Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|
12:08 - 06 մարտի, 2021

Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում, դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Tehran Times–ը։

«Ինչ վերաբերում է Իրանի իմաստությանն ու խորաթափանցությանը, միջուկային համաձայնագիրը մինչ այժմ գոյատևել է, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգներն ընտրել է դրա ոչնչացումը: ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է,  եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», – ասել է Ռոհանին:

Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը՝ Ռոհանին կարևորել է կազմակերպությանը դերը տարածաշրջանում և նշել, որ կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ մեծ քայլեր են արվել և արձանագրվել են նշանակալի նվաճումներ։ Այնուամենայնիվ, ըստ Ռոհանիի, այդ նվաճումները չեն արդարացրել սպասելիքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել