Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը
 |1lurer.am|

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ելիսեյան պալատում կայացել է  Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը: France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը: Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը:
18:40 - 16 ապրիլի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում: «Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցվել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ: Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:
12:23 - 15 ապրիլի, 2021
«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ
 |tert.am|

«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ |tert.am|

tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Բիդյովկան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ 2014 թվականին Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարելով` Կիևն օրինականացրել է տարածաշրջանում իր հանցագործությունները և հավելել, որ ուկրաինական անվտանգության ուժերի գործողությունները ցեղասպանություն են։2014 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ զինված ուժերի ներգրավմամբ «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին որոշում են ընդունել։ Չորս տարի անց Կիևը փոխել է ռազմական գործողության ձևաչափը՝ այն անվանելով «համատեղ ուժերի գործողություն»։«Իրականում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարությունը դարձել է Դոնբասի նկատմամբ Կիևի մայդանյան իշխանությունների հանցագործությունների օրինականացումը», - նշել է Բիդյովկան՝ հավելելով, որ Կիևը հանցագործություն է իրականացրել ոչ միայն իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակչության, այլ նաև բոլոր ուկրաինացիների նկատմամբ։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:48 - 13 ապրիլի, 2021
Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը
 |1lurer.am|

Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու են ռուսական զորքերը կենտրոնացած Ուկրաինայի սահմանի մոտ՝ Դոնբասի մոտակայքում: Նրա խոսքը մեջբերում է Интерфакс-ը:   «Հարց են տալիս, թե ի՛նչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին: Պատասխանը շատ պարզ է. մենք այնտեղ ենք ապրում, սա մեր երկիրն է»,- ասել է Լավրովը:     Միևնույն ժամանակ, Լավրովը հետաքրքրվել է, թե ինչ են անում Սև ծովում ամերիկյան նավերը: Նրա խոսքով՝ պարբերաբար արձանագրվում է նրանց ներկայությունն այդ շրջանում: «Հիմա նրանք ավելի ակտիվ են՝ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,- ավելացրել է նա: Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ կազմակերպում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գործողություններ Ուկրաինայում` իր իսկ տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: «Ինչու» հարցն այժմ անպատասխան է՝ հավելել է դիվանագետը: Դոնբասում մարտի վերջին սկսվեց իրավիճակի հերթական սրումը: Ուկրաինան և Դոնեցկն ու Լուգանսկը միմյանց մեղադրում են հրետակոծությունն ուժեղացնելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկա տեղակայելու համար: Այս ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է պետության սահմանների մոտ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական զորքերը տեղակայվել են երկրի այն շրջաններում, որտեղ նպատակահարմար են համարել: 
18:57 - 12 ապրիլի, 2021
Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան խորհուրդ է տալիս բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային, չխրախուսել Կիևի ռազմատենչությունը և լավ վերլուծել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС-ը: Լավրովը նաև շեշտել է, որ հեղինակության համար պայքարում Ուկրաինան ​​կարող է ընկնել անխոհեմ գործողությունների մեջ, որն իր հերթին վատ ավարտ կունենա: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ: Շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Ստամբուլում մեկնարկել էին Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել էր համագործակցության կարևորությունը և վերահաստատել երկրների ռազմավարական գործընկերությունը: Երկու նախագահների միջև կնքված փաստաթղթում նշված է հետևյալը. «Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Զելենսկու Ստամբուլ այցից առաջ Ուկրաինան պայմանավորվել էր Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ գնելու հարցում:
17:34 - 12 ապրիլի, 2021
Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազարը՝ Ղրիմում

Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազարը՝ Ղրիմում

Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազար՝ Ղրիմում։ Այս մասին այսօր, Reuters լրատվականին տված հարցազրույցում, հաղորդել է Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Յուլիա Մենդելը։։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցում է ուղարկել Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարելու համար, սակայն որևէ պատասխան դեռ չի ստացել։  Интерфакс-Украина-ին տրված հացազրույցում Յուլիա Մենդելը նշել է, որ հարցումն ուղարկվել է դեռևս մարտի 26-ին անմիջապես նրանից հետո, երբ ռուսական ուժերի գնդակոծոթյունի հետևանքով ուրկաինացի 4 զինծառայող է զոհվել Դոնեցկի շրջանում։ Մինչևդեռ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «վերջին օրերին» Զելենսկու կողմից Պուտինի հետ բանակցություններ վարելու համար «որևէ հարցում» չի ստացվել։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
17:15 - 12 ապրիլի, 2021
Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները. Զելենսկիի խոսնակ |tert.am|

Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները. Զելենսկիի խոսնակ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից մեկնաբանել են Դոնբասում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է Военное обозрение պարբերականը, Զելենսկիի խոսնակ Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները:Զելենսկիի թիմը համոզված է, որ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային եղանակով: Միևնույն ժամանակ Մենդելը նշել է, որ Կիևն «արձագանքում է ռուսական զորքերի կուտակումներին Ուկրաինայի հետ սահմանին»: Նրա խոսքով` «նախագահի վարչակազմում տեսնում են, որ արևելյան սահմանների երկայնքով մոտ 40 000 ռուս զինծառայող է կուտակվել»:Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Կիևից հայտնում էին Դոնբասում 1000 ռուս զինվորի գտնվելու մասին: Այժմ նման հայտարարություններ չեն արվում:  
13:20 - 12 ապրիլի, 2021