Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ փաստաթուղթը կստորագրվի վաղը Ստամբուլում |tert.am|
22:39 - 21 հուլիսի, 2022

Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ փաստաթուղթը կստորագրվի վաղը Ստամբուլում |tert.am|

tert.am: Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի ուրբաթ օրը Ստամբուլում, արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Անցյալ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել հացահատիկային հարցի կարգավորման շուրջ: Արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել