ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|

Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում, դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Tehran Times–ը։«Ինչ վերաբերում է Իրանի իմաստությանն ու խորաթափանցությանը, միջուկային համաձայնագիրը մինչ այժմ գոյատևել է, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգներն ընտրել է դրա ոչնչացումը: ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է,  եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», – ասել է Ռոհանին:Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը՝ Ռոհանին կարևորել է կազմակերպությանը դերը տարածաշրջանում և նշել, որ կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ մեծ քայլեր են արվել և արձանագրվել են նշանակալի նվաճումներ։ Այնուամենայնիվ, ըստ Ռոհանիի, այդ նվաճումները չեն արդարացրել սպասելիքները։
12:08 - 06 մարտի, 2021
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

 |armenpress.am|

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է այն և ես հպարտ եմ, որ նախորդ տարի հովանավորել եմ այն: Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է: Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն անի այն, ինչ Կոնգրեսի մնացած հատվածը, որպես Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-ասել է սենատորը: Նշվում է, որ Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: «Լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե հայ ռազմագերիների ազատ արձակումը, սենատոր Մենենդեսը սկզբունքային, ուժեղ, համառ պաշտպան է՝ արդյունավետ առաջ տանելով ինչպես ԱՄՆ-ի շահերը, այնպես էլ Ամերիկայի արժեքները»,-ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը:
12:06 - 06 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Բլինքենին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ հաղորդագրության` պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ «Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում», - ասված է հաղորդագրությունում: «Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար», - հաղորդում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակը:
10:29 - 06 մարտի, 2021
Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|

Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|

azatutyun.am: Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթների մասին: Մասնավորապես, Ջո Բայդենի վարչակազմը խոստանում է շեշտը դնել դիվանագիտության վրա և կարծում է, որ Ռուսաստանը ապակառուցողական դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգների միակ իրական մրցակիցն է: 24-էջանոց փաստաթղթում նոր վարչակազմը խոստացել է երկրից դուրս ռազմական ուժ կիրառել միայն այն ժամանակ, երբ սպառված կլինեն հակամարտությունների լուծման այլ միջոցները: ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմները», ինչպիսին է Աֆղանստանի պատերազմը: Պենտագոնին առաջարկվել է հրաժարվել հնացած ռազմական համակարգերից և միջոցներ ներդնել նորագույն զենքի ստեղծման մեջ: Առաջնահերթություն է տրվել նաև կիբերհարձակումներից պաշտպանության արդյունավետ միջոցների ստեղծմանը:
12:21 - 04 մարտի, 2021
Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անհեթեթ են և որևէ իմաստ չունեն։Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Սվոբոդնայա պրեսա»-ն։Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցները միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին:«Նման որոշումները մենք համարում ենք անհեթեթ, առանց որևէ հիմնավորման: Եվ ամենակարևորը, դրանք ոչ ազդեցություն ունեն, ոչ էլ իմաստ: Եվ այս առումով մենք կարող ենք միայն տարակուսանք հայտնել», - ասել է Պեսկովը:Նա հավելել է, որ «նման սահմանափակումները զգալիորեն վնաս են հասցնում առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին»:
14:43 - 03 մարտի, 2021
Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

tert.am: Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
13:19 - 03 մարտի, 2021
ՀՀ-ն բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ |armenpress.am|

ՀՀ-ն բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է 2 մասից կազմված Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը: Առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը»։ Զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է, որտեղ հետզհետե ուժեղացվում է փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունը։ «Հայաստանն ավելացրել է և բարելավվել փողերի լվացման վերաբերյալ գործերի հետաքննությունները 2018թ․ հեղափոխությունից հետո։ Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, զգալի դրամական փոխանցումների հոսքն արտասահմանից, անշարժ գույքի սեկտորում ակտիվների թաքցնելը շարունակում է մնալ տարածված և խոցելի խնդիր։ Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը ստացել է փողերի լվացման տարրեր պարունակող 200 քրեական գործ, որոնք ներառում են 2018թ․ կեսից մինչև 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը, այդ թիվն աճել է մինչև 700-ի 2020թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած հատվածում։ Այդ գործերի զգալի մասում ներառված են նախկին վարչակարգի ներկայացուցիչները։ Հայաստանը պետք է նախատեսի քրեական պատիժ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են փողերի լվացման գործում կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հասնի նրան, որ բոլոր հաշվետու սեկտորները ապահովեն ֆինանսական հետախուզության պարտադիր զեկույցներ, քրեականացնի փաստերի խեղաթյուրումը»,- ասված է զեկույցում:
12:13 - 03 մարտի, 2021
Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|

tert.am: Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է «կատաղի ռուսատյացության» վրա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով` Բրյուսելը և Վաշինգտոնը ցանկանում են ուշադրությունը շեղել իրենց իսկ խնդիրներից: Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Իզվեստիան»:«Սա մի տեսակ քվազի-դաշինք է ԵՄ-ի հետ, որի ետևում կատաղի, ինչպես սիրում են մեզ մոտ ասել, ռուսատյացությունից բացի ոչինչ չկա: Դաշինքները պետք է ուղղված լինեն կառուցողական, դրական հարցերի լուծմանը, այլ ոչ թե հողմաղացների հետ անվերջ պայքարին»,-ասել է Զախարովան:Նա նշել է, որ Միացյալ նահանգների խնդիրն է ստեղծել որոշակի պատկեր, որը թույլ կտա երկրին իրեն անվանել «քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկ»: Ըստ նրա, այս շղթայի լրացուցիչ տարրը բազմակողմանիությունն է, «որի համար այժմ պաշտպանում են ԱՄՆ-ին»`ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման գործում:Դիվանագետը ընդգծել է, որ նման արշավների մասերից մեկը, որը ներառում է նաև հակառուսական նոր պատժամիջոցները, Վաշինգտոնի ցանկությունն է՝ «հայացք շեղել սեփական խնդիրներից»: Նման դիլեմաները, ըստ Զախարովայի, ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների հարցում:
10:40 - 03 մարտի, 2021
ԱՄՆ-ն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով |tert.am|

ԱՄՆ-ն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահագների առևտրի նախարարությունը հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 կազմակերպությունների, այդ թվում՝ 10 ռուսական, 3 գերմանական և 1 շվեյցարական, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար 7 անձանց նկատմամբ, որոնք գործել են ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին հակառակ։Միևնույն ժամանակ ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների թվում է ՌԴ պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը։ԱՄՆ գերատեսչության պնդմամբ՝ այս բոլոր ընկերությունները ինչ-որ կերպ մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ռուսական ծրագրերին։ԱՄՆ-ն ակնկալում է գործել երկու գործադիր հրամաններով՝ համար 13661-ով, որը տրվել է Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուց հետո և լայն լիազորություններ է սահմանում ռուսաստանցի պաշտոնյաներին թիրախավորելու համար, և 13382-ով, որը ստորագրվել է 2005 թվականին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու նպատակով:
09:57 - 03 մարտի, 2021
ԱԺ նախագահը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

ԱԺ նախագահը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ Զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։ «Այսօր հանդիպեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։ Նրանց ներկայացրեցի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար։ Հույս հայտնեցի, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվի այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին։ ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։ Զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցինք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում։  
19:31 - 02 մարտի, 2021
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյային

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյային

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ դրանք արդեն  ծառայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգությանը հակազդելու գործում: Քննարկվել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ՊԵԿ շնագիտական կենտրոնում նախատեսվելիք բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրել երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, ինչը նախատեսվում էր իրականացնել դեռևս մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր: Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը:
15:58 - 02 մարտի, 2021
ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|

ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պետք է անցկացվի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը: Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ ենք մասնակցել կառուցողական դիվանագիտությանը՝ միջուկային գործարքի պահանջների պահպանմանը փոխադարձ վերադարձի հասնելու համար»,- նշել է դիվանագետը։Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ի վերադարձը գործարքին «չի կարող կայանալ առանց բոլոր կողմերի միջև մանրամասների քննարկման»:Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է հանդիպել Իրանի հետ»՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու համար՝ նշելով, որ «բանակցությունների ձևաչափի վերաբերյալ ԱՄՆ-ն պայմաններ չի սահմանում»։
10:12 - 02 մարտի, 2021
Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի պայմանների հարցով ոչ պաշտոնական քննարկում անցկացնելու Եվրամիության առաջարկը: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդի քաղաքականությունը՝ գործադրելով Թեհրանի վրա առավելագույն ճնշում։ Սպիտակ տնից հայտարարել են, թե հիասթափված են Իրանի պատասխանից, միևնույն ժամանակ շեշտելով, որ շարունակում են դիվանագիտական ուղիներ փնտրել միջուկային գործարքի պայմանների պահպանմանը վերադառնալու ուղղությամբ։ Անցած փետրվարին Բրյուսելը Վաշինգտոնին և Թեհրանին առաջարկել է հանդիպել և քննարկել միջուկային գործարքը, որին Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի միակողմանի որոշմամբ այլևս մաս չի կազմում։ Խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:
14:25 - 01 մարտի, 2021