ԱՄՆ-ը Ուկրաինայի պատճառով որոշել է միջուկային ավիակիրը թողնել Միջերկրական ծովում
 |1lurer.am|
21:06 - 29 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ը Ուկրաինայի պատճառով որոշել է միջուկային ավիակիրը թողնել Միջերկրական ծովում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ զինվորականները որոշել են Հարրի Թրուման ատոմային ավիակիրը թողնել Միջերկրական ծովում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ ավիակիրը պետք է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգ նավերից բաղկացած խմբի հետ մեկներ Մերձավոր Արևելք, սակայն երթուղին փոխվել է՝ Եվրոպայում «մշտական ​​ներկայություն» ապահովելու համար:

Միջուկային ավիակրի տեղաշարժը դադարեցնելու հրամանը տվել է անձամբ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա նշել է, որ այդ քայլի նպատակը տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին ու գործընկերներին աջակցություն ցուցաբերելն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել