Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեքսանդր Լուկաշևն անգամ 106 տարի անց, առաջադեմ մարդկության համար, կարևորագույն նպատակներից է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Լուկաշևը կարևորում է նաև հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման հարցը: «Այս հանցագործությունը մարդկության և քաղաքակրթության դեմ է եղել և կա: Այն ավելի վաղ ճանաչելու դեպքում աշխարհը կարող էր խուսափել Հոլոքոսթից, ապարտեդից և մի շարք այլ սարսափելի, անմարդկային իրադարձություններից»,- նշեց Լուկաշևը: Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունը, պատգամավորն ասաց, որ դա շատ խորը հարց է: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի օր Թուրքիայում իշխանության գա մի մարդ, ով կհասկանա իր հին հարևանների՝ Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը, և կընդունի իրենց մեղքն այդ երկրների առջև, փոխհատուցումներ կվճարի ցեղասպանությունը վերապրածների սերունդներին կամ գոնե ներողություն կխնդրի։ «Առանց դրա Հայաստանն ու Հունաստանը երբեք չեն գնա հաշտեցման, և լարված իրավիճակը տարածաշրջանում կմնա անփոփոխ։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի գերագույն իշխանությունը հասկանում է, որ Ցեղասպանության փաստի ճանաչումից հետո Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել, բայց ես հակված եմ այն մտքին, որ հայերը պարզապես ցանկանում են վերականգնել արդարությունը։ Նրանք ցանկանում են, որ իրենց նախնիները հանգիստ հանգչեն հողում։ Այդ ժողովուրդը հոգնել է արյունից: Ցավոք, Թուրքիայի ներկայիս իշխանության օրոք՝ Էրդողանի գլխավորությամբ, և հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպիսի թիկունք է այդ երկիրն այժմ Ադրբեջանի համար, ճանաչումը շատ քիչ հավանական է»,- նշեց Օլեքսանդր Լուկաշևը։ Հարցին, թե ինչ կարծիք ունի ապրիլի 22-ին ԶԼՄ-ներում տարածված այն լուրի վերաբերյալ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատգամավորն ասաց, որ ինքը շատ է հավատում, և դա բավականին իրատեսական է: «1915-1923 թթ. տեղի ունեցած ցեղասպանությունն ԱՄՆ 50 նահանգից 49-ն արդեն ճանաչել և դատապարտել է։ Բացի այդ, ապրիլի 24-ը ԱՄՆ-ում համարվում է հայ ժողովրդի զոհերի հիշատակի օր։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսում ապրիլ ամսվա ընթացքում հայտարարվել է Հայաստանի պատմության ամիս։ Եվրոպական որոշ երկրներ արդեն իսկ կանգնած են ճանաչման շեմին։ Ես հույս ունեմ, որ աշխարհը հենց հիմա մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա և ճանաչի սեփական հանցագործությունները: Ճշմարտությունն ու արդարությունը միշտ հաղթում են»,- եզրափակեց Լուկաշևը:
14:43 - 24 ապրիլի, 2021
Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|

Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ ստացել են մշտական տեղակայման հենակետներ վերադառնալու հրաման: Ռւսաստանի զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններ մոտ և ստորաբաժանումների ավելացումը բռնազավթած Ղրիմում խստորեն մտահոգել է Կիևին և արեմուտքի երկրներին: Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ստրաբաժանումները մինչև մայիսի 1-ը կվերադառնան զորամասեր: Ըստ արևմտյան փորձագետների, Ուկրաինայի սահմանների մոտ վերջին շաբաթների ընթացում գրանցվել է ռուսական զինուժի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը» և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար»:
14:01 - 23 ապրիլի, 2021
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը տևական ընդմիջումից հետո վերադարձել է Կիև |tert.am|

Ուկրաինայում Վրաստանի դեսպանը տևական ընդմիջումից հետո վերադարձել է Կիև |tert.am|

tert.am: Տևական ընդմիջումից հետո Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վերադարձել է Կիև: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:Նշվում է, որ սա ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:Նախօրեին Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են վրաց-ուկրաինական հարաբերությունների զարգացման ակտիվացման, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթություններում փոխգործակցության ակտիվացման ձգտումը` տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով:Կողմերը քննարկել են տարվա ընթացքում բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ժամանակացույցը:
17:06 - 22 ապրիլի, 2021
Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել |tert.am|

Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտական պատրաստվածության անակնկալ ստուգման շրջանակում ժամանել է Ղրիմ՝ ստուգելու ռազմածովային և ցամաքային զորքերի պատրաստությունը զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը:Գերատեսչության ղեկավարՆ ուղղաթիռով թռչել է այն շրջանների վրայով, որտեղ տեղակայված են զորքերն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև լսել է զորավարժությունների ընթացքում զորքերի առաջիկա գործողությունների մասին զեկույցը:«Օպուկ» զորավարժարանը, որտեղ այսօր վարժանքներ են ընթանում, գտնվում է Թեոդոսիայից 60, իսկ Կերչից 40 կմ հեռավորության վրա: Զորավարժությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 12:05-ին (Երևանի ժամանակով 13:05):
14:36 - 22 ապրիլի, 2021
Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի եւս մեկ համաձայնագրից դուրս գալ |armenpress.am|

Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի եւս մեկ համաձայնագրից դուրս գալ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն Է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել Է YouTube-ում կառավարության ալիքով: Ըստ համաձայնագրի, 1996 թվականին կողմերը պարտավորվել Էին ԱՊՀ-ում Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծել՝ փայատիրական մասնակցության միջոցով: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այդ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը: Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում Է, որ այդ միջպետական պահուստը գտնվում Է ՌԴ-ում, իսկ գրանցամատյանում ընդգրկված պատրաստուկների անվանացուցակը հիմնականում կողմնորոշված Է այն հիվանդությունների համար, որոնք պատահում են Ռուսաստանի տարածքում: Նաեւ հաղորդվում Է, որ պահուստի պատրաստուկները չեն բավարարում արդի պահանջներին: Դրա հետ մեկտեղ Ուկրաինան վերջին 10 տարում չի օգտագործել այդ պահուստից կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկները եւ մյուս միջոցները: Ուստի Ուկրաինայի հետագա մասնակցությունը համաձայնագրին նպատակահարմար չԷ: Ավելի վաղ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցրել Էր իր գործողությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի ու պայմանագրերի: 2019 թվականի ապրիլի 1-ից իր գործողությունը դադարեցրել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության շուրջ պայմանագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:13 - 21 ապրիլի, 2021
Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը փիար հնարք է և խորամանկություն, ինչը նշանակում է, որ Զելենսկին ցանկանում է իրեն և Ռուսաստանի ղեկավարին դնել նույն մակարդակի վրա: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի ԱՊՀ-ի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Զատուլինը Ուկրաինայի նախագահին առաջարկել է առաջին հերթին հանդիպել հակամարտության մյուս կողմի՝ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ՝ չբացառելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, քանի որ այն ոչ մեկին չի սպառնում:
15:35 - 21 ապրիլի, 2021
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում։ Երկրի արևելքում իրավիճակի սրման ֆոնին, երեկ նա հանդես է եկել տեսաուղերձով, ասելով, թե Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է պատերազմի։ «Մի անգամ Ռուսաստանի նախագահն ասել է՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է խփել առաջինը։ Բայց իմ կարծիքով, այսօր յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր է հասկանալ, որ կռիվը չի կարող անխուսափելի լինել, եթե խոսքը խուլիգանների մասին չէ, այլ իրական պատերազմի ու միլիոնավոր մարդկային կյանքերի մասին է։ Ի տարբերություն կռվի՝ պատերազմում պարտվում են բոլոր կողմերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հայտնել է, որ Նորմանդական քառյակի խորհրդականների ու եռակողմ շփման խմբի հանձնախմբի երկօրյա նիստերում քննարկվել է կրակն ամբողջությամբ դադարեցնելու ռեժիմը վերականգնելու հարցը և չնայած բոլոր կողմերի աջակցությանը՝ Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանել ընդհանուր հայտարարությունը։
15:04 - 21 ապրիլի, 2021
Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

0.1.251.109: Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Ռուսական զորքի թվաքանակի վերաբերյալ Բորելի տվյալներն ավելի ուշ փոփոխվել են։ Այսպես, ճեպազրույցի ժամանակ Բորելը հայտարարել է 150 000 զինծառայողների մասին, սակայն նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գլխավոր հանձնակատարը շփոթվել է և հավելել, որ խոսքը 100 000 զինծառայողի մասին է։ «Մենք խիստ մտահոգված ենք ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվաքանակի աճի կապակցությամբ։ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայված են ավելի քան 150 000 ռուս զինծառայողներ։ Հետագա սրման ռիսկը ակնհայտ է»,- հայտարարել է Բորելը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այդ տվյալների աղբյուրներն անվանելու լրագրողների խնդրանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարը մերժել է, սակայն նշել, որ հենց նրանց է հղում անում։ Բորելը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են և հասել են վերջին տարիների մաքսիմումին։
23:15 - 20 ապրիլի, 2021
ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021
Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում: Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել: Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում: Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:
11:58 - 19 ապրիլի, 2021