Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|
12:01 - 12 դեկտեմբերի, 2021

Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են |tert.am|

tert.am: Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր «ներխուժման» դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Երկրի ղեկավարին հարց են ուղղել, թե ինչու է որոշել հրաժարվել Ուկաինայում ամերիկյան զորքերի տեղակայման մտքից ՌԴ-ի կողմից հնարավոր «ներխուժման» դեպքում և արդյոք պատրաստ է ամերիկյան զորքերն ուղարկել Ուկրաինա:

«Դրանք երբեք չեն քննարկվել»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտնել է նրան, որ Ուկրաինա «ներխուժման» պարագայում ամերիկյան զորքերը կուղարկվեն «Բուխարեստյան ինյակի» (B9) երկրներ, որոնք գտնվում ն ՆԱՏՕ-ի արևելյան թևում: Այդ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել