօական ենթակառուցվածքների, նատօական կարողությունների առաջխաղացմանն դեպի արևելք: Մենք պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը գոնե այն պարամետրերով և այն սահմաններով, որոնք ունեինք 1997 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի կնքման ժամանակ... Պարզապես ուզում եմ ընդգծել՝ ամերիկյան կողմը տեղյակ է մեր առաջնահերթություններին, մեր նախասիրություններին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը կապի մեջ է Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Ռյաբկովը։Նրա խոսքով, վերջերս մի քանի շատ կարևոր, նշանակալից հեռախոսազրույցներ են եղել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Սալիվանի միջև։
13:58 - 23 դեկտեմբերի, 2021
Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա. ԵՄ-ում Ռուսատանի դեսպան |azatutyun.am|

Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա. ԵՄ-ում Ռուսատանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ռազմական ներխուժում չի նախապատրաստում Ուկրաինա, դեկտեմբերի 23-ին ասել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը: «Ռուսաստանը ոչ մի երկրի դեմ հարձակում չի ծրագրում: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»,- ասել է Չիժովը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում: Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100 հազարանոց զորք է կուտակել Արևելյան Ուկրաինայի սահմանի մոտ՝ անհանգստություն առաջացնելով Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների մոտ: Մոսկվան նախկինում հերքել էր զորքերի կուտակման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները՝ ասելով, որ ազատ է ուժեր տեղակայելու ցանկացած վայրում, որտեղ անհրաժեշտ է իր տարածքում: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 22-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին ռուս և ամերիկացի բանակցողները կքննարկեն Մոսկվայի անվտանգության առաջարկները, որոնք ներառում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական գործունեության սահմանափակումների պահանջը։ Ռուսաստանը հունվարին նաև առանձին բանակցություններ կսկսի ՆԱՏՕ-ի հետ, ասել է Լավրովը՝ հավելելով, որ առանձին բանակցություններ կանցկացվեն նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավորությամբ։
11:34 - 23 դեկտեմբերի, 2021
Վաշինգտոնը «կեղծ և սադրիչ հռետորաբանություն» է որակում Շոյգուի հայտարարությունները |azatutyun.am|

Վաշինգտոնը «կեղծ և սադրիչ հռետորաբանություն» է որակում Շոյգուի հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել «կեղծ և սադրիչ հռետորաբանությունը»՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Սերգեյ Շոյգուի հայտարարություններից հետո։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարն իր գլխավորած գերատեսչության կոլեգիայի նիստում պնդել է, որ Դոնեցկի մարզում ամերիկացիները կրակային դիրքեր են տեղակայում բնակելի շենքերում և սոցիալական նշանակության օբյեկտներում ու նախապատրաստում են արմատական զինված խմբավորումներին ակտիվ ռազմական գործողությունների համար: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կեղծ, սադրիչ հռետորաբանությունը և արդյունավետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար՝ քննարկումների դրական մթնոլորտ ստեղծելով», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում ասվել է նաև, թե Ռուսաստանը պետք է շարունակի կատարելագործել և ուժեղացնել իր զինված ուժերը, քանի որ չի կարելի վստահել նույնիսկ Արևմուտքի օրինականորեն ձևակերպված անվտանգության երաշխիքներին։ Սերգեյ Շոյգուն իր զեկույցում նշել է երկրի արևմտյան սահմանների մոտ իրավիճակի սրման մի քանի օրինակ, այդ թվում հայտարարել է, որ Դոնեցկի մարզում մասնավոր ռազմական ընկերություններ են հայտնաբերվել:
11:57 - 22 դեկտեմբերի, 2021
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

 |armenpress.am|

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին: «Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դրանից չենք վախենում, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով՝ ինչպես ցանկացած գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության», - ասել է Զելենսկին՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։  «Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձևաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռևս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձևերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։
22:12 - 21 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ «Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։ «Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։ Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
09:39 - 21 դեկտեմբերի, 2021