Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ «Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։ «Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։ Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
09:39 - 21 դեկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու նպատակով Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքերի տեղակայումը քիչ հավանական է, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Spectator ամսագրի խմբագիր Էնդրյու Նիլին Բեն Ուոլեսի տված հարցազրույցին։ Ուոլեսն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է խաբված մնա և Ուկրաինան տեղյակ է, որ Լոնդոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել։ «Այսինքն, նրանք իրենց հույսի՞ն են»,- հարցրել է լրագրողը։ Ուոլեսը, ի պատասխան, դարձյալ հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և ընդգծել, որ Բրիտանիան ու իր դաշնակիցները ձեռնարկում են դիվանագիտական բոլոր ջանքները, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրում։  Այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ համատեղ հայտարարության մեջ բրիտանացի նախարարն իր աջակցությունն էր հայտնել Կիևին։ «Միացյալ Թագավորությունը մեջք մեջքի կանգնած է Ուկրաինայի ժողովրդի հետ»,- նշվում էր հայտարարության մեջ։ Ավելի վաղ, Ջո Բայդենը հայտարարել էր, որ ներկայումս չի դիտարկվում Ուկրաինա ամերիկյան զորքերի ուղարկումը։ «Այդուհանդերձ, դա կախված կլինի նրանից, թե ինչի են պատրաստ գնալ ՆԱՏՕ-ի մյուս երկրները»,- հավելել էր ամերիկացի նախագահը։   
17:17 - 19 դեկտեմբերի, 2021
Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին
 |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Կիևը սպառազինության մատակարարման հարցում զգում է կառույցի լիակատար աջակցությունը, փոխանցում է Sputnik գործակալությունը: «Զենքի մատակարարման մասին պայմանագրերի հարցում ես զգում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, և մենք այլ ուղիներր ենք փնտրում այդ հարցերի լուծման համար»,- ասել է Զելենսկին: Ավելի վաղ նշվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները: Այդ առթիվ իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցների մատակարարումները: Ավելի ուշ Գերմանիան մեղմացրել էր իր դիրքորոշումը:
19:16 - 16 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանի մոտ |azatutyun.am|

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանի մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինվորականները դեկտեմբերի 14-ին զորավարժություններ են անցկացրել Լուգանսկի շրջանի վարչական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Վարժություններում հիմնականում կատարվել են տանկերի ու ռազմական ծանր տեխնիկայի արագ տեղափոխումը ապահովող գործողություններ։ Բրիգադի գեներալ Միխայիլ Դրապատին ասել է, որ Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի պայմաններում պետք է միշտ պատրաստ լինել մարտական գործողությունների, պատրաստ ցանկացած հնարավոր զարգացման։ «Եթե մենք ուժեղ հակահարված տանք, իսկ մենք դրան պատրաստ ենք, ապա դա կհանգեցնի ռուսական բանակի փլուզմանը և ռուսական քաղաքական վերնախավի ձախողմանը։ Կարևոր չէ, որ հիմա նրանք մկաններ են ցույց տալիս։ Նրանք գիտեն, որ հնարավոր է ահռելի քանակի զոհեր տան ու հաշվի են նստում դրա հետ», - նշել էԴրապատին։ Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի սահմանին զորքեր կուտակելու մեջ, անհանգստանալով, որ նրանք կարող են ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը պնդում է, որ իր տարածքում զինված ուժերը կարող է տեղակայել այնտեղ, որտեղ ինքը հարմար է գտնում։ Ուկրաինայի արևելյան Լուգանսկի ու Դոնեցկի շրջանները գտնվում են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ։
15:47 - 15 դեկտեմբերի, 2021
Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդները այսօր Բրյուսելում կանցկացնեն Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովը։ Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Ուստի գագաթնաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը ներկայացված կլինի «դատարկ աթոռով, առանց դրոշի»։ Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթնաժողովի օրակարգում են, մասնավորապես, համաճարակի, Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների և ծրագրին ԵՄ հավատարմության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
10:39 - 15 դեկտեմբերի, 2021
Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում |azatutyun.am|

Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։ Այսօր դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Պապը շեշտել է, թե «զենքերը չեն այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։ Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է «թանկագին Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների և ամբողջ ժողովրդի համար, որպեսզի առկա լարվածությունները լուծվեն լուրջ միջազգային երկխոսության միջոցով, այլ ոչ թե զենքերով»։ «Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային», - հայտարարել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։ Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։ ՆԱՏՕ-ն, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քանիցս զգուշացրել են նման հարձակման «լուրջ հետևանքների» մասին։
18:35 - 12 դեկտեմբերի, 2021
G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար
 |armtimes.com|

G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար |armtimes.com|

armtimes.com: Մեծ յոթնյակի խումբը (G7) նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա ներխուժումը Ուկրաինա լուրջ հետևանքներ կունենա և ՌԴ-ն թանկ գին կվճարի։ «Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիան կունենա լայնածավալ հետևանքներ և լուրջ ծախսեր»,- ասվում է ոչ պաշտոնական ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների նախագծում, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան: Փաստաթուղթը պետք է ընդունվի Լիվերպուլում երկօրյա հանդիպումից հետո։ Դրանից հատվածներ մեջբերում է Reuters-ը։ Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների թեման կարող է ներառվել G7-ի առանձին հայտարարության մեջ։ G7-ի անդամները նաև կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը Ուկրաինայում, նշում է գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսն իր հերթին, ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած մամուլի ասուլիսում, ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի համար «մեծ հետևանքների» մասին՝ իբր ծրագրված Ուկրաինա ներխուժման դեպքում։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած ներխուժում էական հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակը ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ ագրեսիայից»։ Նա հավելել է, որ G7-ի բոլոր երկրները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։  Պատասխանելով Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին լրագրողների հարցին՝ Տրասը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այն դեպքում, եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակի լարված մնալ։ «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, քննարկում ենք այս դեպքում գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը։
17:35 - 12 դեկտեմբերի, 2021
Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|

Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|

tert.am: Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր «ներխուժման» դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:Երկրի ղեկավարին հարց են ուղղել, թե ինչու է որոշել հրաժարվել Ուկաինայում ամերիկյան զորքերի տեղակայման մտքից ՌԴ-ի կողմից հնարավոր «ներխուժման» դեպքում և արդյոք պատրաստ է ամերիկյան զորքերն ուղարկել Ուկրաինա:«Դրանք երբեք չեն քննարկվել»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտնել է նրան, որ Ուկրաինա «ներխուժման» պարագայում ամերիկյան զորքերը կուղարկվեն «Բուխարեստյան ինյակի» (B9) երկրներ, որոնք գտնվում ն ՆԱՏՕ-ի արևելյան թևում: Այդ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:
12:01 - 12 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար
 |tert.am|

ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունն ուրբաթ ստորագրել են Համատեղ գործողությունների ծրագիր՝ ուղղված ուկրաինական սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների ամրապնդմանը: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս  մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։«Ծրագրի մեկնարկը կտրվի  2022 թվականի հունվարին, աջակցության ընդհանուր գումարը դիտարկվում է 20 միլիոն դոլարի չափով»,- ասել է Սառա Լանգենկոմպը՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան միջազգային կապերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրավապահ մարմինների հարցերով վարչության պետը:Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը անօդաչու սարքերի, հատուկ մեքենաների, տեսադիտարկման սարքավորումների, կապի, սարքավորումների և այլնի տրամադրման հնարավորություն։
20:54 - 10 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը չի դիտարկվում, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն ուժ կկիրառի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու համար, այս պահին չի դիտարկվում: Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հանդեպ՝ համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի, բայց այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Ուկրաինայի պաշտպանունակության ապահովման հարցում։ Անդրադառնալով ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցություններին՝ Ջո Բայդենն ասել է, որ Կրեմլի ղեկավարին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործողություն սկսի, կբախվի աննախադեպ տնտեսական հետևանքների։ Եվ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ինքը վստահ է, որ Պուտինն «ընկալել է այդ ուղերձը» ։
14:07 - 09 դեկտեմբերի, 2021
Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել
 |armenpress.am|

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:
22:46 - 07 դեկտեմբերի, 2021
Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|

Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան ու զորքերը դուրս կբերի սահմանից։ Այդ մասին Էնթոնի Բլինքենը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը երեկ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ «Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանը կգերադասի գնալ դեէսկալացիայի ճանապարհով, դուրս բերել իր զորքերը և օգտագործել դիվանագիտությունը առկա տարաձայնությունները լուծելու համար», - ասել է Բլինքենը։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այս հարցում, մասնավորապես՝ նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչը, ըստ Բլինքենի, «կարող է դառնալ Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի շուրջ հակասությունները լուծելու միջոց»:
11:46 - 06 դեկտեմբերի, 2021