Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|
13:35 - 29 դեկտեմբերի, 2021

Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը Թբիլիսիին կոչ է արել բանտ չվերադարձնել Վրաստանի նախկին նախագահ, նաև Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից, որտեղ նա վերականգնվում է հացադուլից հետո։

Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից ազատազրկման վայր տեղափոխելու երեկվա փորձերը, Ուկրաինայի արտգործնախարարության պնդմամբ, «սխալ են արվել»։ «Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին փաստաբանները տեղեկացված չեն եղել։ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել։ Նա հետագա վերականգնման կարիք ունի»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում։

Գերատեսչությունը Վրաստանի իշխանություններին հորդորում է «հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացուն և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են նրա կյանքին ու առողջությանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Վրաստանում ուկրաինացի դիվանագետները շարունակում են իրավիճակը հատուկ հսկողության տակ պահել, մշտական երկխոսություն են վարում վրացական իշխանությունների և Սաակաշվիլիի փաստաբանների հետ: Չորեքշաբթի օրը Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը կայցելի Սաակաշվիլիին, ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել