Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարնները տնտեսական հարցեր են քննարկել
17:58 - 20 հուլիսի, 2022

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարնները տնտեսական հարցեր են քննարկել

Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակաթյունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել