Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության համար |hetq.am|
19:01 - 20 հուլիսի, 2022

Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության համար |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայություններն այսօր Բաքվում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության միջև ստորագրվել է հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր: Սա հիմնարար փաստաթուղթ է,<...> այն լրացուցիչ ներուժ է հաղորդում մեր հարաբերությունների զարգացման համար, մեր փոխգործակցության»,- ասել է Նարիշկինը։

Նա նշել է, որ արտաքին հետախուզության ծառայությունների պլաններում են «երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցելու, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի արտասահմանյան հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանության» համատեղ գործողությունները:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել