Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմ |shantnews.am|
22:45 - 21 հուլիսի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմ |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության հիման վրա արգելել է Ավստրալիայի 39 քաղաքացիների մուտքը Ռուսաստան, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Ի պատասխան Մագնիտսկու ակտի ավստրալական անալոգի համաձայն պատժամիջոցներ կիրառելու պաշտոնական Կանբերայի ավելի վաղ որոշման, Ռուսաստանի Դաշնությունը փոխադարձության հիման վրա լրացուցիչ 39 հոգու ավելացնում է ազգային «ստոպ ցուցակում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նախարարությունում նաև նշել են, որ այն պայմաններում, երբ Ավստրալիայի իշխանությունները շարունակում են սրել ռուսատյաց տրամադրությունները և պատժամիջոցների ընդլայնման կուրս անցկացնել, Մոսկվան իրեն վերապահում է «հետագա հակաքայլերի իրավունք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել