Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|
12:21 - 04 մարտի, 2021

Սպիտակ տունը հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթներ |azatutyun.am|

azatutyun.am: Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է իր ազգային անվտանգության ռազմավարության որոշ դրույթների մասին:

Մասնավորապես, Ջո Բայդենի վարչակազմը խոստանում է շեշտը դնել դիվանագիտության վրա և կարծում է, որ Ռուսաստանը ապակառուցողական դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգների միակ իրական մրցակիցն է:

24-էջանոց փաստաթղթում նոր վարչակազմը խոստացել է երկրից դուրս ռազմական ուժ կիրառել միայն այն ժամանակ, երբ սպառված կլինեն հակամարտությունների լուծման այլ միջոցները:

ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմները», ինչպիսին է Աֆղանստանի պատերազմը: Պենտագոնին առաջարկվել է հրաժարվել հնացած ռազմական համակարգերից և միջոցներ ներդնել նորագույն զենքի ստեղծման մեջ: Առաջնահերթություն է տրվել նաև կիբերհարձակումներից պաշտպանության արդյունավետ միջոցների ստեղծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել