ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ

 |factor.am|

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման արտակարգ ծրագրի շուրջ, որը պետք է հաստատվի երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նոր պլանի նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումից հետո։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագիրը նախատեսում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Բացի այդ, քննարկվում է գազի մատակարարումների կտրուկ նվազման դեպքում ԵՄ-ում արտակարգ միջոցառումների հնարավորությունը։ Պետք է սահմանվեն գազի սպառման խնայողության պարտադիր թիրախներ։ Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, «Գազպրոմը» հայտարարեց «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում Siemens-ի մեկ այլ տուրբինի անջատման մասին, որը պատասխանատու է «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մղելու համար՝ դա բացատրելով վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։
13:11 - 26 հուլիսի, 2022
Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|

Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ փաստաթղթերում չկա որևէ բան, որը Մոսկվային կարգելի շարունակել հատուկ գործողությունը, հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարն ընդգծել է, որ հացահատիկի արտահանման համար խոչընդոտներ չկան, հայտնում է РИА Новости-ն։ «Ինչ վերաբերում է ճշգրիտ հարվածներով խոցված թիրախներին, ապա դրանք գտնվում են Օդեսայի նավահանգստի առանձին, այսպես կոչված՝ ռազմական հատվածում: Ռուսական զինուժի թիրախում են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմա​​նավը և զինամթերքի պահեստը, որտեղ վերջերս տեղակայել են «Հարփուն» հականավային հրթիռներ»,- պարզաբանել է Լավրովը։ «Այս հրթիռները վտանգ էին ներկայացնում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար, այժմ դրանք մեզ համար վտանգավոր չեն»,- նշել է արտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ հացահատիկի տերմինալը գտնվում է Օդեսայի նավահանգստի ռազմական մասից հեռու, ուստի Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հաճախորդներին հացահատիկի առաքման համար խոչընդոտներ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ ՌԴ ռազմածովային ուժերը գերճշգրիտ հեռահար հրթիռներով Օդեսայի նավահանգստում ոչնչացրել են ուկրաինական ռազմանավ և ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ։
18:56 - 25 հուլիսի, 2022
Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունում Հունգարիայի համար ամենակարևորն էներգետիկ անվտանգության ապահովման հարցն է, ինչն, ըստ Սիյարտոյի, Բուդապեշտի և Մոսկվայի համագործակցության առանցքային թեմաներից է: Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել: Սերգեյ Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը:
22:03 - 21 հուլիսի, 2022
Կիևը Թեհրանին կոչ է արել «չնպաստել Ռուսաստանի Դաշնության ագրեսիային» |factor.am|

Կիևը Թեհրանին կոչ է արել «չնպաստել Ռուսաստանի Դաշնության ագրեսիային» |factor.am|

factor.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք «կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»։ Այս մասին հուլիսի 21-ին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է գերատեսչության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ «Ռուսաստանի Դաշնության դեմ իբր հարձակում նախապատրաստելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք անհիմն է և մանիպուլյատիվ։ Մենք կոչ ենք անում իրանական կողմին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»,- ասել է խոսնակը։ Նրա խոսքով, Կիևը մտահոգված է Թեհրանի կողմից հռետորաբանության փոփոխությամբ։ «Մենք ուշադրություն ենք դարձրել Իրանի ղեկավարության հայտարարություններին, որոնք անուղղակիորեն արդարացնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան։ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Իրանը հրապարակայնորեն հայտարարել է չեզոքության դիրքորոշում և հանդես է եկել հրադադարի և քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման օգտին: Այս համատեքստում ուկրաինական կողմը մտահոգված է հռետորաբանության փոփոխությամբ»,- ասել է Նիկոլենկոն։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
16:05 - 21 հուլիսի, 2022
Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Երբ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց այսպես կոչված «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, կարծիք կար, որ այն կարող է ավարտվել շատ արագ։ Դրա մասին էին վկայում օդանավակայաններին, ռազմամթերքի բազաններին գերճշգրիտ հարվածներն ու արագ դեսանտավորումը Կիևի շրջանում։ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում էր ձեռքի տակ ունեցած գրեթե ողջ սպառազինությունը, հարվածները անընդնմեջ էին և ճշգրիտ, դեսանտային գործողությունները՝ բավականին ինտենսիվ։ Կրկնվում էր ԱՄՆ կողմից Իրաքի գրավման սցենարը։ Անգամ Կիևի մատույցներում գրեթե ամեն ինչ նույնն էր։ Գոստոմելի օդանավակայանը հսկողության տակ վերցնելուց հետո տպավորություն էր, թե Կիևի համար մարտերը ուր որ է կսկսվեն, ինչպես սկսվեցին մարտերը Բաղդադի օդանավակայանը վերցնելուց հետո։ Բաղդադի օպերացիան շատ պարզ էր․ այնտեղ ամրապնդվելուց և դեսանտային հենակետ ստեղծելուց հետո ամերիկյան զինված ուժերը մի քանի անգամ ցուցադրական Բաղդադ մտնել-դուրս գալուց հետո սկսեցին մայրաքաղաքը վերահսկողության տակ վերցնելու հիմնական փուլը։ Սակայն մի քանի անգամ Կիևում ցուցադրաբար երևալուց հետո ռուսական կողմը հիմնական օպերացիա չսկսեց։ Պարզվեց, որ ՌԴ զինված ուժերին այդպես էլ չի հաջողվել ամրանալ մերձկիեւյան որևէ օդանավակայանում։ Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ ուկրաինացիները պատրատ են երկարատև դիմակայման։ Ինչ պատահեց հետո՝ բոլորս գիտենք։ ՌԴ զինված ուժերը հետ քաշվեցին Ուկրաինայի հյուսիս-արևմտյան մասից և հայտարարեցին մարտական գործողությունների երկրորդ փուլի մասին, որը մասնակի հաջողությամբ ընթանում է մինչ օրս։ Հետաքրքիրն այն է, որ այս «հատուկ գործողությունը» յուրահատուկ է և առանձնանում է իր վերջնական նպատակի բացակայությամբ։ Ճիշտ է՝ ռուսական կողմը հնչեցրել է տարբեր փոքր նպատակներ, իսկ որպես հիմնական նպատակ՝ ֆաշիզմի տարաքանդումը, բայց դրանցից ոչ մեկը չեն տեղավորվում ռազմական պլանավորման ամբողջական փուլի մեջ։ Այսպես, եթե ֆաշիզմի դեմ պայքարը քիչ թե շատ նման է համատեսիլքի, ապա բացակայում են օպերացիայի առաքելությունը, նպատակները և խնդիրները։ Տարօրինակ է, ինչ խոսք, բայց դա բոլոր հնարավորությունները ստեղծում է անգամ պարտության դեպքում հայտարարել հաղթանակի մասին։ Ուկրաինական դիմադրությունից «ոգևորված» արևմուտքը տարբեր ռազմականացված ծրագրեր ուղղեց դեպի այդ երկիր, որից ամենամեծը՝ ամերիկյան «լենդ-լիզը», սկսվելու է հոկտեմբերի մեկից՝ ամերիկյան նոր ֆինանսական տարվանից։ Չնայած դրան՝ արևմուտքը լայն ռազմական աջակցություն է ցույց տալիս Ուկրաինային՝ սկսած հետախուզությունից, վերջացրած հրթիռային հեռահար համակարգերով, որոնց մասին շատ են խոսում։ Դրանք M 142 HIMARS կոչվող գերբարձր ճշգրտությամբ հրթիռահրետանային համակարգերն են։ Խոսք կա, որ շուտով կտրամադրվեն մինչև 300 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ, որոնք արդեն կարող են փոխել բալանսը դեպի ուկրանիական կողմ։ Բալանսը փոփոխվում է նաև մարդկային ռեսուրսներում․ եթե խոսվում էր, որ ռուսական կողմը կենտրոնացրել է մինչև 400 հազար մարտիկ, իսկ ուկրանիական կողմը՝ դրա գրեթե կեսի չափ, ապա հիմա արդեն խոսք կա մեկ միլիոնի մասին, ինչը կարող է հնարավորություն տալ ուկրանիական կողմից անցնել անգամ հակահարձակման։ Այս պայմաններում ՌԴ-ն, ունենալով նաև անձնակազմի ռոտացիոն խնդիր, ռազմամթերքի մատակարարման խնդիր, որը ստիպված է տեղափոխել հազար կմ-ից ավելի  ձգվող ռազմաճակատից ավելի խոր թիկունք, այլ ելք չի ունենա քան մասնակի զորահավաքի անցկացումը։ Եվ անձնակազմն անգամ մի քանի հարյուր հազարով համալրելու դեպքում հնարավորություն կունենա անցնել միայն խոր էշելոնացված երկարատև պաշտպանության՝ հայտարարելով հաղթանակի մասին։ Իր հերթին դա Ուկրաինայում չի կարող գնահատվել որպես հաղթանակ և անհրաժեշտություն կունենա անցնել ավելի ակտիվ գործողությունների։ Սակայն անգամ արևմտյան ռազմամթերքի մատակարարման ամենաակտիվ համագործակցությունը, որը  կոչվում է «Ռամշթայնի ձևաչափ», ֆիզիկապես հնարավորություն չունի տրամադրել այնքան օգնություն, որպեսզի ուկրանիական կողմը ամբողջ ճակատով անցնի հակահարձակման, չնայած նրան, որ իրենց հակառակորդը պաշտպանությունը կազմակերպելու է կոնսերվացված և խորրդային հին սպառազինությամբ, որոնց թվաքանակը հասնում է տասնյակ հազարների։ ՆԱՏՕ-ն, անգամ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունից բխող երկարատև ռիսկերը, զորավարժություններից մեկի անունը կոչել էր «Ռամշթայնի ժառանգություն»։ Այսպիսի զորավարժությունը ավելի ցուցադրական բնույթ էր կրում, քանզի ռուսական կողմը չունի օդային գերակայություն ո՛չ Ուկրաինայում, ո՛չ առավել ևս ՆԱՏՕ-ի դեմ և նաև մինչև ուկրանիական գործողությունները սկսելը Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ մտնելուց հետո կրում է ավելի մեծ ռազմաքաղաքական ռիսկեր, ուստի, ըստ իս, այսպիսի զորավարժությունները ուղղված են արդեն այլ ռազմական սցենարների դեմ, որտեղ կողմերից մեկը կարող է ունենալ ռազմաօդային և հետախուզական գերակայություն և ապակայունացնել արևմտյան ամբողջ կիսագունդը։ Դրանցից մեկը Թուրքիան է Սիրիայի հյուսիսում, Չինաստանը՝ Թայվանի կողմ նայելիս, և այս համատեքստում իրականացվում է վերաբալանսավորում՝ Հունական կղզիների ակտիվ ռազմականացման տեսքով, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Իսկ Իսրայելը ավելի ակտիվ է դարձել Իրանի հարցում, ինչը, պարզվում է, հնարավոր չէ դիտարկել ուկրաինական հակամարտության համատեքստից դուրս։ Տարածաշրջանը եռման աստիճանի է հասնում Ուկրաինայում պայթող ռումբերի ջերմաստիճանից, իսկ դրա մասին՝ հաջորդիվ։ Լուսանկարում՝ «Հիմարս» հրթիռահրետանային համակարգը Նարեկ Ներսիսյան
15:46 - 21 հուլիսի, 2022
Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը |azatutyun.am|

Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը |azatutyun.am|

azatutyun.am: Տասնօրյա ընդհատումից հետո Ռուսաստանն այսօր սկսել է Գերմանիայի գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով։ Այդ մասին հայտնել է Nord Stream AG օպերատոր ընկերությունը՝ փարատելով մտահոգությունները, թե ռուսական կողմի տեխնիկական սպասարկման ժամկետները հնարավոր է երկարաձգվեն։ «Գազպրոմ»-ը հուլիսի 11-ից դադարեցել էր գազամատակարարումը՝ որպես պատճառ նշելով տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքները։ «Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Ռուաստանից։ Ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, էներգակիրները որպես զենք օգտագործելու Մոսկվայի քաղաքականության պայմաններում Եվրոպան զգուշություն է ցուցաբերում՝ պատրաստվելով ռուսական գազամատակարարումների հետագա հնարավոր կրճատմանը։
13:04 - 21 հուլիսի, 2022
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից |armenpress.am|

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհամաձայնեցվեն հուլիսի 21-ին, ինչից հետո կհրապարակվեն պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է Չեխիայի պատվիրակությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում: Եվրամիության մշտական ներկայացուցիչները հուլիսի 20-ին կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Յոթերորդ փաթեթում ներառվել է  Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր Ռուսաստանի դեմ նոր միջոցների նախապատրաստման մասին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են նաև ռուսական ոսկու ներկրման արգելքը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ առաջարկել է ընդլայնել այն անձանց և ընկերությունների ցուցակները, որոնք ենթակա են ԵՄ սահմանափակումների:
19:52 - 20 հուլիսի, 2022
Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության համար |hetq.am|

Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության համար |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայություններն այսօր Բաքվում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության միջև ստորագրվել է հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր: Սա հիմնարար փաստաթուղթ է,<...> այն լրացուցիչ ներուժ է հաղորդում մեր հարաբերությունների զարգացման համար, մեր փոխգործակցության»,- ասել է Նարիշկինը։ Նա նշել է, որ արտաքին հետախուզության ծառայությունների պլաններում են «երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցելու, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի արտասահմանյան հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանության» համատեղ գործողությունները: Շարունակությունը՝ hetq.am-ում
19:01 - 20 հուլիսի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարնները տնտեսական հարցեր են քննարկել

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարնները տնտեսական հարցեր են քննարկել

Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։ Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակաթյունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
17:58 - 20 հուլիսի, 2022